Դիպլոմային պաշտպանություն

Բարև Ձեզ ես Արփինե Աթալյանն եմ։ Դիպլոմային աշխատանքիս թեման ընտրել եմ《 Լեզվական խաղերը` որպես նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց》։ Ընտրել եմ այդ թեման քանի ,որ այն շատ արդի է և ժամանակից։ Եվ հաճախ ուսուցումը կազմակերպելու ընդացում ուսուցիչները դիմում խաղային մեթոդների, որպեսզի ուսուցումը լինի հաճելի արդյունավետ և միևնույն ժամանակ հետաքրքիր։

Դիպլոմային աշխատանքս ունի բովանդակություն, ներածություն, երկու գլուխ,գործնական աշխատանք , եզրակացություն և գրականության ցանկ։

Ներածությունում խոսել եմ այն մասին որ խոսքի զարգացումը շատ բարդ գործընթաց է որը կապված մի շարք հոգեկան զգայական մտավոր գործընթացների հետ ։

Գլուխ 1. Փորձել եմ հնարավորինս մանրամաս խոսել խոսքի և հաղորդակցության զարգացման կարևորության մասին ,ինչպես և երբ է այն սկսում ձևավորել ։

Գլխում 2.Անդրադձել եմ խաղերին, թե խաղը երեխայի կյանքում ինչ դեր է կատարում, խաղի ինչ տեսակներ կան և առաջարկել եմ մի շարք լեզվական խաղեր և վարժություններ։

Հետազոտության արդյունքում պարզեցի որ լեզվական խաղեր խաղալը շատ արդյունավետ է հաճելի է երեխաների համար նրանք սիրով են մասնակցում դասերին և արագ են յուրացնուն նոր ձեռք բերված գիտելիքները։

Հետազոտական աշխատանքս կատարել եմ Արևմտյան դպրոցի 5֊6 տարեկանների խմբի երեխաների հետ։ Նրանք շատ մեծ ոգևորությամբ աշխատեցին ինձ հետ։

Լեզվական խաղերի փաթեթ

Ներկայացնում են Արևմտյան դպրոցի 5֊6 տարեկանների խմբի երեխաները

Խաղ 1. «Ես թաքնվել եմ, հիշո՞ւմ ես ինձ»

Խաղի նկարագրություն

Երեխայի առջև դնում ենք մի քանի իրեն ծանոթ առարկաների նկարներ և առաջարկում ուշադիր նայել, անվանել, ապա փակել աչքերը: Թաքցնում ենք մի նկարը և երեխային առաջարկում նայել և փորձել հիշել՝ ո՞ր նկարը չկա: Եթե դժվարանում է, սկսում ենք 2 նկարով, հետո քիչ քիչ ավելացնում նկարների քանակը, բայց ոչ միանգամից՝ այլ քիչ-քիչ: Նմանատիպ խաղերը հետաքրքրում են նախադպրոցական տարիքի երեխաներին։ Այս խաղը նպաստում է զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, խոսքը:

Ներկայացնում է Գալե Մեղրունին

Ներկայացնում է Խաչատրյան Դավիթը

Ներկայացնում է Տոնոյան Շավարշը

Ներկայացնում է Մելիքյան Լիզան

Ներկայացնում է Փիրումյան Ալեքսանդրը

Խաղ 2. «Գուշակի´ր աչքերդ փակ»

Խաղի Նկարագրություն

Խաղի համար մեզ անհրաժեշ կլինի մրգերի կամ բանջարեղենի խաղալիքներ, պարկ: Երեխային տալիս ենք բոլոր մրգերը հերթով՝ շոշափի, նկարագրի յուրաքանչյուր մրգի արտաքին առանձնահատկությունները և դնի պարկի մեջ: Բոլոր մրգերը հատ-հատ նկարագրելուց և պարկի մեջ գցելուց հետո պարկը լավ խառնում ենք և առաջարկում երեխային ձեռքը մտցնել պարկի մեջ, հանել մեկ միրգ ու աչքերը փակ փորձել նկարագրել ու հասկանալ՝ որ միրգն է իր ձեռքում:
Այս խաղը զարգացնում է երեխայի մի շարք հոգեկան գործընթացներ, հատկապես տակտիլային զգացողությունը, խոսքը, ուշադրության կենտրոնացումը, մանր մոտորիկան և այլն:

Ներկայացնում է Շախկյան Դանիելը

Ներկայացնում է Փիրումյան Ալեքսանդրը

Ներկայացնում է Գալե Մեղրունին

Ներկայացնում է Տոնոյան Շավարշը

Ներկայացնում է Իսրաելյան Անահիտը

Ներկայացնում է Խաչատրյան Դավիթը

Խաղ 3. «Կրկնի՛ր պատկերը»

Խաղի նկարագրությունը

Մեզ անհարժեշտ են հաշվեձողիկներ, որոնց օգնությամբ հասարակ պատկերներ ենք կառուցում, օրինակ՝ քառակուսի, եռանկյունի, հնգանկյուն, տուն, եղևնի, պատուհան և այլն: Առաջարկում ենք երեխային նայել ու հետո փակում ենք թղթով, ապա փորձի հիշելով կառուցել նույնը, եթե դժվարանում է և դիմում ձեր օգնությանը կամ հետաքրքրությունը մարում է, ապա կարող եք օգնել: Ի դեպ, բավականին բարդ է և միանգամից չի ստացվի, թողե´ք փորձի մի քանի անգամ, հետո օգնեք միայն մի քայլը, մի ձողիկը դնելով և առաջարկելով շարունակել, եթե էլի չի ստացվում, կրկին օգնեք: Վերջացնելուց հետո բացեք ձեր կառուցածն ու համեմատեք: Սկզբում միայն մի պատկերով փորձեք, եթե ստացվում է՝ բարդացրեք պատկերը կամ երկու պարզ պատկեր միանգամից առաջարկեք: Այս խաղը կնպաստի զարգացնել երեխայի մտածողությունը, երևակայությունը, տարածական պատկերացումը, տրամաբանությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը և այլն:

Ներկայացնում է Մելիքյան Լիզան

Ներկայացնում է Մաթևոսյան Մարիան

Ներկայացնում է Մկրտչյան Արթուրը

Ներկայացնում է Դեղոյան Հովանեսը

Ներկայացնում է Տոնոյան Շավարշը

Ներկայացնում է Փիրումյան Ալեքսանդրը

Խաղ 4.《Մի նկարի պատմություն》

Խաղի նկարագրություն

Ծնողներից մեկը վերցնում է ընտանեկան որևէ հանդիսություն կամ իրադարձություն պատկերող նկար, որին երեխան ականատես կամ մասնակից է
եղել: Դա կարող է լինել նրա ծննդյան օրվա խնջույքը պատկերող ինչ-որ նկար: Այդ նկարը ցույց տվեք երեխային և խնդրեք նրան պատմել այն ամենը ինչ հիշում է, այդ օրվա հետ կապված,դարձյալ օգնեք նրան հարցեր տալով
• Ի՞նչ եղավ:
• Ովքե՞ր էին եկել:
• Ի՞նչ նվերներ էին քեզ բերել:
• Ինչպե՞ս էիր քեզ զգում և այլն:

Այս խաղի նպատակն է զարգացնել երեխայի հիշողությունը ,միտքը շարադրելու և վերարտադրելու կարողություն։

Ներկայացնում են Արևելյան դպրոցի 2֊4 տարեկանների խմբի երեխաները

Ներկայացնում է Նարե Մաթևոսյանը

Ներկայացնում է Առուստամյան Նարեկը

Ներկայացնում է Դադոյան Վիկտորիան

Ներկայացնում է Հովակիմյան Դանիելան

Քոլեջի ընդունելության հրավեր

Ողջու՛յն ես Արփինե Աթալյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում, «Նախադպրոցական մանկավարժություն» բաժնում։ Այս տարի ես ավարտում եմ, և ուզում եմ ասել, որ այս երկու տարիները ինձ համար ձեռքբերումներով, բացահայտումներով լի հիասքանչ և անմոռանալի տարիներ էին։ Որպես «Սեբաստացի» բոլորին ուզում եմ ասել, դիմիր՜ մեր քոլեջ։ Քո առջև կբացվեն նոր ասպարեզներ դու կնվաճես նոր բարձունքներ և կդառնաս այս մեծ ընտանիքի անդամ ինչո՛ւ չէ այստեղ դու կճամփորդես,կմարզվես․․․մի խոսքով կզբաղվես այն ամենով ինչը հոգեհարազատ է քեզ ։
Մեր մեծ (ընտանիքի) Քոլեջի դռները բաց են բոլորիդ առաջ։ Սիրով կսպասենք։

Քոլեջը ունի հետևյալ բաժինները՝

  1. Նախադպրոցական կրթություն,
  2. Զբոսաշրջություն,
  3. Հագուստի մոդելավորում,
  4. Գինեգործություն,
  5. Վեբ դիզայներ,
  6. Զարդային-կիրառական արվեստ,
  7. Լուսանկարչական գործ։

Քոլեջի յուրահատուկ հատկություներից մեկը հայկական ծեսերի կատարումն է։ Սեպտեմբերից մինչև հունվարը ընկած ժամանակահատվածում կատարել ենք հետևյալ կրթական ծեսերը ՝

Կրթական ծեսեր

  • Թթուդրիկի ծեսը, որի մեջ մտնում է նաև գինու պատրաստումը, մուրաբաներ և քաղցր սուջուխը,
  • Հարիսայի ծեսը,
  • Ազգագրական փառատոնի ծեսը։
  • Զատիկին ընդհառաջ կատարում ենք զատկական ծեսը։

 Կրթահամալիրը հնարավուրթություն է տալիս որ սովորողը շատ ճամփորդի և ուսանողները ծանոթանան հայաստանի տեսարժան վայրերին։ Ճամփորդություները լինում են եռօրյա և մեկօրյա։ Յուրաքանչյուր ճամփորդություն իր մեջ ներառում էր որևէ ուսումնական պլան, որի ընթացքում ուսանողները միմյանց հետ քննարկում են տվյալ վայրի մասին, ուսումնասիրում և վերջում ստացվում էր մի շարադրանք, որի նպատակն էր հանդիսանում լիովին տիրապետել գիտելիքներով։ Այս տարի քոլեջի նկուղը դարձավ Կրթահամալիրի բոլոր մասնաճյուղների ումուսումնական նկուղը ,ծառայում է խաղողի և գինու դպրոց, որտեղ ամեն տարի աշնանը պատրաստում ենք գինի։ Կրթահամալիրի ուսումնական առաջին տանիքը քոլեջում են կառուցել մեր ուսումնական տանիքը՝ Վերնատունը։ Քոլեջի ուսուցիչները շատ բարեհամբյուր են, հասկանում են ամեն ուսանողի ներքին աշխարհը։ Սիրով հրավիրում եմ բոլորին մեր քոլեջ՝ սովորելու։

Ապրիլ ամսվա հեռավար ընտանեկան նախագծերի ամփոփում

Ինչպես բոլոր կուրսերը մենք նույնպես կազմակերպում ենք հեռավար առցանց ուսուցում, որի ժամանակ կատարում ենք մեր դասախոսների կողմից հանձնարարված առաջադրանքները ։

Այս ամիս կատարել եմ հետևյալ նախագծերը

Մաթեմատիկա

Ընտանեկան նախագիծ

Ընտանեկան նախագիծ

Ռոդարիական խաղեր

Ածիկացան

Ինչպես նաև աշխատել եմ դիպլոմային նախագծիս վրա,և քիչ ուշ այն կհրապարակեն բլոգումս։

Զատկական խնդիրներ (6 տարեկանների համար)

1.Արմանը ուներ 8 ձու իսկ Վարդգեսը 4 ձու,Արմանը որոշեց իր ձվերից 2֊ը նվիրել Վարդգեսին արդյունքում քանի ձու ունեցավ Վարդգեսը։

2. 🐞🐞+🐞🐞+🐞🐞=30

3.🥚🥚🥚×6+****=22

4.Տատիկը ներկեց 14 ձու բայց մայրիկը տատիկից առաջ ներկել էր 21 ձու քանի ձու կազմեց տատիկի և մայրիկի ներկած ձվերի գումարը։

5.Ձուն արժեր 30 դրամ, Հայրը գնեց 4 ձու արդյունքում ինչքան գումար վճարեց հայրը ձվերի դիմաց։

6.Զամբյուղում կար 3 կարմիր, 4 դեղին ,և 7 նարնջագույն ներկված ձու, Աշոտը վերցրեց 1 դեղին և 1 նարնջագույն ձու ,քանի ձու մնաց զամբյուղում և քանի գույն պակասեց։

Դիպլոմային նախագիծ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր պետական քոլեջ

Թեմա ՝ Լեզվական խաղերը՝ որպես նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց

Ուսանող՝ Արփինե Աթալյան

Ղեկավար՝ Լիլիթ Սահակյան

ԵՐԵՎԱՆ 2020

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1

Նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացումը

1.1 Երեխայի խոսքի և հաղորդակցության զարգացման կարևորությունը

1.2 Խոսքի զարգացման մեթոդական սկզբունքները

1.3 Երեխայի խոսքի զարգացման նպատակն ու խնդիրները

Գլուխ 2

Լեզվական խաղերը`որպես հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց

2.1 Խաղը երեխայի կյանքում

2.2 Խաղի տեսակները

Հիմնական մաս

Ամփոփում

Օգտագործված գրականություն

Եզրակացություն

Ներածություն

Հոգեբաններ Լ. Ս. Վիոտսկին, Ա. Լ.Լեոնտևը և ուրիշներ ապացուցել են, որ երեխայի հոգեկան բոլոր գործընթացները ( հիշողություն, ուշադրություն, մտածողություն, ըմբռնում) ձևավորվում են խոսքի միջոցով: Խոսքը հոգեկան բարդ գործընթաց է, որի զարգացումը կախված է մի շարք պայմաններից: Կարևորվում է շրջապատի միջավայրի ներգործությունը. երեխան սովորում է խոսել, ընդօրինակել մեծահասակներին, որոնք պետք է նպաստեն երեխայի ճիշտ, հստակ խոսքի ձևավորմանը: Բանն այն է, որ երեխան‚ վաղ տարիքից լսելով մաքուր, գեղեցիկ, ճիշտ խոսք՝ արդյունքում ձևավորում է սեփական խոսքը:

Երեխայի անձի ձևավորման և զարգացման մեջ խիստ կարևոր նշանակու­թ­յուն ունեն խոսքի և հաղորդակցության զարգացումը։ Հայտնի է, որ երեխայի մտա­ծո­ղությունն արմատական փոփոխությունների է ենթարկվում, երբ նա ունակ է դառնում լեզվական հաղորդակցության‚ և ուսուցումը նրան սովորեցնում է տիրապետել սեփական մտքերին (Լ.Ս.Վիգոտսկի)։

Երեխայի խոսքի զարգացումը, լեզվական հաղորդակցումն ու փոխազդե­ցու­թյունն իր անմիջական միջավայրի, շրջապատի հետ, հասակակիցների և մեծա­հա­­սակ­ների հետ համատեղ գործունեությունը նրա զարգացման ամենակարևոր գրավականներն են։

Հասարակության մեջ իր տեղը գտնելու համար մարդը պետք է արդյունավետ հաղորդակցվել սովորի։ Երեխան նախ շփվում է ծնողների հետ, այնուհետև նաև այլ մարդկանց, սովորում է հաղորդակցվել համատեղ գործունեության ընթացքում։ Այդ գոր­ծու­նեությունը կարող է լինել խաղ, ուսում, իր ուժերի չափով աշխատանք։ Այդ ըն­թացքում երեխան յուրացնում է իր միջավայրի սոցիալական փորձը, հասկա­նում է, թե ինչը ինչպես է արվում, սովորում է վարքի ու գործունե­ության նոր­մերն ու կանոնները, այսինքն՝ հասկանում է, թե ինչը կարելի է անել, իսկ ինչը՝ ոչ, ում հետ ինչպես կարելի է վարվել, որտեղ իրեն ինչպես պիտի պահի և այլն։ Իր շրջապատի սոցիալական նորմերի յուրացման այս գործընթացն էլ հենց սոցիալականացումն է։

Երեխայի վաղ սոցիալականացման ամենակարևոր կողմերից մեկը նրա հա­ղոր­դակցական կարողությունների ձևավորումն ու զարգացումն է։

Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի ամենաարդյունավետ ձևը խաղն է, քանի որ այդ տարիքում խաղը նրանց գործունեության հիմնական ձևն է։

Լեզվական խաղերը նպաստում են երեխայի խոսքի և հաղորդակցական հմտությունների ձևավորմանը ինչը դպրոցին նախապատրաստման կարևոր նախապայման է։

Դիպլոմային նախագծի նպատակն է

Ուսումնասիրել երեխայի խոսքի և հաղորդակցության զարգացման կարևորությունը նախադպրոցական տարիքում։ Ինչպես նաև փորձի միջոցով ցույց տալ‚ թե որքանով են լեզվական խաղերը նպաստում այդ կարողությունների զարգացմանը։

1.1. Երեխայի խոսքի հաղորդակցության զարգացման կարևորությունը

Օնտոգենեզում երեխայի խոսքի ձևավորումը և զարգացումը մշտապես եղել է բազմաթիվ հեղինակների ուշադրության կենտրոնում։
Վաղ տարիքում երեխայի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը մայրենի լեզվին տիրապետելն է : Հենց այդ շրջանն է առանձնապես հարմար խոսքի զարգացման համար: Լեզուն իր բնույթով միջոց է, որի օգնությամբ մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ, փոխանակում մտքեր և հասնում փոխադարձ ըմբռնման։
Ինչպես արդարացիորեն նշում են‚երեխայի բառապաշարի զարգացումը պայմանավորված է մի կողմից մտածողության և մյուս հոգեկան գործընթացների զարգացմամբ, մյուս կողմից՝ խոսքի մյուս բաղադրիչների՝ հնչյունահնչութային և քերականական զարգացմամբ: Վերլուծելով օնտոգենեզում բառապաշարի զարգացումը՝ հեղինակները նշում են, որ առաջին իմաստավորված բառերը երեխայի խոսքում հայտնվում են սովորաբար կյանքի առաջին տարվա վերջում:Սակայն դրանց քանակը քիչ է, և բացի այդ, երեխան հազվադեպ է դրանք գործածում իր նախաձեռնությամբ:
Խոսքի զարգացումը հոգեկան բարձր իմացական գործընթաց է և սերտորեն կապված է մտածողության հետ։

Խոսքն ունի զարգացման իր փուլերը, որոնք ընթանում են երեխայի տարիքային առանձնահատկություններին համապատասխան։
Երեխայի խոսքի զարգացման համար շատ կարևոր է նաև զարգացնող խոսքային միջավայրը։

Զարգացնող է համարվում այն միջավայրը, որն իր ստեղծման մեթոդներով և հնարավորություններով խթանում է երեխայի ակտիվությունը։ Զարգացնող խոսքային միջավայրը երեխային մղում է ինքնաբուխ, ստեղծագործական գործունեության, որի շնորհիվ երեխան ձեռք է բերում անհատապես զարգանալու հնարավորություն։
Բառի նշանակությունը երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը զուգահեռ փոփոխվում է ողջ նախադպրոցական տարիքում: Բառապաշարի ակտիվացման, կատարելագործման հաղորդակցման զարգացման հնարավորությունը սերտորեն կապված է բառի նշանակության ընկալման հետ, որի հիման վրա տեղի է ունենում բառերի որոնումը, դրանց ընտրությունը, խոսքում իմաստով միավորված այլ բառերի զուգակցությամբ դրանց կիրառման ակտիվությունը:

1.2. Խոսքի զարգացման մեթոդական սկզբունքները

Երեխայի խոսքի ձևավորման գործընթացը կառուցվում է ոչ միայն ընդհանուր դիդակտիկական, այլև որոշակի մեթոդական սկզբունքների հիման վրա, որոնցով ղեկավարվելիս դաստիարակն ընտրում է համապատասխան մեթոդները, հնարքներն ու միջոցները: Այդ սկզբունքները ելնում են երեխայի լեզվի և խոսքի յուրացման օրինաչափություններից և արտացոլում են մայրենի լեզվի ուսուցման առանձնահատկությունները, լրացնում դիդակտիկական սկզբունքները։

Մասնագետներն առաջարկում են մայրենի լեզվի ուսուցման հետևյալ սկզբունքները

1.Երեխայի զգայական, մտավոր և խոսքի զարգացման փոխկապակցվածության սկզբունք.
Այն հիմնվում է որպես խոսքի լեզվամտածողական գործունեության վրա, որի զարգացումը սերտ կապված է շրջապատող աշխարհի ընկալման հետ: Խոսքը հիմնվում է մտածողության հիմք հանդիսացող զգայական պատկերացումների վրա և զարգանում մտածողության հետ համատեղ: Հարստացնելով երեխայի գիտակցությունը շրջապատող աշխարհի հասկացություններով մենք զարգացնում ենք նաև նրա խոսքը: Այստեղ պետք է հաշվի առնել նաև մտածողության առանձնահատկությունները, այսինքն՝ զարգացումը պետք է ընթանա կոնկրետ մտածողությունից դեպի վերացականը, պարզից դեպի բարդը:

2.Հաղորդակցական գործունեության սկզբունքը
Խոսքային գործունեության ընթացքում լեզուն հաղորդակման միջոց է: Այս սկզբունքը ենթադրում է, որ երեխայի խոսքի զարգացումը՝ որպես հաղորդակցման միջոց‚ամենից արդյունավետ տեղի է ունենում գործունեության ընթացքում։ Դա նշանակում է նաև, որ երեխայի գործունեությունն այնպես պետք է կազմակերպել, որ այն նպաստի նրա խոսքային հաղորդակցման կարողությունների զարգացմանը:
3.Լեզվազգայունակության զարգացման սկզբունք
Լեզվազգայունակությունը լեզվի օրինաչափությունների չգիտակցված, ենթագիտակացական տիրապետումն է: Խոսքի համակողմանի ընկալման գործընթացում երեխայի մեջ ենթագիտակցական մակարդակում ձևավորվում են զուգադրություններ (անալոգիաներ), որոնց շնորհիվ նա յուրացնում է նաև խոսքի օրինաչափությունները: Երեխաներն սկսում են ավելի ազատ օգտվել լեզվի ձևերից, տարրերից, նրանց մեջ ծնվում են բառերը, բառակապակցությունները մտապահելու և խոսքային հաղորդակցման տարբեր իրադրություններում օգտագործելու կարողություն:
4.Լեզվական երևույթների տարրական ձևավորման սկզբունք
Երեխայի խոսքի զարգացման հիմքում ընկած է ոչ միայն մեծերին ընդօրինակելը, այլ նաև լեզվական երևույթների գիտակցական ընկալումը: Երեխայի մեջ ձևավորվում է ճիշտ խոսքային վարքագծի ներքին համակարգ, որը թույլ է տալիս նրան ոչ միայն կրկնել, այլև գիտակցել խոսքային արտահայտությունները: Լեզվի ուսուցման հիմքում ընկած է խոսքային ընդհանրացումների և ստեղծագործական ունակությունների ձևավորումը: Միայն մեխանիկական կրկնությունները բավարար չեն լեզուն յուրացնելու համար:
5.Խոսքի տարբեր կողմերի համակցման սկզբունք
Այս սկզբունքն իրականացվում է լեզվի բոլոր մակարդակների յուրացման և դրանց սերտ փոխկապակցման միջոցով: Խոսքի տարբեր խնդիրների յուրացումը լեզվի համակարգի տիրապետման գործընթաց է: Խոսքի յուրաքանչյուր խնդրի ուղղությամբ տարվող աշխատանքն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է նաև խոսքի մյուս կողմերի ձևավորմանը:
6.Խոսքային գործունեության դրդապատճառների հարստացման սկզբունք
Խոսքային գործունեության ընթացքում կարևորագույն դեր է խաղում դրդապատճառը։ Երեխայի համար խոսելը, խոսքային գործունեությունը պետք է պատճառաբանված ու անհրաժեշտ լինի։ Այդ պատճառով էլ մեծ նշանակություն ունի երեխայի խոսքային գործունեության դրդապատճառների հարստացումը։
Այն ենթադրում է, որ երեխայի խոսքը զարգանում է նրա ամենօրյա հաղորդակցման ընթացքում, այսինքն՝ երեխայի համար խոսելու, հաղորդակցվելու բնական և իրական դրդապատճառները պետք է լինեն շփվելու, իմանալու, տպավորությունները կիսելու, իր այս կամ այն կարիքը հոգալու բնական պահանջմունքներները։
Ըստ այդմ երեխայի հետ շփումը, ինչպես նաև պարապմունքները պետք է կառուցվեն բնական հաղորդակցման վրա, քանի որ բնական հաղորդակցման ընթացքում հաշվի է առնվում երեխայի ցանկությունը, հետաքրքրությունները, ինչը խոսքային գործունեության բնական դրդապատճառներ է ծնում և բարձրացնում արդյունավետությունը:
Դաստիարակի խնդիրն է ստեղծել այնպիսի իրավիճակներ, երբ երեխան հաղորդակցվելու պահանջ ունենա, և ուսուցման յուրաքանչյուր գործողություն պարունակի դրական մոտիվ:
7. Ակտիվ խոսքային կիրառում ապահովող սկզբունք
Այս սկզբունքի էությունն այն է, որ լեզուն յուրացվում է կիրառման ընթացքում, խոսքային պրակտիկայում: Խոսքի ակտիվությունը երեխայի խոսքի զարգացման կարևոր պայմաններից է: Խոսքի ակտիվությունը ոչ միայն խոսելն է, սեփական մտքերն արտահայտելը, այլ նաև լսելն ու ընկալելը: Դասի ընթացքում անհրաժեշտ է կիրառել երեխայի խոսքի ակտիվացման տարբեր գործոններ. հուզական դրական մթնոլորտ, հաղորդակցում, դիդակտիկ խաղային հնարների կիրառում, հանձնարարություններ և այլն:

1.3. Երեխայի խոսքի զարգացման նպատակն ու խնդիրները

Լեզուն նախ և առաջ հաղորդակցման միջոց է։ Շատ կարևոր է որ նախադպրոցական երեխայի մայրենի լեզվի ուսուցման և խոսքի զարգացման հիմնական նպատակը լինի շրջապատի հետ խոսքային հաղորդակցության ունակությունների ձևավորումն ու բանավոր խոսքի զարգացումը։
Խոսքի զարգացման հիմնական խնդիրներն են
1.ճիշտ արտահայտվելու կարողությունը,
2.բանավոր խոսքի հարուստ բովանդակությունը:

Լեզվի հիմնական միավորներն են հնչյունը, վանկը,բառը,բառակապակցություն,նախադասություն տեքստը։

Երեխայի խոսքի զարգացման խնդիրներն են`

1. խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակում,
2. բառապաշարի զարգացում,
3. խոսքի քերականական կողմի, այսինքն՝ քերականական կառուցվածքի ընկալման ձևավորումը,
4. կապակցված խոսքի զարգացում (մենախոսություն և երխոսություն),
5. խոսքի և լեզվի տարրական երևույթների գիտակցման ձևավորում,
6. գեղարվեստական գրականության հետ ծանոթացում:

Խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակումը
Այս խնդիրը կապված է հնչյունների յուրացման և արտաբերման հետ:

Այն նախաձեռնում է`
. խոսքային լսողության զարգացում,
. ճիշտ հնչարտաբերում,
խոսքի արտահայտչական միջոցների տիրապետում, (ուժգնություն, առոգանություն, հնչերանգ, տեմպ):

Նախադպրոցական տարիքը համարվում է ամենաբարենպաստ ժամանակահատվածը խոսքի հնչյունային կուլտուրայի զարգացման համար:

Բառապաշարի զարգացում

Բառը խոսքի զարգացման ամենակարևոր միավորն է։Բառապաշարի տիրապետումը երեխայի խոսքի զարգացման հիմքն է: Բառերն արտահայտում են խոսքի բովանդակությունը։ Ցույց են տալիս առարկաներ, երևույթներ, նրանց միջև գոյություն ունեցող կապեր, գործողություններ, առարկաների որակներ, հատկանիշներ: Սովորելով բառերը՝ երեխան, իրականացնում է շրջապատի հետ հաղորդակցման խնդիրներ: Երեխայի բառապաշարի զարգացման մեջ կարևոր են բառի նշանակության յուրացումը, նրա տեղին օգտագործումը տարբեր իրադրություններում և հաղորդակցման մեջ:

Քերականական կառուցվածքի ձևավորումը

Առանց քերականության անհնար է խոսքային ճիշտ հաղորդակցում: Սա երեխայի համար փոքր֊ինչ բարդ է ընկալելը, ուստի նա լեզվի քերականական կողմը սովորում է գործնականում՝ մեծահասակի խոսքի ընդօրինակման և լեզվական ընդհանրացումների շնորհիվ:

Կապակցված խոսքի զարգացում

Այն իր մեջ ներառում է երկխոսության և մենախոսության կարողությունների զարգացում: Կապակցված խոսքը սկսում է ձևավորվել այն ժամանակ, երբ երեխան հաղորդակցվելու կարիք է ունենում։ Կապակցված խոսքի ձևավորումը սկսվում է երկխոսության կարողությունների զարգացումից։ Երկխոսության մեջ մտնելը նախադպրոցականի շփման հիմնական ձևն է:

Երկխոսության մեջ մտնելով երեխան սովորում է
. լսել և ճիշտ հասկանալ դիմացինի արտահայտած միտքը,
. ձևակերպել իր սեփական միտքը,
. լսել սեփական խոսքը,
հարցեր տալ և պատասխանել՝ օգտվելով լեզվական տարբեր միջոցներից:

Մենախոսության զարգացումը նախատեսում է տեքստը հասկանալու, վերապաատմելու և այն ինքնուրույն կառուցելու կարողություն:

Խոսքի և լեզվի տարրական երևույթների գիտակցման ձևավորում
Սա երեխային նախապատրաստում է լեզվի յուրացման գրաճանաչության փուլին։ Դաստիարակը զարգացնում է երեխայի բանավոր խոսքը, աշխատանք տանում բառերի հնչյունական վերլուծության ուղղությամբ, գիտակցաբար վերլուծում է բառը, վանկը, նախադասությունը:

Ծանոթացում գեղարվեստական խոսքի հետ
Խոսքի զարգացման խնդիրների մեջ իր առանձնահատուկ տեղն ունի նաև գեղարվեստական խոսքի հետ երեխայի ծանոթացումը: Այն կարևոր նշանակություն ունի երեխայի անձի ձևավորման համար որպես երեխայի խոսքի հարստացման սկզբնաղբյուր:

Գեղարվեստական գրականությունը հարստացնում է բառապաշարը, զարգացնում պատկերային խոսքը, գեղագիտական ճաշակը և նպաստում բարոյական հասկացությունների ձևավորմանը:

ԳԼՈՒԽ 2

Լեզվական խաղերը`որպես հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց

2.1 Խաղը երեխայի կյանքում

Խաղը մարդկային գործունեության ամենահետաքրքիր ձևերից մեկն է։ Այն ծագում է մանկության շրջանում և մարդուն ուղեկցում ողջ կյանքի ընթացքում:
Խաղը շատ կարևոր է երեխայի զարգացման համար։ Վաղ տարիքում խաղը երեխայի հիմնական գործունեությունն է։ Խաղով է նա ճանաչում ինքն իրեն, աշխարհը, սովորում է խոսել, շփվել, պահպանել ընդունված նորմերը և այլն։
Խաղը`որպես նախադպրոցականի առաջատար գործունեություն, երեխայի զարգացման ու դաստիարակության լավագույն միջոցն է: Խաղը նպաստում է նախադպրոցականի ճանաչողական, հուզակամային և բարոյական զարգացմանը, նորմերի յուրացմանը, բառապաշարի հարստացմանը, հաղորդակցական հմտությունների ձևավորմանը: Կարելի է ասել, որ երեխայի և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առանձնահատկությունները, ինչպես նաև նրա ընդունակություններն ու հոգեկան հակազդումները խորապես պայմանավորված են խաղի բնույթով: Երեխայի խաղն ընթանում է խոսքի ուղեկցմամբ: Նա խոսում է նույնիսկ այն ժամանակ, երբ մենակ է խաղում: Խոսքի դերն ու նշանակությունը մարդու կյանքում շատ մեծ են: Դրանք հանդես են գալիս որպես հաղորդակցման հիմնական միջոց և իրականացնում մի շարք գործառույթներ։
Խոսքի միջոցով մենք ստանում և հաղորդում ենք ինֆորմացիա, յուրացնում ենք հասարակական-պատմական փորձը,կարգավորվում է մարդու վարքն ու գործունեությունը:
Ինքնաճանաչման և ինքնահաստատման ասպարեզ է, զարգացնում է ազատություն: Խաղի միջոցով են ձևավորվում երևակայելու, գործողություններն ու զգացմունքները ինքնուրույն կարգավորելու ունակությունները:
Ինքնագնահատման ասպարեզ է, ինքնաճանաչման գործուն միջոց, մեծերի կողմից պարտադրված թեմատիկայից: Խաղը պետք է կազմակերպվի որպես երեխաների հետ դաստիարակի համատեղ գործունեություն։ Մեծը հանդես է գալիս խաղընկերոջ և ոչ թե պարտադրողի դերում:
Գերմանացի հոգեբան Կ. Գրոսը խաղը համարում է կարծիք, որի օգնությամբ երեխան ձեռք է բերում կյանքի համար անհրաժեշտ « հարմարանք», ընդ որում` խաղի հիմքում ընկած է ընդօրինակման մեխանիզմ:
Խաղային գործունեության մանկավարժական նշանակությունը երեխաների կյանքում կարևորել են Ա. Կոմենսկին, Ժ. Ռուսոն, Ֆ. Ֆրյոբելը մանկավարժներ Խ. Աբովյանը, Ղ. Աղայանը , Հ. Թումանյանը և այլք: Խ. Աբովյանը մանկավարժների հորդորում էր «չզրկել երեխային անմեղ խաղերից»: Հ. Թումանյանը գտնում էր, որ խաղը երեխայի բնական օրգանական պահանջն է , նրա էությունը:
Խաղի դերն ու նշանակությունը նախադպրոցականի կյանքում դիտում են որպես երեխայի համակողմանի զարգացման, ինքնահաստատման կարևորագույն միջոց:
Վ. Շտերնի կարծիքով խաղը բնազդ է, որը ստիպում է խաղալ բոլոր երկրների երեխաներին: Խաղում երեխան արտացոլում է իշխելու, պայքարի` իրական կյանքում չբավարարված բնազդները:
Համաձայն Ֆրոյդի տեսության` խաղը մարդուն բնորոշ գործունեությունն է` պայմանավորված նրա հոգեկանի զարգացմամբ: Խաղը ոչ միայն երեխային զարգացնում է հաամկողմանի, այլ նաև զարգացնում է երեխայի հոգեկան գործընթացները:
Խաղը ստեղծագործական գործունեություն է, քանի որ այն նպաստում է յուրաքանչյուր խաղացող երեխայի անհատական առանձնահատկությունների բացահայտմանը: Խաղի ընթացքում դրսևորվում են երեխայի հակումներն ու հետարքրքրությունները: Նախադպրոցականի խաղային գործունեության միջոցով իրականացվում են հետևյալ հիմնական խնդիրները.
զարգանում են հոգեկան գործընթացները
խաղի ընթացքում ստեղծվում են ինքնաարտահայտվելու հնարավորություններ,
խաղը` որպես իմացական գործունեություն, նպաստում է աշխարհաճանաչմանը,
խաղի ընթացքում զարգանում է բարոյակամային որակների և հուզազգացմունքային ոլորտը:
Մանկավարժները խաղերը դասակարգում են երկու խմբի` ստեղծագործական և կանոններով :
Ստեղծագործական խաղերում արտացոլվում են երեխաների տպավորություններն ու պատկերացումներն արտաքին աշխարհի հանդեպ, դրսևորվում են նախասիրություններն ու հետաքրքրությունները, զարգանում է նրանց երևակայությունը:
Կանոններով խաղերը կազմակերպվում են մեծահասակների կողմից: Այս խմբին են պատկանում դիդակտիկ խաղերը, շարժողական խաղերը:

Կանոնով խաղերի բովանդակությունը նախապես մշակվում է և ներկայացվում երեխաներին: Խաղերը կրթում, դաստիարակում և զարգացնում են երեխաներին:

2.2 Խաղի տեսակները

Առանձնացվում են մի քանի տեսակի խաղեր, որոնք հաջորդում են իրար` երեխայի զարգացմանը զուգընթաց: Այդ խաղերն են.
Ֆունկցիոնալ խաղեր
Ֆունկցիոնալ խաղերի հիմնական դրդապատճառը հաճելի հույզեր ունենալն է. դիտվում է մարդու ողջ կյանքի ընթացքում, բայց որպես առաջատար տեսակ պահպանվում է մինչև երկու տարեկան հասակը: Ֆունկցիոնալ խաղերի մնացորդներից է համարվում, օրինակ, խոսելիս որևէ առարկա խաղացնելը:
Սիմվոլային խաղեր
Ֆունկցիոնալ խաղերից անցում է կատարվում սիմվոլային խաղերի: Սիմվոլիկ խաղերը այն խաղերն են, երբ մի առարկային վերաբերում են որպես ուրիշի, որը տվյալ պահին գոյություն չունի: Օրինակ, երբ երեխան վերցնում է փայտը, հեծնում և վերաբերվում դրան ինչպես ձիու: Ենթադրվում է, որ հենց այս խաղերում է երեխայի մոտ ձևավորվում և ամրապնդվում հաջորդականությունն ըմբռնելու կարողությունը:
Դերային խաղեր
Դերային խաղերը սկսում են առաջանալ արդեն երեքից-չորս տարեկանում: Այս խաղերով երեխան ընդօրինակում է մեծահասակների վարքը, նրանց դերերը` հոր, մոր, բժշկի, խանութպանի և այլն: Դերային խաղերը նպաստում են սոցիալական հմտությունների ձևավորմանը:
Խաղեր ըստ կանոններիԱյս խաղերը երեխաների մոտ ձևավորում են կանոնններին ենթարկվելու կարողություն, խաղը ունենում է կանոններ և բոլորը ենթարկվում են այդ կանոններին:
Ուսումնական խաղեր
Ուսումնական խաղը, որը օգտագործվում է որպես ուսուցման և դաստիարակության միջոց: Ուսումնական խաղի անվան տակ պետք է նկատի ունենալ այնպիսի գործունեություն, որի ընթացքում երեխաները ստանում են որոշակի գիտելիքներ և ունակություններ: Ուստի ուսումնական խաղը նախատեսվում է ուսուցանելու համար:

Լեզվական խաղերը լրացնում են լեզվական վարժությունների համակարգը: Որպես խաղային միջոց՝ դրանք ունեն սրամիտ ու զվարճալի բնույթ և հնարավորություն են ընձեռում գրավելու երեխաների ուշադրությունը, երկար ժամանակ նրանց օգտակար ու արդյունավետ աշխատանքով զբաղեցնելու:

Լեզվական խաղերը նպաստում են լեզվական գիտելիքների ձեռքբերման դժվարությունների հաղթահարմանը:

Խաղեր լեզվի համար

(արտաբերման ապարատի մարզում,սկսած մեկուկես տարեկանից)
Արտասանեք բանաստեղծությունը և ընդգծված բառերը արտաբերեք փոքրիկի հետ միասին.
Արածում է կովը դաշտում. «Մու՜, մու՜»։
Թռչկոտում է գծավոր մեղուն. «Զ-զ-զ, զ-զ-զ»։
Կամաց քամին է փչում. «Ֆ-ֆ-ֆ, ֆ-ֆ-ֆ»։
Զանգակն է հնչում. «Դինգ-դոնգ, դինգ-դոնգ»։
Խոտերում ծղրիդն է երգում. «Ց-ց-ց, ց-ց-ց»։
Փոքրիկ ծիտն է ծլվլում. «Ծիվ, ծիվ, ծիվ»։
Եվ բզեզն է բզբզում. «Ժ-ժ-ժ, ժ-ժ-ժ»։
Երեխան կարող է նախապես լսել, ապա նոր փորձել կրկնել։ Անմիջապես մի սպասեք ճիշտ արտաբերում երեխայի կողմից։ Արտաբերման ապարատը յուրաքանչյուրի մոտ անհատական է և զարգանում է աստիճանաբար։

Վարժություններ լեզվի համար

(արտաբերման ապարատի մարզում,սկսած մեկուկես տարեկանից)
Նստեք փոքրիկի դիմաց և արտաբերելով ներքևում բերված տողերը, կատարեք համապատասխան գործողությունները։ Երեխան սկզբում միայն կդիտի, ապա կփորձի կրկնել գործողությունները։
Լեզուն պատրաստվեց զբոսանքի.
(բացել բերանը)
Նա լվացվեց.
(լեզվի ծայրը տեղաշարժել վերևի շուրթի երկայնքով)
Սանրվեց.
(լեզուն մի քանի անգամ քսել վերևի ու ներքևի ատամնաշարերին, դուրս հանել բերանից ու կրկնի թաքցնել)
Անցորդներին հետևեց.
(լեզուն տեղաշարժել շրթունքների վրա, շուրթերը լիզել)
Աջ ու ձախ շուռ եկավ.
(լեզուն տեղաշարժել համապատասխան կողմ)
Ընկավ ներքև, բարձրացավ վեր.
(լեզուն իջեցնել ներքև, ապա բարձրացնել վերև)
Եվ բերանում անհետացավ.
(լեզուն թաքցնել բերանում)
Հիշեք, որ փոքրիկը Ձեր գործողությունները ընկալում է հայելային պատկերով, այդ իսկ պատճառով, արտասանելով «ձախ», Դուք պետք է լեզուն «աջ» շարժեք և հակառակը։ Կարելի է տեքստը ձայնագրել և այդ դեպքում Դուք կկենտրոնանաք միայն լեզվի վարժությունները փոքրիկի հետ միաժամանակ անելու վրա։ Կարող եք ինքներդ հորինել փոքրիկ հեքիաթ լեվի մասին համանման շարժումներով։
Գուշակիր, թե ո՞վ է մեզ հյուր եկել
(նյութը՝ խաղալիքներ կամ նկարներ)
1. Մեծահասակը փոքրիկին ցույց է տալիս խաղալիքը կամ նկարը (օրինակ կով) և առաջարկում հիշել, թե ինչպիսի՞ ձայն է այն հանում։ Երեխան արտաբերում է՝ «Մու-ու»։ Նմանապես գործողությունները կրկնել մյուս նկարների հետ (ինչպիսի ձայն ունի մեքենայի ազդանշանը, ինչպե՞ս է թակում թմբուկը, ինչ ձայն է հանում հոսող ջուրը և այլն)։
2. Մեծահասակը առաջարկում է ձայներով գուշակել, թե ո՞վ է հյուր եկել.
– «Մու-մու-ու». այդ ո՞վ է բառաչում։
– «Մյաու-մյաու». այդ ո՞վ է մլավում։
– Այն ո՞վ է թաքնվել ու ծվծվում. «Պի-պի-պի»։
– «Կո-կո-կո-կո». սա ո՞վ է։
– «Կվա-կվա-կվա». հիմա ո՞վ է։
– «Կու-կու, կու-կու». այդ ո՞վ է ձայն տալիս։
– «Թիկ-թակ, թիկ-թակ». սա ի՞նչ ձայն է։
և այլն։
Փոփոխելով ձայնի բարձրությունը կարելի է երեխային առաջարկել գուշակել. մե՞ծ թե փոքր կատու է մլավում և այլն։
Գուշակիր ձայնից
(այս խաղի զարգացնում է ուշադրությունն ու ձայնային ընկալումը։ Նյութը տարատեսակ խաղալիքներ են, որոնք կարող են հատկանշական ձայներ արձակել. օրինակ՝ թմբուկ, զանգակ, գդալ, թուղթ և այլն)
Երեխան նստում է թիկունքով դեպի մեծահասակը, ով պետք է տարբեր առարկաներով ձայներ ստանա։ Երեխան առանց շուռ գալու պետք է գուշակի, թե ո՞ր առարկան է հանել այդ ձայնը։
Ձայները կարող են տարատեսակ լինել, օրիան՝ գդալը կամ գնդակը հատակին նետել, պատռել թուղթը, մի առարկայով մյուսին հարվածել և այլն։ Կարելի է յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար երեխային միավորներ տալ՝ ոգևորելու համար։ Կարելի է խաղալ միաժամանակ մի քանի երեխայի հետ (այս դեպքում ի հայտ կգա մրցակցության զգացումը)։
Խոսքային շնչառության զարգացման խաղեր
Որպեսզի փոքրիկը կարողանա արտաբերել օրինակ «ս», «զ», «ժ», «շ» խուլ բաղաձայնները, երեխան պետք է կարողանա լավ ներշնչել։ Առաջարկվող վարժությունները կօգնեն զարգացնել նման կարողությունը, կանխարգելել կակազումը և հնչյունների կամ բառերի «կուլ տալը»։
«Խատուտիկ»

(նյութը՝ խատուտիկ ծաղիկ)
Զբոսանքի ընթացքում գտեք խատուտիկ ծաղիկ։ Առաջարկեք փոքրիկին այնպես փչել ծաղկի վրա, որպեսզի խավը ամբողջության թռչի։ Սովորաբար երեխային դա հաջողվում է 3-4 անգամից։
«Փաթիլներ»
(նյութը՝ բամբակի մի քանի փոքր կտոր կամ անձեռոցիկի կտորներ)
Մեծահասակը ցույց է տալիս ինչպե՞ս փչել «փաթիլները» բաց ափի միջից։ Երեխան կրկնում է։ Վարժությունը կատարել 2-3 անգամ։
«Թռի՛ր, թիթեռ»
(նյութը՝ 2-3 թիթեռ՝ պատրաստված վառ գունավոր թղթերից, որոնք թելով կախված կլինեն երեխայի դեմքի մակարդակին)
Երեխան պետք է այնպես փչի թիթեռների վրա, որպեսզի նրանք «թռչեն»։ Փչել ոչ ավել,քան 10 վայրկյան ընդմիջումներով, որպեսզի երեխայի մոտ գլխապտույտ չառաջանա։
Լեզվական խաղեր
ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանա նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
բ) Կազմե՛լ նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:
գ) Գրե՛լ ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:
դ) Կազմե՛լ այնպիսի նախադասություններ, որտեղ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:
Բառքամոցի
Գրականություն》 բառի տառերով կազմի՛ր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
Հաղթում է այն թիմը, ով տրված ժամանակահատվածում ավելի շատ բառեր է կազմում և ճիշտ է կատարում առաջադրանքը:
Գրել տասական բառ.
որոնց հնչյունները ու տառերը հավասար են,
որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը,
գրությամբ և արտասանությամբ տարբերվում են,
զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով,
Հաղթում է այն թիմը, ով ավելի արագ ու ճիշտ է կատարում առաջադրանքը
ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Դիպլոմային աշխատանքիս գործնական մասն իրականացրել եմ հեռավար առցանց ընտանեկան դպրոցում։ Արևմտյան դպրոցի 5֊6 տարեկանների խմբի և Արևելյան դպրոցի 2֊4 տարեկանների խմբի երեխաների հետ։

ԼԵԶՎԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓԱԹԵԹ

Եզրակացություն

Դիպլոմային նախագծերի վրա աշխատանքի տեսական գրականության ուսումնասիրության և վերլուծության խաղերի գործնական փորձարկման արդյունքում եկա հետևյալ եզրահանգումներին

•Լեզվական խաղերը նպաստում են լեզվական գիտելիքների ձեռքբերման դժվարությունների հաղթահարմանը։

•Խաղը նպաստում է երեխայի խոսքի, հաղորդակցական ( հաղորդակցման լեզվի յուրացման) և բառապաշարի հարստացմանը

Երեխայի խոսքի զարգացումը կատարվում է տարբեր միջոցներով , սակայն դրանցից ամենամատչելի միջոցը խաղն է։ Խաղի միջոցով ձևավորված խոսքն ավելի մատչելի է, այն չի պարտադրում և միևնույն ժամանակ ուսուցանում է։ Հայտնի է, որ այն երեխաները,ովքեր ավելի շատ են խաղում լեզվական խաղեր, նրանց խոսքն ավելի շուտ է ձևավորվում։

Ամեն մի նոր խաղի ժամանակ, երեխան ձեռք է բերում մի նոր գիտելիք։ Եկեք երեխաներին չզրկենք խաղից և թույլ տանք,որ ավելի շատ խաղան քանզի երեխան խաղալով է սովորում և բացահայտում աշխարհը։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Նախաշավիղ

Դաստիարակի ուղեցույց

Մանկապարտեզի ավագ խումբ

Նախադպրոցական մանկավարժություն

Երեխաների զարգացման չափորոշիչներ 2018

Անհատական պլան

Մարտի 31

10֊00 ին արթնանում եմ քնիցս վեր եմ կենում հագնվում, գնում եմ լոգարան լվացվում, և վերադառնում եմ սենյակս կարգի բերում , հետո գնում եմ խոհանոց նախաճաշ եմ պատրաստում իմ և ընտանիքի մյուս անդամների համար։ Նախաճաշը ավարտելուց հետո ընտանիքով սուրճ ենք ըմպում,և այդ ընդացքում քննարկում ենք աշխարհում կատարվող վերջին իրադարձությունները։ Հետո ստուգում եմ մեյլս հանձնարարված առաջադրանքներս եմ կատարում։ Առաջադրանքներս վերջացնելուց հետո ուսումնասիրում եմ դիպլոմային թեմայիս առնչվող գրականություն և աշխատում եմ տեսական մասի վրա։

Ապրիլի 1

Արթնացել եմ ժամը 10֊30 ին հագնվել եմ ինձ կարգի բերել և հետո, գնցել եմ խոհանոց նախաճաշելու։ Ավարտելուց հետո անցել եմ տան մաքրությանը։ 14։00֊ը վերջացրել եմ տնային գործերս։ 15։00֊ին պատրաստել եմ ճաշը և նստել հանգստանալու։ 17֊00ին ընտանիքի անդամներով նստեցինք և ճաշեցինք։ Ճաշից հետո սուրճի սեղանի շուրջ հավաքվեցինք և սկսեցինք լոտո խաղալ։

Ապրիլի 2

Այսօր սովորականից շատ ուշ վերկացա,քանի որ գիշերը ուշ էի քնել և առավոտյան չէի կարողանում արթնանալ։ Բայց վերջ֊իվերջո ինձ ստիպեցի և մի կերպ վեր կացա քանի որ շատ գործեր կար անելու։ հավաքեցի սենյակս գնացի խոհանոց բայց չճաշեցի քանի որ նախաճաշելու համար արդեն շատ ուշ էր։ 13։00֊ին սկսեցի կատարել տնային գործերը երբ վերջացրեցի նստեցի մի քանի րոպե շունչ քաշեցի և սկսեցի տնային առաջադրանքներս կատարել։ Այնքան բան ունեի անելու որ բավականին երկար ժամանակ պահանջվեց ինձանից որ ավարտեմ դասերս։ Եկավ ճաշի ժամը ընտանիքով նստեցինք ճաշեցինք և զրույցեցինք տարբեր հարցերի շուրջ։

Ապրիլի 3

Արթնացա ժամը 10֊ին, լվացվեցի, հարդարվեցի և գնացի խոհանոց, սուրճ պատրաստեցի ըմպեցի որ կազդուրվեմ։ Ժամը 12֊ին որոշեցի ճաշեմ։ 13։00֊ին դուրս եկա բակ մի քիչ զբոսնեցի հետո վերադարձա տուն, և սկսեցի համեղ ուտելիքներ պատրաստել։ Երեկոյան ընտանքի անդամներով նստեցինք ընթրիքի սեղանի շուրջ և վայելեցինք իմ պատրաստած համեղ ուտելիքները։

Հետո ամեն մեկը գնաց իր սենյակ իրեն հանձնարարված աշխատանքը կատարելու։

Գործնական աշխատանք

1.Ինչ է կոչվում Ֆորս-մաժոր:

Ֆորս մաժորը (ֆր.` Force majeure) թարգմանաբար նշանակում է գերագույն ուժ: Օրենսդրության մեջ այս եզրույթը հիմնականում չի օգտագործվում և որպես հայերեն անալոգ գործածվում է «անհաղթահարելի ուժ» եզրույթը: Ֆորս մաժորի ընդհանուր կանոնի համաձայն` կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե գործել են որոշակի հանգամանքների պայմաններում: Հետևաբար, հարկ է պարզել «որոշակի հանգամանքներ» հասկացությունը: Այդ հանգամանքները նախ պետք է լինեն անկանխատեսելի, այսինքն` կողմերը գործարք կնքելիս չպետք է կանխատեսած լինեն կամ հնարավորություն ունենան կանխատեսելու նման հանգամանքների առկայությունը: Կա նաև մի շատ էական պայման. այդ հանգամանքները պետք է չկանխվող լինեն, այսինքն` կողմերը դրանք կանխելու, վերացնելու հնարավորություն չպետք է ունենան: Երկրորդ` դրանք պետք է առաջանան կողմերի կամքից անկախ և երրորդ` դրանք պետք է անհնարին դարձնեն կողմերի կամ նրանցից մեկի կողմից իր պարտավորությունների կատարումը: Քաղաքացիական օրենսգիրքը ֆորս մաժորի (անհաղթահարելի ուժի) բնորոշումը տալիս է հետևյալ կերպ. «Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով»: Այնուհետև ընդգծվում է, որ պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը չեն կարող դիտվել որպես անհաղթահարելի ուժի ազդեցությամբ ծագած հանգամանքներ, քանի որ սրանք կապված են ոչ թե որևէ արտակարգ ու անկանխելի ուժի, այլ կողմերի բիզնես ռիսկի հետ, ուստի դիտել նման հանգամանքները որպես պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից ազատման հիմք` տրամաբանական չի լինի: Այդպիսի անհաղթահարելի հանգամանքներ կարող են լինել, օրինակ` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն:

2.Կարող ենք արդյոք համարել, որ ներկային Կորոնավիրուսի տարածումը ֆորս-մաժոր է:

Այո կարելի է ասել սա տարերային աղետ է մի անհայտ համաճարակ ,որը տարածվել է ամբողջ աշխարհով և խլում է հարյուրավոր մարդկային կյանքեր։

3.Ինչ միջոցառումներ կարող են առաջարկել բանկերը գործարարներին այս պայմաններում:

Այսպիսի դեպքում բանկերը գործարարներին և վարկառուներին կարող առաջարկել 2 ամիս ժամկետով վարկի վճարման հետաձգում։ Նշված երկու ամսվա մարումների մայր գումարը, տոկոսը, սպասարկման գումարը կվերաբաշխվեն ժամանակացույցի մնացած ամիսների վրա, ընդ որում վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3-ից 5 ամսով՝ կախված վարկի մնացորդային ժամկետից ներքոնշյալ սկզբունքով,/ինչը հնարավորություն կտա նվազեցնելու հետագա ամիսների ամսական վարկային բեռը միջինը 3%-ով/՝

Հայկական առած֊ ասացվածքները ժողովրդական խոսքի շտեմարան

Առած-ասացվածքները ուղիղ և փոխաբերական իմաստ ունեցող պատկերավոր  ասույթներ  ու դատողություններ են, որոնցում  կյանքի յուրաքանչյուր երևույթ բնութագրվում է  հակիրճ, սրամտորեն և կատարյալ ամբողջականությամբ: Ինչպես ժողովրդական բանարվեստի մյուս ձևերը, առած-ասացվածքները ևս առաջացել են խոր հնադարում և հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց արտացոլել ժողովրդի դարավոր կենսափորձը,  պատկերացումներն ու բարոյախոսությունը,  տարբեր դարաշրջաններում ժողովրդի կյանքում տեղ գտած սոցիալական անհավասարությունները, ապագայի հանդեպ լավատեսությունն ու ձգտումները:

Առած-ասացվածքները մաթեմատիկական ճշգրտություն, կուռ տրամաբանություն  ունեցող խոսքային  բանաձևումներ են, որոնցում խտացված են ամեն առարկայականի հանդեպ ժողովրդի  ունեցած պատկերացումները: Նրանց մեջ բառերը քիչ են, իսկ մտքերը՝ շատ ու խորիմաստ:

Շատ լայն են հայկական առած-ասացվածքների թեմաները, բովանդակային ընդգրկումը: Թե՛ բնությունը՝  իր տարրերով, երևույթներով, կենդանական ու բուսական աշխարհով և թե՛ մարդկային կյանքն ու կենցաղը՝ իր առարակայական  դրսևորումներով անսպառ աղբյուր են եղել հայ մարդու մտքի ու երևակայության համար:  Դրանով է հավանաբար պայամանավորված այն փաստը, որ  հայկական առած-ասացվածքներն  առանձնանում են իրենց ձևի և բովանդակության ինքնատիպությամբ:  Սույն հոդվածի շրջանակում նպատակ ունենք քննելու հայկական առած-ասացվածքների կառուցվածքային մի քանի առանձնահատկություններ:

Մեր առած-ասացվածքների պոետիկային բնորոշ հատկանիշներից մեկը նրանց  սեղմությունն ու հակիրճությունն է, պարզությունն ու դիպուկությունը:  Ամենախորիմաստ  ու ընդարձակ մտքերն անգամ  արտահայտվում են մի քանի բառով, հակիրճ  ու  պարզ: Այսպես օրինակ՝

Մի ձեռը ծափ չի տա:

Ղարիբի  ուշքը միշտ ետևն ա:

Փետի ցեցը իրանից կըլի:

Թանկից էժանը չկա:

Ո՛չ մարդանման, ո՛չ մարդահավան:

Ուտող ուրացող:

Ծռուն դատավոր չեն էնե:

Ձմեռվան ծաղիկը կրակն է։

Հայկական առած-ասացվածքների  մի ստվար խումբ իր կառուցվածքով երկանդամ   ստեղծագործություն է:  Այդ անդամներն առանձին, ինքնուրույն  միտք ու միավոր են, հաճախ՝ իրար հակադիր միավորներ, բայց փոխադարձաբար կապված են իրար և լրացնում են միմյանց:  Սովորաբար դրանք  բարդ համադասական  կառույցներ են՝  կազմված քերականորեն իրար համազոր, հավասար նախադասություններից, որոնցում առանձնահատուկ տեղ ունեն ոչ միայն բառային կրկնություններն ու հականիշները, այլև գործողության հակադրությունը: Ահա դրանցից մի քանիսը՝

Շատ դատողին՝ շալե շապիկ, քիչ դատողին՝ շարե (մետաքս) շապիկ:

Մոր գովածը թող ու փախի, դըրկըցին  գովածը՝ առ ու փախի:

Մեկը կա՝ հազար արժե, հազար կա՝ մեկ չարժե:

Մի՛ ունեցիր հարյուր դահեկան,  ունեցի՛ր երկու բարեկամ:

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:

Հայկական առած-ասացվածքներում  շատ են հանդիպում և այնպիսիները, որոնցում նկատելիորեն ամուր է պատճառահետևանքային կապը: Իրենց քերականական կառուցվածքով դրանք սովորաբար բարդ ստորադասական նախադասություններ են,  որոնք ցույց են տալիս՝

  • գործողության հաջորդականություն (մինչև մեկը չլինի, մյուսը չի հաջորդի)

Մինչև գարուն չգա, ծառ պտուղ չի տա:

Չցանես նը, չես կանա քաղի:

Կարմիր ձու տու, կարմիր օր տամ:

  • մի գործողության պատճառով մյուսի ավարտ (մինչև մեկը եղավ, մյուսը վերացավ)

Մինչև թուրն էկավ, լեզուն գլուխը կտրեց:

Մինչև առուն վարարի, գորտի աչքը հո դուրս կգա:

Մինչև հաստը բարակի, բարակի հոգին  դուրս կգա:

Հայկական առած-ասացվածքներում կարևոր տեղ ունեն իրադրությունների կոմիզմը,  հումորը, հեգնանքն ու  երգիծանքը: Դրանք քննադատական խոսքի ամենադիպուկ տարրերն են,  որոնք  բոլոր ժամանակներում բնորոշ են եղել մեր ժողովրդի մտածողությանը: Անշուշտ,  կոմիզմը, հումորն  ու հեգնանքը ավելի մեղմ են ու հանդուրժող, իսկ ահա  երգիծանքը՝  ավելի սուր  ու անողոք, որում շատ ավելի խորն են քննադատվում  մարդկային ամենատարբեր արատները,  բարոյազուրկ մարդն ու նույնքան բարոյազուրկ երևույթները.

Ո՜վ դատի, ո՜վ ուտի:

Ո՜վ գողացավ կարագը, ո՜ւմ գցեցին մարագը:

Մի խելքը ամառ-ձմեռ ի՞նչ կանի:

Ձիու բազարում էշն ինչացո՞ւ ա:

Սար ու ձոր տերտերի փոր:

Քահանեն ու սատանեն մեկ են:

Ագռավը ինչքան լողանա, ղազ չի լինի:

Շուշանը շփոթ էփել չգիտեր, վանքի խավծարար դրին:

Բազարում ապրանքի հետ հոգի էլ են ծախում:

Հայկական առած-ասացվածքներում հաճախ են հանդիպում սուր և խորիմաստ երկխոսություններ: Դրանք ժողովրդական կենդանի խոսքի փայլուն դրսևորումներ են, որոնք  լեզուն դարձնում են ճկուն, ռիթմիկ ու խաղացկուն: Օրինակ՝

Շորն ասաց. – դու ինձ պահի բողչամիջին, ես քեզ պահեմ մարդամիջին:

Ա՜յ քչեր, ո՞ւր կերթաք: — Շատերի կուշտը:

Պտուկն ասեց, տակս ոսկի ա, շերեփն  ասեց՝ բա ես ո՞րդից եմ գալի:

Գիժը գնաց հարսանքատուն, ասաց՝ ըստեղ լավ ա, քանց մեր տուն:

Օխտը քենակալ մի ճամփով գնում ին, ասեցին. — Մի մարդ  էլ չկա, որ հետը խոսանք:

Ագռավն ասաց իր ճտին՝ մեռնեմ քու  սիպտակ տոտին:

Հայկական առած-ասացվածքների մի  մեծ խումբ  էլ չափածո խոսք է՝  տողավերջի  հանգավորումներով,  ռիթմիկ չափերով և հնչյունանմանություններով: Ահա մի քանի օրինակներ՝

Աշխարհն արոտ,  մենք մեջը կարոտ:

Տեղ կա ծով ա, տեղ կա սով ա:

Էկան տեսան՝ խեղճ ֆուխարա, զարկին գլուխն արին յարա:

Էկար մեր մեշեն, սավրի մեր փեշեն:

Հավը կածե, ուրուըը կտանե:

Մեր կա մերուկ է, մեր կա փտած ձմերուկ է:

Իր ստեղծողի՝ հայ ժողովրդի մտքի ու երևակայության պես հարուստ, խորն ու անսահման են հայկական ժողովրդական  առածներն ու ասացվածքներն իրենց թեմաներով,  գաղափարական բովանդակությամբ, ասելիքով, պատկերավորությամբ ու կատարելիությամբ:  Ու քանի կա հայ ժողովուրդը,  ժողովրդական բանարվեստի այս տեսակը կենդանի  ու կենսունակ է  լինելու  ու շարունակելու է հարստացնել  մեր ժողովրդական խոսքի անհատնում շտեմարանը: