Երեք ինչու։ Ակուտագավա Րյունոսկե

Ինչո՞ւ Ֆաուստը հանդիպեց սատանային

Ֆաուստը ծառայում էր Աստծուն: Եվ եթե այդպես է, ապա խնձորը նրա համար «չարի եւ բարու իմացության պտուղն էր»: Ամեն անգամ խնձոր տեսնելիս նա հիշում էր Եդեմական այգու եւ Ադամի ու Եվայի մասին:

Բայց մի անգամ ձյուն տեղալուց հետո Ֆաուստը նայեց խնձորին եւ հիշեց թարմ, հյութեղ գույներով արված մի նկար, որը տեսել էր ինչ-որ մեծ վանքում: Այդ ժամանակվանից ի վեր հինավուրց պատկերացումը խնձորի մասին` որպես «չարի ու բարու իմացության ծառի պտուղի», միավորվեց նրա համար «նատյուրմորտ» ժամանակակից հասկացությանը:

Читать далее

Դպիրյան ընթերցումներ

,,Դպիրյան ընթերցումներ» նախագծի շրջանակում ես որոշեցի ընթերցել Մերի Գրիգորյանի «Մուտքի ճամբարը՝ հեղինակային կրթական ծրագրի կարևոր ձեռքբերում», հոդվածը, որը ինձ շատ հետաքրքրեց։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մի հյուրընկալ տուն է, որի դռները բաց են ցանկացած մարդու առաջ, ով ցանկություն ունի ստեղծագործել, երևակայել, իրենը ստեղծել։

Այստեղ ամեն ինչ տարբերվում է այլ ուսումնական հաստատություններից, չկան սահմաններ, դու ինքդ ես ընտրում և ստեղծում քոնը։

Читать далее

Հինգ հասուն տանձերը

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի: Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարեւոր է:

Գարնանային տանձերի մասին էր:

Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:

Читать далее

Առաջադրանքներ

1.Բոլորը սիրում են այդ խիզախ զինվորին։

Այդ խիզախ զինվորը սիրվում է բոլորի կողմից։

Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը։

Լռությունը հանկարծ ընդհատվեց մի հուժկու ձայնից։

Բացումն անընդհատ հետաձգում են։

Բացումն անընդհատ հետաձգվում է։

Մեղմ քամին շարժում է ծառերի սաղարթները։

Ծառերի սաղարթները շարժվում են մեղմ քամուց։

Բարբարոսի թուրն ու նիզակը խոցել են հայոց ձեռագրերը։

Հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թրից և նիզակից։

Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը։

Գեղամա ծովակի ափը ծածկվեց զորքերի բազմությամբ։

2.Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքով։

Նրա ազնվազարմ նայվածքը հմայում էր բոլորին։

Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ են շարվել։

Առավոտվա ցողը նարնջագույն քարերի վրա շողշողուն կաթիլներ է շարել։

Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյան ծանրությունից։

Ձյան ծանրությունը թեքել էր փայտե հեռագրասյունը։

Այդ կենդանին՝ ուղտը պոետների կողմից գրեթե չի գովերգվել։

Պոետները գրեթե չեն գովերգել այդ կենդանուն՝ ուղտին։

Գիշերվա անդորրը խախտվեց ինչ֊որ թռչյունի կռնչյունից։

Ինչ֊որ թռչյունի կռնչյուն խախտեց գիշերվա անդորրը։

Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից։

Հարևանի քար անտարբերությունը վրդովել էր ծերունուն։

Առաջադրանքներ

Արմենը արդեն երկու տարի է ինչ բացակայում է տանից նա գտնվում է զինվորական ծառայության մեջ ։

Ծնողները արդեն երկու ամիս է ինչ ոչ մի տեղեկություն չունեն իրենց որդուց նրանք երկյուղի մեջ են։

Նրա մայրը առավոտից մինչև երեկո աղոթք էր անում աստծուն որ իր որդուն հանկարծ ինչ որ վատ բան պատահած չլինի ։

Իսկ հայրը առավոտյան ե՛րբ արևածագը դուրս էր գալիս հելնում էր դուրս նստում գրեթե չորացած թթենու տակ կարոտով նայելով հեռուն և աչքերը հառում երկնքին քթի տակ ինչ որ բան մռթմռթալով։

Երբ հույսները արդեն կտրել էին իրենց որդու մասին ։ Մի օր իրիկնամուտին մեկը երբ հայրը նստած էր թթենու աչքերը փակ գլուխը հառած երկնքին նրաականջին լսվեց չորացած խոտի խշշոց և այդ խշշոցը գնալով ավելի էր մոտենում նրա ականջին և նա աչքերը ասես չուզենալով բացեց և տեսավ որ իր առջև հասակով մեկ կանգնած է իր հպարտ որդին և չհավատալով աչքերին սկսեց ուժգին տրորել աչքեր , որդին ասաց բավական է հայր իմ այո այդ ես եմ ես ողջ չեմ մահացել ։

և հոր սիրտը սկսեց այնպիսի անձկությամբ ծփալ, որ աչքերում ուրախության արցունքներ ցոլացին։

Չարենց- ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ

 

 

I
ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵՆ

Նայադների~ նման, նայադների~ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…

Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ –
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ –
Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, —
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո –
Պատկերացել է ինձ – իմ Նավզիկեն:

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, –
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած`
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: –

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ` որպես էգ մի օձ երազի քեզ`
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած –
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ` լուսնային շղարշ հագածի պե’ս, –
Ամբողջովի’ն մերթ գոց, մերթ մերկացած`
Կնությունը բացած – իմ Նավզիկեն…

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ` քնարի քնքուշ նվագի պես,
Մերթ` դարերո’վ ծանոթ, մերթ` միայն նո’ր
Ինձ հարազատ ձայնով – իմ Նավզիկեն:

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի մեջ, –
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն –
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե’:

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե’զ, –
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնո’րք իմ, իմ Նավզիկե…

Ե’վ հանճարեղ երգում, և’ հանճարեղ գրքում,
Եվ հանճարեղ ամե’ն կտավի մե’ջ, –
Եվ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե’:

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե’ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, –
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կճանաչենք իրար, իմ Նավզիկե’:

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, –
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին –
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:

 

Մանկությունից իմ լուրթ – մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում` անցած երազի պես, –
Ես սպասել եմ, որ – ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե’:

Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ,
Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, –
Ի’նչ որ արել եմ ես, ի’նչ անելու եմ դեռ –
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե…

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի – քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի~ իմ սեր, իմ Նավզիկե’…

Եվ պոետի հռչակ, և’ փառքի տենչ խորին,
Եվ արնահամ երգի, երազի սե’ր, –
Ես տենչացել եմ` լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե…

Որ վարդերի’ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ –
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա –
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե…

Նայադների~ նման, նայադների~ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, –
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ և կորստի կսկիծ…

II
ԿՆՈՋՍ` ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Նայադների~ նման, նայադների նման,
Կարոտնեիս ձայնով կանչեց նա ինձ, –
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո’ւ կսկիծ…

Նաժիշտներով իր յոթ շրջապատված`
Նաժիշտներով սիրո և ցավի կե’զ, –
Իբրև հոժա~ր կամքով մահապարտված`
Ընդունեց սերն իմ սև – իմ Նավզիկեն…

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, –
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ –
Դու ժպտացի~ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…

III

…Արդեն նայի~վ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով`
Խոստանալով գարո’ւն ու գարնանային հմայք –
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ…

Ինչպես Ուլիս` տրված կարոտներիս կայմին`
Նայադների չքնաղ երգի’ն գերի`
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի’ն այն ափերին…

Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս`
Մի անհնար, չքնաղ երազի մե’ջ –
Պիտի տեսնեմ կղզի’ն այն, ուր սիրով լի`
Ինձ հանդիպեց մի օր – իմ Նավզիկեն…

Նո’ւյն նայադներն ահա – և կախարդիչ նույն երգը, –
Բայց ավելի’ անհուն ու հմայիչ…
Եվ մոտենում է նո’ւյն կախարդական եզերքը`
Բայց… ինչու՞ է թվում նա ամայի…

Նո’ւյնն են ափերը լուրթ, – և պտույտի ելած
Նո’ւյն աղջիկներն ահա, – և Նավզիկեն…
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը – երազի պես…

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան
Տարիների կարմիր ավազի մե’ջ`
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ –
Մանկությա~ն պես անցած – իմ Նավզիկեն…

IV

Նայադների~ նման, նայադների~ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն – մահո’ւ կսկիծ:

Արկածներիս ծովի կղզիներում անցած
Ինձ հանդիպեց քանի~ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած`
Իբրև ուրի~շ Ուլիս, ուրիշի սեր…

Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած`
Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե –
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի~, քանի~ չքնաղ Նավզիկե –
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան`
Կարոտներիս կարմիր ավազի մե’ջ…

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած`
Վայրկյաններիս կարմիր ավազի մե’ջ`
Մի~շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե’ն մի Նավզիկե…

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե`
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ –
Իմ երգերի կարմիր ավազի’ մեջ…

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի’ր ավազի մեջ –
Ինչ որ մնում էր դուրս իմ երգերից գրած –
Իմ չսիրա’ծ աղջիկ, տվեցի քե’զ…

Տարիներում անցած իմ կարոտին կառչած`
Իմ չերազած միա~կ իմ Նավզիկե, –
Ում սպասում էի – կորցըրի նրանց –`
Երազներում սիրած, երազի պե’ս…

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
Ինձ չժպտաց և ո’չ մի Նավզիկե, –
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց –
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած`
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, –
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց –
Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե’:

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ որ կարոտ էր, հուր – ես տվի քեզ,
Որ չմնա երա’զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո’չ մի Նավզիկե: –

Սակայն կրկի~ն, կրկի~ն, նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն – մահո’ւ կսկիծ: –

Ո’չ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած`
Գիշերներիս կարմիր երազի մեջ, –
Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, –
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե’: –

Նայադների~ նման, նայադների~ նման, –
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով – կսկիծ…

Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած`
Վայրկյաններիս վերջին երազի մեջ`
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած`
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…

Читать далее

Առաջադրանքներ

1.Շարունակել երկխոսությունը կես էջի չափով

Բոլորը ուշադրությամբ դիտում էին լողացող մարմինը որն ,ալիքների վրա տատանվում էր երեք մղոն հեռավորության վրա ։

֊ Ինչ ՞ կարող լինել , ասաց նավաստիներից մեկը։ Читать далее