Երեխաների սնուցումը 1-3 տարեկան հասակում
Ստամոքսաաղիքային ուղու ֆունկցիոնալ կատարելագործմանը, ատամներ հանելուն, մարսողական ձյութերի ֆերմենտատիվ ակտիվության բարձրացմանը զուգընթաց երեխաներն աստիճանաբար ընտելանում են ավելի բազմազան և համեմատաբար խիտ սննդատեսակներին։
Պետք է հոգալ, որ սննդի տեսքը լինի ախորժալի։ Շատ կարևոր է երեխաներին վարժեցնել սննդի ակտիվ ընդունմանը։ Օրաբաժնի մեջ հարկավոր է մտցնել հավի միս, ձուկ, լյարդ և այլն։ Անհրաժեշտ է հիշել, որ օրաբաժնի բազմազանությունից անկախ, երեխան ամեն օր պետք է ստանա կաթ՝ 700-500 մլ և մեկ ձու։ էքսուղատիվ դիաթեզի ծանր դեպքերում ձվի սպիտակուց չի տրվում։
1-3 տարեկան երեխաների սննդի hիմնական բաղադրամասերի հարաբերակցությունը այսպիսին է. յուրաքանչյուր կգ քաշի համար պետք են. սպիտակուցներ՝ 4 գ, ճարպեր՝ 4 գ, ածխաջրեր՝ 12 գ (1:1։3)։ Նախաճաշը պետք է կազմի սննդի օրաբաժնի 25%-ը, ճաշը՝ 35-40%-ը, ետճաշիկը՝ 10-15%-ը, ընթրիքը՝ 25%-ը։
Բացի սպիտակուցներից, ճարպերից և ածխաջրերից, սնունդը պետք է բավարար չափով պարունակի նաև բոլոր անձրաժեշտ վիտամինները։
Ուշադրություն պետք է դարձնել սննդամթերքի խոհանոցային մշակման վրա, որպեսզի վիտամինները պահպանեն իրենց լիարժեքությունը։
Բանջարեղենը հնարավոր չափով պետք է օգտագործվի թարմ վիճակում։ Հանքային աղեր են պարունակում ոչ միայն մրգերը և բանջարեղենը, այլև միսը, ձուն, կաթը։
Խորհուրդ է տրվում օգտագործել հավի, հորթի, տավարի միս, իսկ ոչխարի և, մանավանդ, խոզի միսը երեխայի սննդի մեջ պետք է օգտագործել մեծ զգուշությամբ։ Մսի և բանջարեղենի ապուրներ պետք է տալ օրը մեկ անգամ՝ ճաշին։ Ընդ որում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը պետք է լինի 1:1:3։
Սննդի օրաբաժինը պետք է լրիվ բավարարի երեխայի պահանջը ոչ միայն քանակական, այլև որակական տեսակետից։ Ներմուծվող սպիտակուցի 75%-ը պետք է լինի կենդանական։ Որպես ճարպ հարկավոր է կարագ օգտագործել։ Բուսական ճարպերը պետք է կազմեն երեխաների ճարպային օրասննդի 10-15%:
Անհրաժեշտ է նաև պահպանել սնուցման ճիշտ ռեժիմը։ 1-1,5 տարեկան երեխաներին պետք է կերակրել 4 ժամը մեկ անգամ, օրվա ընթացքում՝ 5 անգամ։ Հետագայում աստիճանաբար պետք է անցնել 4 անգամյա կերակրման։
Պետք է ջանալ, որ երեխան կերակրման ժամերից դուրս որևէ սնունդ և, մասնավորապես, քաղցրավենիք չստանա, որպեսզի ախորժակը չփչանա։
Երեխային ճաշի ժամանակ կրկնակի բաժին ապուր չի կարելի տալ, որովհետև նա կարող է հրաժարվել երկրորդ՝ ավելի սննդարար կերակրատեսակից։ Որպես երկրորդ կերակրատեսակ ցանկալի է տալ մսեղեն, տարբեր բանջարեղենից պատրաստված շիլաներ և խյուսեր։ Նախաճաշին երեխային պետք է տալ շիլա, կաթով սուրճ, կարագով հաց, իսկ ընթրիքին՝ բանջարեղենային բլիթ և կաթ։ Հաց պետք է տալ ամեն օր` սահմանափակ չափով։ Հացը պատկանում է բարձր կալորիականություն ունեցող սննդամթերքին և նրա ոչ չափավոր օգտագործումը հանգեցնում է ախորժակի անկման։
Մինչև 1,5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում տալ 50-70 գ սպիտակ հաց, 1,5-4 տարեկանում՝ 50-70 գ սև հաց և 100-150 գ սպիտակ հաց։ Հացի մի մասի փոխարեն կարելի է տալ թխվածք, բուլկի, բլիթներ։ Նպատակահարմար է դրանք տալ ետճաշիկի և ընթրիքի ժամանակ։
Վատ ախորժակ ունեցող և թուլակազմ երեխաների համար անհրաժեշտ է կազմել անհատական հաշվարկ և սննդաբաժնում ուղղումներ մտցնել՝ ի հաշիվ ավելի խիտ և լիարժեք


Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ
Կարդացեք նաև
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին…


Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,…


Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ…


Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,…


Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն…


Կարևոր է ո’չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն…


Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր…


Սպիտակաձավարի շիլան շատ վտանգավոր ուտելիք է աճող երեխայի համար: Շատերը կարծում են, որ փոքրիկ երեխաներին այն առհասարակ հակացուցված է, հաղորդում է…


Լավ սնունդը ո՛չ միայն ամուր առողջության գրավական է, այլև՝ մտավոր ցուցանիշների: Դրանում համոզված են ֆրանսիացի մասնագետները: Նրանք հետազոտել են…


Մայրական կաթը միակ սնունդն է, որ առողջ, հասուն ծնված երեխաները պետք է ուտեն կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում: Մայրական կաթի բաղադրությունը փոփոխվում է օրվա…


Մանկահասակ երեխաները, մեծավ մասամբ, քմահաճ վերաբերմունք են դրսեւորում ուտելիքի նկատմամբ: Ցանկացած նոր համ, հոտ, գույն ունեցող եւ հատկապես կանաչ սննդատեսակ դժվարությամբ է նրանց ստամոքս տանող…


Ինչպե՞ս իմանամ՝ երեխաս նորմա՞լ է սնվում: Այս հարցը բոլոր՝ կրծքով կերակրող մայրերին է հուզում, հատկապես երբ երեխան առնվազն երկու ժամը մեկ սնվելու ցանկություն է արտահայտում…


Պաղպաղակը, ծննդյան տարեդարձի տորթը եւ թխվածքաբլիթները երեխայի սննդակարգի անբաժան մասն են կազմում, եւ ոչ ոք, կարծես թե, դեմ չէ դրան: Մինչդեռ, ինչպես հետազոտությամբ է պարզվել, մեկ օրվա ընթացքում երեխաների եւ դեռահասների…


Փորձագետներն ասում են՝ մի սպասեք մինչեւ երեխան ծարավի ու ջուր խնդրի, պարբերաբար ինքներդ ջուր, կամ որեւէ այլ բարձր բաղադրությամբ հեղուկ սնունդ առաջարկեք…

