Վլադիմիր Իլյիչ

Վլադիմիր Իլյիչը ծնվել է 1870 թվականի ապրիլի 22-ին՝ Սիմբիրսկում (այժմ՝ Ուլյանովսկ): Նրա հայրը՝ Իլյա Նիկոլաևիչը, Սիմբիրսկի նահանգի ժողովրդական ուսումնարանների տնօրենն էր: 1877 թվականին նա պետական խորհրդականի աստիճան է ստանում՝ 4-րդ կարգի քաղաքացիական աստիճան, որը համարժեք էր գեներալ-մայորի զինվորական աստիճանին: Այդ աստիճանը իրավունք էր տալիս ժառանգական ազնվականության: Այսպիսով, Վլադիմիր Իլյիչը ազնվական էր:

1887 թվականին պատանի Վլադիմիր Ուլյանովն ավարտում է Սիմբիրսկի գիմնազիան: Գիմնազիայի տնօրենը Ֆ. Մ. Կերենսկին էր, ում որդին՝ Ա. Ֆ. Կերենսկին, 1917 թվականին գլխավորում է ժամանակավոր կառավարությունը:

Վլադիմիր Իլյիչը գիմնազիան ոսկե մեդալով է ավարտում: Հասունության վկայականում նա միայն մեկ 4 ուներ՝ տրամաբանությունից:

Читать далее

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, թուրքական բանակի սպա, հեղափոխական, հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։ Գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը հայտնի է քեմալիզմ անվամբ։ Читать далее

Կիլիկիայի հայկական թագավորությունը

Կիլիկիայի հայկական թագավորություն, հայտնի է նաև որպես Կիլիկյան ՀայաստանՓոքր Հայք կամ ուղղակի Հայաստան, միջնադարյան հայկական անկախ պետություն: Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։

Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով՝ Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»։ Читать далее

1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը

Հայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, բայց անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի՝ բզկտվող քարտեզի վրա։

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.

Читать далее

Փետրվարյան հեղափոխություն

1917 թվականի հունվարի 9(22)-ին բոլշևիկների կոչով երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցան ցույցեր և քաղաքացիական գործադուլներ։ Ամենախոշոր գործադուլը, որին մասնակցեց 145 հազար բանվոր, կայացավ Պետրոգրադում։ Դա ինքնակալության դեմ զանգվածային գործողությունների և բաց քաղաքացիական պայքարի անցման սկիզբն էր։ Կառավարոթյունը հեղափոխությունը կանխելու համար դիմեց ծայրահեղ միջոցների։ Ընդդիմադիր կուսակցություններից միայն բոլշևիկների կուսակցությունն էր, որ զանգվածներին հետևողականորեն նախապատրաստում էր ինքնակալության դեմ վճռական մարտի։ Չնայած պատերազմի տարիներին բոլշևիկների նկատմամբ ցարիզմի կիրառած ոստիկանական տեռորին, լենինյան կուսակցությոնը շարունակում էր վճռական դեր խաղալ՝ զանգվածներին նախապատրաստելով հեղափոխության։

Читать далее

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ , Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ: Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ[5]։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: Читать далее

Բալկանյան պատերազմներ (1912-1913)

Похожее изображениеԲալկանյան պատերազմներ 1912 թ.-ի հոկտեմբեր — 1913 թ.-ի մայիսի 30, Առաջին Բալկանյան պատերազմը, տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։ Լոնդոնի պայմանագրով Թուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլիև արևելյան Թրակիայի մի փոքր մասի։

2-րդ Բալկանյան պատերազմը 1913 թ.-ի հունիս — օգոստոսի 10 տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինիային զիջեց Հարավային Դոբրուջան, Թուրքիային՝ Հարավային յուսիսային Մակեդոնիան։Մակեդոնիան ու Արևմտյան Թրակիայի մի մասը, Մերբիային՝ Հ Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններում և Եվրոպայում, արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։

Բուլղարական բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բալկանյան պատերազմին մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը  270 մարդ պոդպորուչիկ Գարեգին Նժդեհի և վոյեվոդա Անդրանիկ Օզանյանիհրամանատարությամբ։ Զորամասը մասնակցեց Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Բալկան Թորեսի, Մերհամլի որտեղ գերվեց թուրք, զորահրամանատար Յավեր փաշան մարտերին, Մխրետ և ՇարՔյոյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովափը 1912 թ-ի դեկտեմբեր -1913 թ.-ի հունվար։ Բուլղարական կառավարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մարտական ծառայությունները. շատ ռազմիկներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների։ Զորամասը լուծարքի ենթարկվեց 1913 թ.-ի մայիսի 28-ին։

Մակեդոնիայի բաժանման առաջարկություն մայիսի 15, 1913:

Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:

 

 

Похожее изображение

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ , Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որը սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և տևել է մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին մասնակցում էր ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում[1][2]: Պատերազմում զոհվեց մոտ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ (ներառյալ՝ ցեղասպանությունների զոհերը), սակայն թվերը շատ մոտավոր են և հստակ թիվ հայտնի չէ։ Այն մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմներից մեկն էր, որը բերեց շատ քաղաքական փոփոխությունների և հեղափոխությունների[3]:

Պատերազմում ներքաշված էին ժամանակի բոլոր հզոր պետությունները, որոնք բաժանված էին երկու դաշինքի, որոնցից էին Անտանտը, որի կազմի մեջ մտնում էին Միացյալ թագավորությունը, Ֆրանսիան ու Ռուսական կայսրությունը և Կենտրոնական ուժերը, որը կազմում էին Գերմանիան և Ավստրո-Հունգարիան: Իտալիան եղել է և՛ Անտանտի, և՛ Կենտրոնական ուժերի կազմում[5]: Հետագայում նոր ուժեր ներքաշվեցին հակամարտության մեջ և փոփոխվեց ուժերը կազմող պետությունների կազմը, այդ թվում՝ Իտալիան, Ճապոնիանև ԱՄՆ-ն միացան Անտանտին, իսկ Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան՝ միացան Կենտրոնական ուժերին։ Պատերազմի առիթ եղավ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում հարավսլավացի ազգայնական Գավրիլո Պրինցիպի կողմից Ֆրանց Ֆերդինանդ արքայազնի սպանությունը։ Սրանից հետո Ավստրո-Հունգարիան վերջնագիր ներկայացրեց Սերբիայի թագավորությանը, և նախորդ տասնամյակներում ձևավորված երկու դաշինքները դուրս եկան իրար դեմ։ Մի քանի շաբաթվա ընթացքում պատերազմը տարածվեց ամբողջ աշխարհում։

1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, և սկսվեց Սերբական արշավանքը[8][9]: Քանի որ Ռուսաստանը պետք է պաշտպաներ սերբերին, իսկ Գերմանիան ներխուժեց Բելգիա և Լյուքսեմբուրգ, Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Գերմանիայի կողմից Փարիզի անհաջող գրոհից հետո ռազմաճակատը կոչվեց Արևմտյան ճակատ, որը վերածվեց խրամատային պատերազմի, որը տևեց մինչև 1917 թվականը։ Չնայած Արևելյան ճակատում ռուսական զորքերը հաջողությամբ հաղթում էին ավստրոհունգարացիներին, նրանց առաջխաղացումը հաջող չէր Արևելյան Պրուսիայում, որտեղ գրոհները կասեցնում էին գերմանացիները։ 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական ուժերին և բացեց Կովկասյան, Միջագետքի և Սինայական ճակատները։ Իտալիան միացավ Անտանտին 1915 թվականին, իսկ նույն տարում Բուլղարիան միացավ Կենտրոնական ուժերին, մինչդեռ Ռումինիան միացավ Անտանտին 1916 թվականին, իսկ Միացյալ Նահանգները միացավ Անտանտին 1917 թվականին։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: 1918 թվականի գարնանը գերմանացիները արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի հաշտության կոնֆերանսում Մեծ քառյակը կազմող պետությունները Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա ստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգան, հետագայում նմանատիպ հակամարտությունները բացառելու նպատակով։ Սակայն արդյունքում՝ եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ, Եվրոպայում աճեց և զարգացավ ազգայնամոլությունը, ինչի պատճառով Գերմանիայում ծնունդ առավ նաև նացիզմը՝ սրանով նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

։

Читать далее

Երիտթուրքեր

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայության մեծագույն կորուստն է, այլև մեծագույն խարանը: Ովքե՞ր էին այդ ոճրի հեղինակները: Ովքե՞ր էին երիտթուրքերը… Երիտթուրքերի կուսակցության պաշտոնական անվանումն է «Միություն և առաջադիմություն»՝ Իթթիհաթ վե թերաքքի: Այդ պատճառով էլ ժամանակի մամուլում և պատմական աշխատություններում երիտթուրքերին անվանել են նաև իթթահաթականներ: Մինչև 1889 թ. երիտթուրքերի շարժումն իրենից ներկայացնում էր Օսմանյան կայսրությունում և նրա սահմաններից դուրս գործող առանձին կազմակերպությունների միություն:

1889 թ. Ստամբուլում գումարվեց ժողով, և այդ կազմակերպությունները միավորվեցին մեկ կուսակցության մեջ: Կուսակցության նպատակն էր Օսմանյան կայսրությունում սուլթանի անսահմանափակ իշխանության վերացումը, Թուրքիայում սահմանադրական միապետության հաստատումը, ազատ տնտեսավարական կարգերի հաստատումը: «Միություն և առաջադիմություն» կուսակցության մեջ ընդգրկված էր թուրքական հասարակության էլիտան՝ մտավորականությունն ու բարձրաստիճան զինվորականությունը: Սակայն գաղտնի գործող կուսակցությունը բացահայտվում է, և սուլթան Աբդուլ-Համիդ Բ-ն պայքար է սկսում երիտթուրքերի դեմ: Նրա հրամանով կուսակցության պարագլուխները ձերբակալվեցին և 1897 թ. դատավարություն սկսվեց նրանց դեմ: Սուլթանի ձեռնարկումները, սակայն, չկասեցրին երիտթուրքերի առաջխաղացումը: Չնայած կուսակցությունը կազմավորվեց 1889 թ., առաջին ընդհանուր կոնգրեսը հրավիրվել է 1902-ին: Այս կոնգրեսին ներկայացուցիչներ ուղարկեցին նաև հայոց ազգային կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը՝ առաջին անգամ գործնական կապեր հաստատելով երիտթուրքերի հետ: Իսկ մեկ տարի անց՝ 1903 թ., ՀՅԴ ներկայացուցիչները Փարիզում և Ժնևում բանակցություններ սկսեցին երիտթուրքերի հետ՝ սուլթանի իշխանության դեմ համատեղ պայքար ծավալելու հարցի շուրջ: Հնչակյան կուսակցությունը հրաժարվեց երիտթուրքերի հետ հետագա համագործակցությունից, քանի որ «թուրք կոմիտեն պայման կը դներ ազգային ամեն մասնավոր պահանջում մեկդի ընել և համաձայնիլ «Միության և առաջադիմության» Օսմանյան ծրագրին վրա»: Հետագայում Դաշնակցությունն ավելի սերտացրեց հարաբերությունները երիտթուրքերի հետ: Մերձեցման հիմքում երկու կետ կար: Նախ՝ Աբդուլ Համիդ սուլթանի տապալումը, որով Թուրքիայում հանրապետական կարգեր կհաստատվեին, և քանի որ երիտթուրքերն ուղղակի բացառեցին անկախ Հայաստանի ստեղծումը արևմտահայ հողերի վրա, դաշնակցականներն ու երիտթուրքերը եկան համաձայնության, որ հայությունը, ի թիվս այլ ազգերի, իրավահավասար կերպով կապրի Թուրքիայում: 1906 թ. երիտթուրքերի կուսակցության կենտրոնը տեղափոխվեց Սալոնիկ: Պետք է նշել, որ երիտթուրքական կուսակցությունն ի սկզբանե մասոնական օթյակներից ծնունդ առած կառույց էր և Սալոնիկում հաստատվելով՝ ավելի սերտացրեց մասոնական օթյակների հետ կապը: Երիտթուրքական կուսակցության պարագլուխներ դարձան ծպտյալ հրեա գործիչներ, որոնք հանդես էին գալիս թուրքերի անվան տակ: 1907 թ. դեկտեմբերին Փարիզում գումարվեց մեծ կոնգրես Թուրքիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, և այդ կոնգրեսում երիտթուրքերը և Հայ հեղափոխական դաշնակցությունը, արաբական, հրեական և մակեդոնական ազգային կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Մշակվեց պայքարի ընդհանուր մարտավարություն և ապստամբության մեկնարկի ժամանակաշրջանը, այն է՝ 1908 թ. հոկտեմբերը: Սակայն դեպքերն ավելի արագ զարգացան: Հանգուցալուծումը եղավ 1908 թ. հուլիսին: Մակեդոնիայում գտնվող թուրքական զորքերը Էնվերի և Նիազի գլխավորությամբ ապստամբում են սուլթանի դեմ և ամրանում լեռներում: Սուլթանն ապստամբությունը ճնշելու նպատակով մեծ բանակ է ուղարկում Մակեդոնիա: Սակայն երիտթուրքերը կարողացել էին նախապես իրենց կողմը գրավել նաև բանակի սպայակազմին: Եվ պատժիչ բանակի հրամանատարությունը՝ Ջեմալն ու Մուստաֆա Քեմալը, անցնում են ապստամբների կողմը: Աբդուլ Համիդ սուլթանին այլ բան չէր մնում, քան հաշտվել իրողության հետ: Օսմանյան կայսրությունում պետական հեղաշրջում էր կատարվել: Թուրքիան այլևս սահմանադրական միապետություն էր: Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն հուլիսի վերջին վերականգնում է սահմանադրությունը և ողջ կայսրության տարածքում խոսքի ազատություն և մարդու ազատության հիմնարար դրույթներ հռչակում: Այսպիսով 1908 թ. երիտթուրքերը կարողացան երկրում հեղաշրջում կազմակերպել և անցնել իշխանության գլուխ, սակայն նրանց արտաքին և ներքին քաղաքականությունն էապես չտարբերվեց Աբդուլ Համիդ Բ-ի քաղաքականությունից: 1909 թ. երիտթուրքերը Աբդուլ Համիդին հեռացրին իշխանությունից և գահ բարձրացրին նրա Մեհմեդ եղբորը: Մինչ այդ՝ 1908 թ. ամռանը, Օսմանյան կայսրությունում տեղի ունեցան առաջին խորհրդարանական ընտրությունները: Դրանք անբարենպաստ էին հայության համար: Խորհրդարանի 230 պատգամավորական մանդատներից հայերն ստացան սոսկ 12 մանդատ: Մինչդեռ կայսրության բնակչության շուրջ 15 տոկոսը կազմում էր հայությունը: Հայերից ովքե՞ր անցան օսմանյան խորհրդարան: Դաշնակցական գործիչ Վահան Փափազյանն իր «Իմ հուշերը» աշխատությունում մատնանշում է 10 հայ պատգամավորների. «Պոլսեն Գրիգոր Զոհրապ և Պետրոս Հալաճյան, Իզմիրեն՝ Սպարթալ և Հակոբ Պապիկյան [Ռոդոստայից], Քուզանեն՝ Մուրատ Պոյաճյան, Էրզրումեն՝ Գ. Փաստրմաճյան (Արմեն Գարո) և Վարդգես, Մուշեն՝ Գեղամ Տեր-Կարապետյան, Սեբաստիայեն՝ տոքթ. Տաղավարյան, Վանեն՝ Վ. Փափազյան»: Վահան Փափազյանը չի նշել Արշակ Վռամյանին և Կարապետ Փաշայանին, որոնք էլ ամբողջացնում են օսմանյան առաջին պառլամենտում հայ գործիչների ցանկը: Երիտթուրքերը երկրում հռչակեցին ֆրանսիական հեղափոխության կարգախոսը՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»: Ըստ էության, գրեթե անարյուն այս հեղաշրջմամբ Օսմանյան կայսրության տարածքում ապրող բոլոր ազգերը, նույն հարթակի վրա գտնվելով, թվում էր, կարող են ապրել ազատ ու իրավահավասար հասարակության մեջ: Սակայն իրականում երիտթուրքերն այլ պլաններ ունեին կայսրության տարածքում բնակվող ժողովուրդների վերաբերյալ: Հեղաշրջումից անմիջապես հետո նրանք ձեռնամուխ եղան Ադանայի հայերի ջարդին: Յաթաղանի զոհ դարձան տասնյակհազարավոր հայեր: Ցավոք, դա չսթափեցրեց հայ քաղաքական ուժերին, որոնք շարունակեցին նույն ձևաչափով համագործակցությունը թուրքերի հետ: 1908-1914 թթ. ընթացքում, փաստորեն, Արևմտյան Հայաստանում կազմալուծվեց ֆիդայական շարժումը: Հայությունը, կուլ տալով երիտթուրքերի պատրաստած խայծը, լծված էր խաղաղ շինարարական աշխատանքների: Մինչդեռ աղետը մոտենում էր: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 1913 թ., Թուրքիան ղեկավարում էին երիտթուրք եռապետները՝ Թալեաթը, Էնվերը և Ջեմալը: Օգտվելով առաջին աշխարհամարտի տված հնարավորությունից՝ երիտթուրքերն անցան իրենց հիմնական խնդրի լուծմանը, այն է՝ Թուրքիան մաքրել հայությունից և ստեղծել թուրքական աշխարհակալություն: Թուրքիան պարտվեց պատերազմում և երիտթուրքերի կուսակցությունը լուծարվեց, սակայն նրանք կատարեցին իրենց սև գործը: Պատերազմական հանցագործությունների համար նրա պարագլուխները կանգնեցին դատարանի առաջ: 1919 թ. տեղի ունեցավ երիտթուրքերի պարագլուխների դատավարությունը: Միայն 4 հոգի՝ Թալեաթը, Նիզամը, Էնվերը և Ջեմալը դատապարտվեցին մահվան: Մյուսները դատապարտվեցին աքսորի: Հետագայում տեղի ունեցան նաև կայսրության առանձին նահանգների երիտթուրք պարագլուխների դատավարությունները, որոնք մեղավոր էին Հայոց ցեղասպանության համար: Նրանցից ոմանք ևս դատապարտվեցին հեռակա մահապատժի: Սակայն 1922 թ. երիտթուրքերի կուսակցությունը վերսկսեց գործունեությունը Թուրքիայի տարածքում: Մի քանի տարի անց՝ 1926 թ., նրանք մահափորձ ձեռնարկեցին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկատմամբ: Մահափորձը ձախողվեց: Կուսակցության պարագլուխները ձերբակալվեցին, իսկ կուսակցությունը դադարեցրեց իր գործունեությունը:

Հայ հայդուկային շարժում

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

 

Շարժման խնդիրը

Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Դա ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։

Արաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863 — 1895

Читать далее

Հայ ազգային կուսակցությունները

Արմենական կուսակցություն

Արմենականների գործունեությունը Վանում մեծ թափ ստացավ 1890-ական թվականների երկրորդ կեսին, թուրքական կառավարության ձեռնարկած զանգվածային կոտորածների ժամանակ:

Հնչակյան կուսակցություն

1887թ. Ժնևում սովորող մի խումբ ուսանողներ հայտարարությամբ դիմում են «Արմինիայի» խմբագիր Մ. Փորթուգալյանին: Նրանք առաջարկում էին համախմբել ազգային-ազատագրական ուժերը և ստեղծել միասնական հեղափոխական կուսակցություն:

Հայ հեղափոխական դաշնակցություն

Այդ ընթացքում որոշվեց արևմտահայերի ազատագրության համար պայքարող բոլոր խմբերի միավորումով ստեղծել «Հայ հեղափոխականների դաշնակցություն»:

Читать далее