ՕՐԻՈՆ, ԿԱՍԻՈՊԵԱ
Ամենապայծառ աստղերը 0,1 (Ռիգել), 0,3-1,2 (Բետելգեյզե), 1,6 (Բելլատրիքս) տեսանելի աստղային մեծության են։ Համաստեղության երեք աստղերը կազմում են նրա «գոտին», որին հայերն անվանել են Շամփուրք Հայկի, Քար ու կշեռք։
Համաստեղությունում է գտնվում անզեն աչքով տեսանելի Մեծ միգամածությունը (գազափոշային ամենախոշոր ամպերից մեկը), որն ամենամոտն է Արեգակնային համակարգին։ Համաստեղությունում կան մեծ թվով փոփոխական աստղեր և կրկնակի աստղեր։ Դիտումների համար բարենպաստ են նոյեմբեր-հունվար ամիսները։
Կասիոպեա
Կասիոպեա (Լատիներեն՝ Cassiopeia, նշանակումը՝ Cas), համաստեղություն է հյուսիսային կիսագնդում՝ Մողես, Ցեֆեոս, Ընձուղտ, Պերսեոս, Անդրոմեդա համաստեղությունների միջև։ Հինգ պայծառ աստղերը 2, 2-3, 4 աստղային մեծության են։ Հյուսիսային միջին լայնություններից երևում է ամբողջ տարին։ Հիշեցնում է հինգ պայծառ աստղերից կազմված լատիներեն W տառը։ 2-րդ դարումներառվել է Պտղոմեոսի նկարագրած 48 համաստեղությունների մեջ, այժմյան 88 համաստեղություններից մեկն է։