ՄԵԾ ԱՐՋ, ՓՈՔՐ ԱՐՋ

 

Մեծ Արջը , հյուսիսային կիսակամարի համաստեղություն, որը հյուսիսային կիսագնդում երևում է ամբողջ տարին։ Ամենալավ տեսանելիությունն ապրիլ ամսին է։ Իր չափերով երկնքում երրորդն է՝ Հիդրայից եւ Կույսիցհետո և իր յոթ պայծառ աստղերով ստեղծում է շերեփի նմանվող պատկեր։

ԱՍՏՂԵՐԸ

Ursa Major IAU.svg

Մեծ Արջի Մերաք (β UMa, Մեծ Արջի բետա) եւ Դուբհե (α UMa, Մեծ Արջի ալֆա) աստղերն ամենապայծառն են, գտնվում են «շերեփի» առջեւի մասում եւ նրանցով կարելի է գտնել Բեւեռային աստղը։ Բեւեռային աստղը գտնվում է այդ երկու աստղերը միացնող գծի վրա՝ նրանց միջեւ եղած տարածքի հնգապատիկի հեռավորության վրա։
Շերեփի բոլոր աստղերն ունեն արաբերեն անուններ՝ վերը նշված Մերաքը նշանակում է «գոտկատեղ», իսկ Դուբհեն՝ ուղղակի «արջ»։

Մյուս նշանավոր աստղերից է Մեծ Արջի 47-ը (47 UMa), որը երեք մոլորակներովարեւանման աստղ է։ Մոլորակային համակարգերից այս աստղի համակարգն առավել նմանություն ունի Արեգակնային համակարգի հետ։ Գտնվում է Երկրից46 լուսատարի հեռավորության վրա։
Արտաերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրով 2001 եւ 2003 թթ. դեպի Մեծ Արջի 47 աստղ են ուղարկվել Երկիր մոլորակի վրա ապրողների ռադիոուղերձները։

ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ հունական ավանդույթի, կնամոլ Զևսը իր սիրուհի Կալիստոյին փրկելով իր խանդոտ կնոջ՝ Հերայի զայրույթից, իր հրապուրանքի առարկային դարձրել է արջ։

Հայերենում Մեծ Արջ համաստեղությունը նաև կոչվում է Յոթ սանամոր աստղեր։ Ըստ Հայկական ավանդույթի, ժամանակին յոթ սանամայր են եղել, ունեցել են մի քավոր։ Սանամայրերից յուրաքանչյուրը մտածել է, թե մյուսը կհոգա քավորի հոգսերը։ Քավորը մնացել է առանց խնամքի և քաղցից մեռել։ Աստված, բարկանալով սանամայրերի վրա, նրանց դարձրել է յոթ աստղ։

Փոքր արջ

Փոքր արջ (լատ. Ursa Minoe) համաստեղություն է աստղային երկնքի հյուսիսային մասում։ Ժողովրդական լեզվի մեջ ստացել է «շերեփ» անվանումը։ Առավելապես հայտնի է իր ամենապայծառ Բևեռային աստղով: Վերջինս հանդիսանում է կողմնացույց դեպի Հյուսիսային բևեռ: Համաստեղությունը օրվա ընթացքում գրեթե չի փոխում իր դիրքը և պտտվում է Բևեռային աստղի շուրջը։ Կապված Երկրի պրեցեսիային փոփոխության հետ համաստեղությունը հազարամյակների ընթացքում փոխում է իր դիրքը ՝ հետևաբար և փոխվում է հյուսասին բևեռի կողմը։

UrsaMinorCC.jpg

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s