Հատուկ մանկավարժություն

Հատուկ մանկավարժությունը օգնում է (ֆիզիկապես և հոգեպես) հատուկ կարիքավոր երեխաներին որպեսզի հարմարվեն շրջակա աշխարհին կամ հատուկ գործիքների օգնությամբ աշխարհը հարմարեցնեն իրենց։

Սուրդոմանկավարժությունը օգնում է լսողական խանգարումներ ունեցող մարդկանց ։

հատուկ ժեստերի համակարգի միջոցով կարողանալ շփվել մարդկան հետ և ճանաչել շրջակա աշխարը

Տիֆլոմանկավարժությունը օգնում է Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների։

Օլիգոֆրենոմանկավարժությունը օգնում է մտավոր հետամնացություն ունեցող անձանց և երեխաներին։

Լոգոպեդյան օգնում է խոսքային և լեզվական խնդիրներ ունեցող անձանց և երեխաներին։

Երևակայություն

Երևակայութնունը միայն մարդուն է հատուկ: Երևակայությունը մարդկային ճանաչողության բարձրագույն ձևն է: Այն որպես բարձրագույն իմացական գործընթաց, ենթադրում է որոշակի գաղափարի, կերպարի, ձևի ստեղծում, որը հիմնված է փորձի վերամշակման և նորովի համադրման վրա: Երևակայությունը մի քանի գործընթացներից է կազմված:
Կոգնիտիվ հոգեբանությունն ուսումնասիրում է կրեատիվությունը, դիվերգենտ մտածողությունը: Երևակայության հիմքում են ընկած մտածողությունը, հիշողությունը, պատկերներն ու հույզերը, բայց դրա տարբերվող հատկանիշն է որևէ նոր երևույթի ստեղծումը: Երևակայության աշխատնքի հետևանքով առաջացած հույզերն իրական են. երևակայական կերպարից մարդ կարող է սարսափ ապրել և ունենալ նույն սրտխփոցը, որը կառաջանար իրական օբյեկտի հանդիպելուց:
Երևակայության ունակությունը տարբերվում է անհատական մակարդակում. հստակ առաջադրանքներ կատարելու և, ընդհակառակը, նորը փնտրելու ընդունակությունները տարբեր չափով են զարգացած լինում: Երևակայության զարգացման համար կարևոր են նաև սոցիալական և մշակութային հանգամանքները. հայկական հասարակությունում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է ճնշվում կամ խրախուսվում երեխայի՝ որևէ բան նորովի անելու ցանկությունը: Ուսուցողական առաջադրանքները, երեխայի հարցերի խրախուսումը, երկլեզու շփումը, բնության հետ շփումը նպաստում են երեխաների կրեատիվության զարացմանը: Երեխայի կրեատիվությունը ճնշում են կոնֆորմիզմը, հեղինակության առջև խոնարհվելը, հարցերի արգելքը, խաղի և ուսուցման տարանջատումը, սեռադերային կարծրատիպերի քարոզումը: Երևակայությունը չափազանց կարևոր է երեխայի զարգացման համար ամենավաղ հասակից:

Երևակայության տեսակներն են՝

  • ոչ կամածին  երևակայությունը  առաջանում է ինքնաբերաբար, մարդկանց կողմից
  • կամածին  երևակայությունը  առաջանում է մարդու գիտակցական ցանկությամբ՝ պրոբլեմային իրադրություններում լուծումներ գտնելու համար:
  • ակտիվ երևակայությունը  մարդուն մղում է ակտիվ նպատակադրումների և գործողությունների
  1. վերարտադրական
  2. ստեղծագործական
  3. երազանք
  • պասիվ երևակայությունը  մարդուն չի մղում ակտիվ գործողության և մնում է որպես ներհոգեկան ինքնանպատակ ակտիվություն
  1. անուրջներ
  2. ցնորքներ
  3. երազներ

Читать далее

Մտածողություն:Մտածողության տեսակները

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝
ակնառու գործնական
ակնառու պատկերավոր
խոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական
Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:
Ակնառու պատկերավոր 
Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:
Խոսքային տրամաբանական,
Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Читать далее

Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
կոնտակտային
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
հոտառական  
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

 

Հիշողություն: Հիշողության ֆիզիոլոգիական մեխանիզմները, տեսակները, գործընթացները

Մարդու հոգեկանը բնութագրվում է որպես նրա կողմից շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների արտացոլում և հուզական ապրում: Իսկ ինչպիսին է արտացոլման շնորհիվ առաջ եկող հոգեկան պատկերների հետագա ճակատագիրը: Ինչ է տեեղի ունենում դրանց հետ. արդյոք մնում են անձի հոգեկան աշխարհում, թե անհետանում են: Իհարկե անհետ չեն կորչում, այլ քիչ թե շատ տևականորեն,մասնակի կամ ամբողջությամբ պահպանվում են մարդու հոգեկանում և օգտագործվում են նրա հետագա կյանքի ընթացքում: Ընկալված մտապատկերների, մտքերի, տպավորությունների շնորհիվ յուրաքանչյուր անհատ ձեռք է բերում կենսափորձ, որը նրա անձի հիմքն է: Ահա հիշողությունը ընկալված ինֆորմացիայի մտապահման, հոգեկանում պահպանելու և հետագայում վերարտադրելու երևույթն է: Հիշողություն ունեն բոլոր կենդանի էակները և այժմ նաև  տեխնիկական որոշ սարքեր,  ինչպես օրինակ` համակարգիչները: Մարդու հիշողությունը բարդ երևույթ է. Այն ունի մի շարք շերտեր, հոգեբանական առանձնահատկություններ:  Հիշողությունը ընկած է բոլոր մյուս հոգեկան գործընթացների հիմքում:

Հիշողությունն ըստ իր ծագման լինում է օնտոգենետիկական և ֆիլոգենետիկական: Օնտոգենետիկական ծագմամբ հիշողությունը ներառում է  մարդու անհատական զարգացման ընթացքում կուտակած ինֆորմացիան: Իսկ ֆիլոգենետիկական ծագմամբ հիշողության հիմքում ժառանգականությունն է:

Հիշողության տեսակները:

Հիշողության տեսակները դասակարգվում են՝

  • Ըստ մարդու գործունեության մեջ գիտակցական կամքի ու նպատակադրման մասնակցության  հիշողությունը լինում է ոչ կամածին և կամածին:
  • Ըստ հոգեկանում ընկալված ինֆորմացիայի պահպանման տևողության առանձնացվում են հիշողության կարճատև, տևական և օպերատիվ տեսակները:
  • Ըստ պատկերավորության` տեսողական, լսողական, շոշափելիքի:
  • Ըստ հոգեկան ակտիվության առանձնացվում են հիշողության շարժողական, խոսքային-տրամաբանական և հուզական տեսակները:

Հրաշամանուկները

Պատում՝ այսօր մենք 2֊րդ կուրսի ուսանողուհիներս այցելեցինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բ֊4 պարտեզ 2֊4 տարեկանների խումբ նախ ծանոթացանք երեխաների հետ, և հետո խաղացինք մի քանի հետաքրքիր , և զարգացնող խաղեր ։ Ես և ընկեր Ալյոնան երեխաների համար պատրաստել էինք շատ հետաքրքիր խաղ։ Գունավոր թղթերը երկրաչափական պատկերների տեսքով կտրատեցինք ամրացրեցինք A4 ֆորմատի թղթի վրա։ Պայմանը հետևյալն էր երեխաները պետք է իրար համապատասխան պատկերները գտնեն ըստ գույների դասավորեն, և պատկերի անվանումը տան։

Երեխաները շատ ոգևորված անցան իրենց տրված առաջադրանքին։ Երկար չպահանջվեց կատարել առաջադրանքը մեր խելացի հրաշամանուկները շատ արագ կողմնորոշվեցին ,և կատարեցին հանձնարարությունը։

Նպատակն՝ էր երեխաների մոտ զարգացնել ճանաչողական , վերլուծողական , նույնանմանը իրարից զանազանելը ,և արագ կողմնորոշվելը։

Գտիր միանման պատկերները

Երեխայի ուշադրությունը մարզող խաղեր

Երեխաները սովորաբար դժվարանում են երկար ժամանակով ուշադրությունը կենտրոնացնել ինչ, որ բանի վրա, և դրա պատճառով հաճախ են շեղվում ։ Պատճառը կարող է լինել լավ չզարգացած ուշադրությունը ։ Երեխայի ուշադրության կարողությունը զարգացնելու համար առաջարկում ենք մի խաղ։

Երեխաները նստած են լինում սեղանի շուրջը ,նրանց բաժնում են պաստառներ ,որոնց վրա պատկերված են ներկած կենդանիներ։ հարկավոր է գտնել երկու միանման գույներով ներկած կենդանիներին։

Նկարում պատկերված է երկու տնակ սակայն տնակներից մեկի պատուհանը պակաս է ։ Երեխայի խնդիրն է գտնել թե ինչով են տարբերվում տնակները իրարից։

Այս երկու խաղերի նպատակը կայանում էր նրանում , որ երեխաները իրենց ուշադրությունը ամբողջությամբ կենտրոնացնում են խաղի վրա, փորձելով գտնել միանման, կենդանիներին և արդյունքում սովորում են գույները տարբերակել միմյանցից ։