Վահան Տերյան 《Նամակ Մարթա Միսկարյանին》

kp_bumaga

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Հոմանիշների բառարան

Աբեղախոտ ֊ եզնախոտ, եզնախոռն

Աբիկ ֊ աթար

Բաբա ֊ գրող

Բագնապետ֊ քրմապետ

Բազ֊ մառան,մեղու

Գաբա֊ հավ

Գագաշոտ֊ անառակ, ցնդած

Գուպար֊ կռիվ, պատերազմ

Դագ֊ կեղծավոր, կեղծիք

Դֆա֊ծնոտ

Դփշա֊ պայթակ,(երեխաների խաղալիք)

Եդիկ֊տեղյակ

Եգին֊ արագ

Եզնա֊ քեռայր, փեսա

Եփո֊ կերակուր

Զաբուն֊ նիհար

Զահահարել֊ահաբեկել

Զամբեղ֊գլխարկ

Էծե֊մամ

Էր֊այր, քարայր

Էրա֊դարաշրջան

Թքակոծել֊նախատել

Թֆլել֊ վատնել

Ժաժ֊ խակ, խռիվ

Ժաժայել֊ պատժել

Ժախ֊կարասի, գույք

Ժուժիկ֊ոզնի

Տասը հնդկացիներ։ Էռնեստ Հեմինգուեյ

Հուլիսի չորս ուշ երեկոյան, երբ Նիքը եւ Գարներների ընտանիքը քաղաքից տուն էին վերադառնում մեծ ֆուրգոնով, ճանապարհի վերցրին ինը հարբած հնդկացիների։ Նա հիշում էր՝ նրանք ինն էին, որովհետեւ մթնշաղին Ջո Գարները կանգնեցրեց ձիերին, ցատկեց ներքեւ ու մի հնդկացու բարձրացրեց անիվների առջեւից։ Նա քնած էր դեմքն ավազի մեջ թաղած։ Ջոն նրան քարշ տվեց դեպի ճանապարհամերձ թփուտները եւ կրկին վերադարձավ ֆուրգոն։

— Դա իններորդն էր,— ասաց Ջոն,— ինչ դուրս ենք եկել քաղաքից։

— Ա՜խ այդ հնդկացիները,— ասաց միսիս Գարները։

Читать далее

Ինչպես է պատրաստվում Ռոմը

Ռոմի հումքի  վերամշակման արտադրութունը լինում է երկու տեսակ՝ գյուղատնտեսական և արդյունաբերական։Արդյունաբերական Ռոմը պատրաստվում է հոսքից որը առաջանում արդյունաբերության ընթացքում մնացած շաքարից։Եղեգի հյութը եփվում է և դա էլ հենց դառնում է հոսքը։

Իսկ ինչու°մ է կայանում գյուղատնտեսական  Ռոմի արտադրությունը։ Այս պրոցեսում ևս օգտագործվում է եղեգի հյութը սակայն այս դեպքում նրանից տարանջատման միջոցով ստանում են սպիրտ։Ինչպես տեսնում եք շաքարի արտադրության հետ այն ոչ մի կապ չունի։

Սակայն յուրաքանչյուր տեսակի Ռոմի պատրաստման ժամանակ առաջնային էտապը նույնն է ։Թփի ներքևի ցողունի հատվածը մանրեցվում է,քանի որ հենց այդ մասում է ավելի շատ լինում հյութը։Ապա ստացված մասսայից առանձնացվում է հյութը ,որը ենթակա է մաքրման և ֆիլտրացիայի։Հետո հյուտը տաքացվում է,ստացվում է սիռոպանման զանգված և սկսում է բյուրեղանալ։Բյուրեղները սկսում են առանձնանալ հյութից ցենտրիֆուգների միջոցով,վերամշակվում են ,այդպիսով դառնալով շաքար։ Читать далее

Առաջադրանքներ

Երեմիա, տնօրինություն, մանրէ, շորթել, թրթռուն, մրրկածուփ, փարթամ, պախուրց, ամբարտաբան, քրիստոնյա, անբասիր, այժմեական, անէական, երբևէ, երբևիցե, երգեցիկ, պղտոր, խոժոռ, մանրազնին, սիգապանծ։

Խորշել — գարշել, զզվել
անէանալ — չքանալ, անհետանալ
ուրախանալ — հրճվել, ցնծալ
զարհուրել — երկյուղել, սարսափել,
փայփայել — գորովել, փաղաքշել

ընչասեր — ագահ, աչքածակ
անվեհեր — արի, կտրիճ
վայրագ — անգութ, ժանտ
ուղղամիտ — անդար, ազնիվ
լկտի — անամոթ, լպիրշ

Читать далее

Եղիշե Չարենց

ԱՍՊԵՏԱԿԱՆ

(Ռապսոդիա)

I

Մի հոգնած, տխուր տրուբադուր,
Օրերի գորշ ճամփեքին
Երգում էր հարվածը հատու,
Մահացու հարվածը իր տեգի։
Երգում էր նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ալ-կրակ,
Երգում էր սե՛րը նրանց սև
Ու վերքի արյունն ալվլան։

II

Երգում էր կարոտն իր արթուն,
Երգում էր ամո՛թը այն սև,
Որ կարող է դարձնել մարդուն
Գետնահար ստվեր մի նսեմ։
Իր մռայլ օրերի բանտում,
Աշխարհի գո՜րշ ճամփեքին
Երգում էր հեք մի տրուբադուր
Մահացու հարվածն իր տեգի…

III

«…Հոգնած ու թույլ մի խաչակիր՝
Ես մի օր այն դղյակը մտա.
Ասպետի լաթեր էր հագիս,
Զրահներս՝ ժանգոտած ու թաց։
Ես դառնում էի սուրբ Քաղաքից
Եվ սրտիս թագուհուն նվեր
Ես տանում էի ցա՛վը վերքիս
Ու կարոտս՝ բա՜րձր ու վեհ…

IV

Դարբասը շռինդով բացվեց.—
Մի զինվոր էր մառ ու մթին։
— Կտանես ողջո՜ւյնս ձեր վեհ
Ու խիզախ, անհաղթ ասպետին։
Ասացի. ու կրկին փակվեցին
Դարբասները մութ ու մռայլ։
Հոգնած խրխնջում էր իմ ձին
Այն օտար ճամփեքի վրա։

V

Ու նորից մռայլ շռինդով
Բացվեցին դարբասները վեհ…
Եվ ասաց.— Ալֆոնս Անդոն
Ձեզ, խոնարհ, խնդրում է վեր։
Ու բռնեց ձիուս սանձից,
Հանեց զրահներս թաց։
Եվ ահա, ես, թողած իմ ձին,
Այն մռայլ դղյակը մտա։

VI

— Ողջո՜ւյն պիլիգրիմ ասպետին.
Ձեզ ծառա Ալֆոնս Անդո։
Ու իջավ գլուխս գետին
Մի անհուն ու խոր եռանդով։
Եվ երբ, շարժումով մի անփույթ,
Բարձրացրի աչքերս լուռ—
Ես տեսա աչքե՛րը նրա մութ
Ու մորուքը՝ ճերմակ ու սուր։

VII

Ծերունի էր Ալֆոնս Անդոն՝
Իննսուներեք տարեկան…
Բայց աչքերը՝ չոր ու անթով՝
Դեռ նայում էին չար ու ագահ։
Նա կարող էր լինել արքա
Մավրերի կամ ցեղին Արաբ,
Նա կարող էր լինել բռնակալ—
Ամբո՛ղջ աշխարհի վրա։

VIII

Ծերունի էր Ալֆոնս Անդոն,
Բայց իրանը՝ պիրկ ու խիզախ,
Նա պահում էր անմար խանդով
Բարձրահեռ, որպես սուր մի նիզակ։
Նա իր կուրծքը պահում էր հաստատ,
Պղնձե վահանի նման թեք,
Եվ իր քայլքը՝ բիրտ ու վստահ—
Նժույգի քա՛յլք էր երկաթե։

IX

— Ընդունե՜ք հարկը դղյակիս
Որպես ձեր հարկն հարազատ…
Եվ տվեք մեզ սուրբ Քաղաքի
Օրհնությունը, իբրև ընծա։—
Ես նրան դրախտ ցանկացա,
Ես նրան տվեցի երկու խաչ,—
Եվ հանկարծ լսեցի երգի ձայն,
Հնչեցին քնար ու ծնծղա։

X

…Ու մտան երկու գեղանի
Աղջիկներ՝ հուր-հրեղեն…
Մոտեցան կլոր սեղանին,
Դրեցին գավաթներ հողե։
Ու ճկուն շարժումով մի պարե
Իրենց սեգ ողջույնը տվին…
Ուխտավո՛ր, նման մի արև
Մի՛ անգամ թող կյանքդ արևի։

Читать далее

Վարժություններ

Մարտունակություն֊ մենաշնորհ֊ մենամարտ

Սյունազարդ֊ մատենաշար֊սյունաշար

Պտտահողմ֊ օձաձուկ֊ օձապտույտ

Գերեվարել֊ռազմադաշտ֊ռազմագերի

Վաճառասեղան֊մանրադիտակ֊մանրավաճառ

Հոգեզմայլ֊մեծահասակ ֊մեծահոգի

Արագավազ ֊ընթացիկ ֊արագընթաց

Ձիավարության ֊գետափ֊գետաձի

Տոհմածառ֊ազնվական ֊ազնվատոհմ

Ոգեշունչ֊փոքրամարմին֊ փոքրահոգի

Սննդամթերք ֊փափքակենցաղ֊փափկասուն

Արվեստասեր֊գեղեցկություն֊գեղարվեստ

Читать далее

ՊԱՈՒԼՈՒ ԿՈԵԼՅՈՅԻ ՀՈՒԶԻՉ ՊԱՏՄՎԱԾՔԸ . ԽՈՍԵԻ ՍԱՆԴԱԼՆԵՐԸ

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով, համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:

Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի՝ սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, այլ ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:

Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին և, հաշվի չառնելով, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նոր հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք, կամ հեծանիվ:

Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը՝ ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցնում էին, թե ինչու է այդքան աղքատ և ասում, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող ընկեր ունենալուց:

Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ`փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների պես տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:

Читать далее

Զահրատ բանաստեղծություններ

Մի լար լոյս մի լար
Երկինքէն ինկողը չի լար
Մի լար թէ աղքատի տուն ինկար
գլխու վրայ է տեղդ
Մի լար լոյս մի լար
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան
Մի լար լոյս մի լար
Երկինքէն ինկողը չի լար
Մի լար թէ աղքատի տուն ինկար
գլխու վրայ է տեղդ
Մի լար լոյս մի լար
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան

Քարը ջուր չէ
-գետի նման չի հոսիր

Քարը օդ չէ
-Չի մխար խունկի պէս

Արեւ չէ՝
-Մեր կանթեղին չի հասնիր

Քարը ոչ ջուր է- ոչ օդ- ոչ արեւ
եթէ խաչքար չէ

Читать далее

Պատահարներ: Դանիել Խարմս

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ, ՈՐ ԶԱՐՄԱՑՐԵՑ ՊԱՀԱԿԻՆ

— Այ թե ինչ,— ասաց պահակը` զննելով ճանճին, ախր սրան որ ատաղձագործական սոսինձ քսենք, հավանաբար, սրա վերջը կգա: Այ թե պատմություն կլինի: Մի սովորական սոսնձից:
— Է՜յ, դու, անտառապահ,— ձայն տվեց պահակին երիտասարդը` դեղին ձեռնոցներով: Պահակն անմիջապես հասկացավ, որ այդ իրեն են դիմում, բայց շարունակեց ճանճին դիտել:
— Քեզ հետ չե՞նք, ի՛նչ է,— նորից բղավեց երիտասարդը:
— Անասո՛ւն:
Պահակը մատով ճզմեց ճանճին և, գլուխը երիտասարդի կողմը չշրջելով, ասաց.
— Դու ի՛նչ ես, անամոթ, ղժղժոցդ դրել, լսում եմ, էլի: Գոռգոռալու կարիք չկա:
Դեղին ձեոնոցներով երիտասարդը թափ տվեց անդրավարտիքը և քաղաքավարի ասաց.
— Ասացեք, պապիկ, այստեղից ինչպես գնամ երկինք:
Պահակը նայեց երիտասարդին, կկոցեց մի աչքը, հետո կկոցեց մյուս աչքը, հետո քորեց մորուքը, մի անգամ ևս նայեց երիտասարդին ու ասաց.
— Դե, այստեղ հապաղելու բան չկա, անցիր գնա՛:
— Ներեցեք,— ասաց երիտասարդը,— ախր ես շտապ գործով եմ:
— Այնտեղ ինձ համար սենյակ են առանձնացրել:
— Լավ,— ասաց պահակը,— տոմսդ ցույց տուր:
— Տոմսն ինձ մոտ չէ. նրանք ասացին, որ ինձ առանց դրա էլ կթողնեն,— ասաց երիտասարդը փորձելով պահակի դեմքից գուշակել պատասխանը:
— Այ թե ինչ,— ասաց պահակը:
— Դե ի՞նչ,— հարցրեց երիտասարդը,— թույլ կտա՞ք անցնեմ:
— Լա՛վ, լա՛վ,— ասաց պահակը,— անցեք:
— Ինչպե՞ս անցնեմ: Ո՞ր կողմը,— հարցրեց երիտասարդը:
— Ախր ես հենց ճանապարհը չգիտեմ:
— Ձեզ ո՞ւր է պետք,— խստադեմ հարցրեց պահակը:
Երիտասարդը ափով փակեց բերանը և շատ կամաց ասաց.
— Երկինք:
Պահակը, ավելի ամուր կանգնելու համար, աջ ոտքը մեկնեց առաջ, ուշադիր նայեց երիտասարդին ու խիստ ասաց.

Читать далее