Ներկայացնում են Արևմտյան դպրոցի 5֊6 տարեկանների խմբի երեխաները
Խաղ 1. «Ես թաքնվել եմ, հիշո՞ւմ ես ինձ»
Խաղի նկարագրություն
Երեխայի առջև դնում ենք մի քանի իրեն ծանոթ առարկաների նկարներ և առաջարկում ուշադիր նայել, անվանել, ապա փակել աչքերը: Թաքցնում ենք մի նկարը և երեխային առաջարկում նայել և փորձել հիշել՝ ո՞ր նկարը չկա: Եթե դժվարանում է, սկսում ենք 2 նկարով, հետո քիչ քիչ ավելացնում նկարների քանակը, բայց ոչ միանգամից՝ այլ քիչ-քիչ: Նմանատիպ խաղերը հետաքրքրում են նախադպրոցական տարիքի երեխաներին։ Այս խաղը նպաստում է զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, խոսքը:
Ներկայացնում է Գալե Մեղրունին
Ներկայացնում է Խաչատրյան Դավիթը
Ներկայացնում է Տոնոյան Շավարշը
Ներկայացնում է Մելիքյան Լիզան
Ներկայացնում է Փիրումյան Ալեքսանդրը
Խաղ 2. «Գուշակի´ր աչքերդ փակ»
Խաղի Նկարագրություն
Խաղի համար մեզ անհրաժեշ կլինի մրգերի կամ բանջարեղենի խաղալիքներ, պարկ: Երեխային տալիս ենք բոլոր մրգերը հերթով՝ շոշափի, նկարագրի յուրաքանչյուր մրգի արտաքին առանձնահատկությունները և դնի պարկի մեջ: Բոլոր մրգերը հատ-հատ նկարագրելուց և պարկի մեջ գցելուց հետո պարկը լավ խառնում ենք և առաջարկում երեխային ձեռքը մտցնել պարկի մեջ, հանել մեկ միրգ ու աչքերը փակ փորձել նկարագրել ու հասկանալ՝ որ միրգն է իր ձեռքում:
Այս խաղը զարգացնում է երեխայի մի շարք հոգեկան գործընթացներ, հատկապես տակտիլային զգացողությունը, խոսքը, ուշադրության կենտրոնացումը, մանր մոտորիկան և այլն:
Ներկայացնում է Շախկյան Դանիելը
Ներկայացնում է Փիրումյան Ալեքսանդրը
Ներկայացնում է Գալե Մեղրունին
Ներկայացնում է Տոնոյան Շավարշը
Ներկայացնում է Իսրաելյան Անահիտը
Ներկայացնում է Խաչատրյան Դավիթը
Խաղ 3. «Կրկնի՛ր պատկերը»
Խաղի նկարագրությունը
Մեզ անհարժեշտ են հաշվեձողիկներ, որոնց օգնությամբ հասարակ պատկերներ ենք կառուցում, օրինակ՝ քառակուսի, եռանկյունի, հնգանկյուն, տուն, եղևնի, պատուհան և այլն: Առաջարկում ենք երեխային նայել ու հետո փակում ենք թղթով, ապա փորձի հիշելով կառուցել նույնը, եթե դժվարանում է և դիմում ձեր օգնությանը կամ հետաքրքրությունը մարում է, ապա կարող եք օգնել: Ի դեպ, բավականին բարդ է և միանգամից չի ստացվի, թողե´ք փորձի մի քանի անգամ, հետո օգնեք միայն մի քայլը, մի ձողիկը դնելով և առաջարկելով շարունակել, եթե էլի չի ստացվում, կրկին օգնեք: Վերջացնելուց հետո բացեք ձեր կառուցածն ու համեմատեք: Սկզբում միայն մի պատկերով փորձեք, եթե ստացվում է՝ բարդացրեք պատկերը կամ երկու պարզ պատկեր միանգամից առաջարկեք: Այս խաղը կնպաստի զարգացնել երեխայի մտածողությունը, երևակայությունը, տարածական պատկերացումը, տրամաբանությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը և այլն:
Ներկայացնում է Մելիքյան Լիզան
Ներկայացնում է Մաթևոսյան Մարիան
Ներկայացնում է Մկրտչյան Արթուրը
Ներկայացնում է Դեղոյան Հովանեսը
Ներկայացնում է Տոնոյան Շավարշը
Ներկայացնում է Փիրումյան Ալեքսանդրը
Խաղ 4.《Մի նկարի պատմություն》
Խաղի նկարագրություն
Ծնողներից մեկը վերցնում է ընտանեկան որևէ հանդիսություն կամ իրադարձություն պատկերող նկար, որին երեխան ականատես կամ մասնակից է
եղել: Դա կարող է լինել նրա ծննդյան օրվա խնջույքը պատկերող ինչ-որ նկար: Այդ նկարը ցույց տվեք երեխային և խնդրեք նրան պատմել այն ամենը ինչ հիշում է, այդ օրվա հետ կապված,դարձյալ օգնեք նրան հարցեր տալով
• Ի՞նչ եղավ:
• Ովքե՞ր էին եկել:
• Ի՞նչ նվերներ էին քեզ բերել:
• Ինչպե՞ս էիր քեզ զգում և այլն:
Այս խաղի նպատակն է զարգացնել երեխայի հիշողությունը ,միտքը շարադրելու և վերարտադրելու կարողություն։
Ներկայացնում են Արևելյան դպրոցի 2֊4 տարեկանների խմբի երեխաները
Ներկայացնում է Նարե Մաթևոսյանը
Ներկայացնում է Առուստամյան Նարեկը
Ներկայացնում է Դադոյան Վիկտորիան
Ներկայացնում է Հովակիմյան Դանիելան