Կապիտալի կուտակուը ընդլայնված վերարտադրության պրոցեսում հավելյար արժեքի փոխարկումն է կապիտալի լռացուցիչ արտադրամիջոներ գնելու և աշխատուժ վարձելու համար հավելյար արժեքի մի մասի միացումը գործող կապիտալին։
Միարժամանակ այն նյութական բարիքների վերարտադրութան պրոցես է որը կոչվում է կապիտալիզացիա։Կապիտալի կուտակման չափերը կախված են հավելյար արժեքի չափից,այն կապիտալի և եկամուտի բաժանելու հարաբերակցությունից աշխատուժի շահագործման աստիճանից,աշխատանքի արտադրողականոիթյան մակարդակից և գործող կապիտալի մեծությունից։ Կապիտալի կուտակման հետագա պրոցեսը իրականանում է կապիտալի համակենտրոնացմամբ և կենտրոնացմամբ այս երկու պրոցեսներն էլ զարգացման որոշակի աստիճանում, տանում են մոնոպոլիաների առաջացմանը։