Գործնական աշխատանք

1.Ինչ է կոչվում Ֆորս-մաժոր:

Ֆորս մաժորը (ֆր.` Force majeure) թարգմանաբար նշանակում է գերագույն ուժ: Օրենսդրության մեջ այս եզրույթը հիմնականում չի օգտագործվում և որպես հայերեն անալոգ գործածվում է «անհաղթահարելի ուժ» եզրույթը: Ֆորս մաժորի ընդհանուր կանոնի համաձայն` կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե գործել են որոշակի հանգամանքների պայմաններում: Հետևաբար, հարկ է պարզել «որոշակի հանգամանքներ» հասկացությունը: Այդ հանգամանքները նախ պետք է լինեն անկանխատեսելի, այսինքն` կողմերը գործարք կնքելիս չպետք է կանխատեսած լինեն կամ հնարավորություն ունենան կանխատեսելու նման հանգամանքների առկայությունը: Կա նաև մի շատ էական պայման. այդ հանգամանքները պետք է չկանխվող լինեն, այսինքն` կողմերը դրանք կանխելու, վերացնելու հնարավորություն չպետք է ունենան: Երկրորդ` դրանք պետք է առաջանան կողմերի կամքից անկախ և երրորդ` դրանք պետք է անհնարին դարձնեն կողմերի կամ նրանցից մեկի կողմից իր պարտավորությունների կատարումը: Քաղաքացիական օրենսգիրքը ֆորս մաժորի (անհաղթահարելի ուժի) բնորոշումը տալիս է հետևյալ կերպ. «Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով»: Այնուհետև ընդգծվում է, որ պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը չեն կարող դիտվել որպես անհաղթահարելի ուժի ազդեցությամբ ծագած հանգամանքներ, քանի որ սրանք կապված են ոչ թե որևէ արտակարգ ու անկանխելի ուժի, այլ կողմերի բիզնես ռիսկի հետ, ուստի դիտել նման հանգամանքները որպես պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից ազատման հիմք` տրամաբանական չի լինի: Այդպիսի անհաղթահարելի հանգամանքներ կարող են լինել, օրինակ` երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն:

2.Կարող ենք արդյոք համարել, որ ներկային Կորոնավիրուսի տարածումը ֆորս-մաժոր է:

Այո կարելի է ասել սա տարերային աղետ է մի անհայտ համաճարակ ,որը տարածվել է ամբողջ աշխարհով և խլում է հարյուրավոր մարդկային կյանքեր։

3.Ինչ միջոցառումներ կարող են առաջարկել բանկերը գործարարներին այս պայմաններում:

Այսպիսի դեպքում բանկերը գործարարներին և վարկառուներին կարող առաջարկել 2 ամիս ժամկետով վարկի վճարման հետաձգում։ Նշված երկու ամսվա մարումների մայր գումարը, տոկոսը, սպասարկման գումարը կվերաբաշխվեն ժամանակացույցի մնացած ամիսների վրա, ընդ որում վարկի վերջնաժամկետը կերկարաձգվի 3-ից 5 ամսով՝ կախված վարկի մնացորդային ժամկետից ներքոնշյալ սկզբունքով,/ինչը հնարավորություն կտա նվազեցնելու հետագա ամիսների ամսական վարկային բեռը միջինը 3%-ով/՝

Կապիտալի կուտակում

Կապիտալի կուտակուը ընդլայնված վերարտադրության պրոցեսում հավելյար արժեքի փոխարկումն է կապիտալի լռացուցիչ արտադրամիջոներ գնելու և աշխատուժ վարձելու համար հավելյար արժեքի մի մասի միացումը գործող կապիտալին։

Միարժամանակ այն նյութական բարիքների վերարտադրութան պրոցես է որը կոչվում է կապիտալիզացիա։Կապիտալի կուտակման չափերը կախված են հավելյար արժեքի չափից,այն կապիտալի և եկամուտի բաժանելու հարաբերակցությունից աշխատուժի շահագործման աստիճանից,աշխատանքի արտադրողականոիթյան մակարդակից և գործող կապիտալի մեծությունից։ Կապիտալի կուտակման հետագա պրոցեսը իրականանում է կապիտալի համակենտրոնացմամբ և կենտրոնացմամբ այս երկու պրոցեսներն էլ զարգացման որոշակի աստիճանում, տանում են մոնոպոլիաների առաջացմանը։

Այցելություն Կենտրոնական բանկ

Քոլեջի տարբեր կուրսերի ուսանողուհիներով էկոլոգիայի ուսուցչուհի Նելլի Գեղամյանի հետ այցելեցինք Կենտրոնական բանկ որտեղ ժամանակին աշխատել էր ընկեր Նելին։

Կենտրոնական բանկում մեզ էր սպասում էքսկուրսավարը ,որի հետ մի փոքր զրուցեցին և նա մեզ սիրով պատմեցին, թե առաջին անգամ Հայաստանում երբ են շրջանառվել մետաղադրամները, ինչպես են դրանք փոխարինվել թղթադրամներով և զարգացում ապրել տարիների ընթացքում։ Նաև դիտեցինք տարբեր նկարիչների և ամերիկահայ աշակերտների կողմից ներկայացված հայկական թղթադրամների էսքիզները, որոնք պատկերված էին իրենց սիրելի երգիչների, մարզիկների, թռչունների և բանաստեղծների նկարներով։

Սովորեցին նաև մի քանի գաղտնիքներ, թե ինչպես կարելի է տարբերել իրական թղթադրամը կեղծից։ Հասկացանք, թե որքան կարևոր է դրամի հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցբերելը։

Մենք ավարտեցինք էքսկուրսիան ուրախ և բարձր տրամադրությամբ՝ ստանալով նոր գիտելիքներ։

Փող և փողի ծագումը։ Ոսկու դերը որպես ընդհանրական արժեք

Փողն ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկն է: Փողը այնպիսի յուրահատուկ ապրանք է, որը կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողը այս իմաստով հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը: Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ: Փողի ժամանակակից բնորոշումը հետևյալն է. փող է համարվում այն, ինչը տվյալ հասարակության մեջ բոլորի կողմից փող է ճանաչվում և ընդունվում:

Читать далее