Ալյոնկա Ղազարյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Նախադպրոցական կրթություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանող է։ Աշխույժ է ակտիվ լավատես և մարկանց հետ հեշտ հարաբերվող։ Աշխատասեր է շրջապատում հեշտ է հարմարվում է։ Սիրում է երգել պարել զբաղվել ֆուտբոլով; Նախասիրություններից սիրում է լուսանկարվել զբաղվել սպորտով։Քանի որ նրա մասնագիտությունը նախադպրոցական կրթությունն էհաճախ է լինում պարտեզային խմբերում: Երեխաների հետ հեշտ է լեզու գտնում սիրում է իր աշխատանքը և հաճույքով է աշխատում։ Ֆիզիական աշխատանքներից չի խուսափում սիրում է աշխատել ;Մասնագիտական նպատակին ծառայելու դեպքում
կարող է լուրջ հաջողությունների հասնել։
Համակուրսեցի՝ Արփինե Աթալյան
Category Archives: Ընդհանուր Աշխատանքային Գործունեության Հիմունքներ
Դիմում
Մոտիվացիոն նամակ
Ես Արփինե Աթալյանն եմ, սովորում եմ նախադպրոցական կրթություն բաժնում ,և դասերին կից աշխատում եմ մանկապարտեզում ունեմ աշխատանքային փորձ հաճելի է աշխատել երեխաներ հետ։
Հարգելի´ պարոն Բեջանյան, տարբեր աղբյուրներից շատ եմ լսել Ձեր ղեկավարած դպրոցի գործունեության մասին : Հավանում եմ կրթության և դաստիարակության վերաբերյալ Ձեր դպրոցում կիրառվող մոտեցումները և մեթոդները, կրթական ծրագիրը:
Աշխատելով կրթական ոլորտում՝ ձեռք եմ բերել երեխաների հետ շփման և նրանց գործունեության կազմակերպման փորձ:
Կարծում եմ՝ երեխաներին ինչ-որ բան սովորեցնելու համար, պետք է նրանց լավ ընկերը դառնալ, ձեռք բերել վստահությունը:
Հուսով եմ՝ կարդարացնեմ աշխատանքային պարտականությունների նկատմամբ Ձեր սպասումները։ Կսպասեմ դրական պատասխանի։
Հարգանքով ՝Արփինե Աթալյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սոցիալականացում և անձը
Սոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։
Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու շրջանի։
Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։
Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։
1. Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։
Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։
2. Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես) որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։
3. Ինտեգրացիայի փուլ, որի ընթացքում անձի մեջ ցանկություն է առաջանում հասարակության մեջ իր տեղը գտնելու, հասարակության մեջ ներառվելու համար :
4. Աշխատանքային փուլ ընդգրկում է ծերությունը, որը էական ներդրում է բերում սոցիալական փորձի վերարտադրման գործում՝ այն նոր սերնդին փոխանցելու գործընթացում։
Անձը իր կյանքի գործունեության ընթացքում կատարում է բազմաթիվ սոցիալական դերեր, հանդես գալիս դերերում։ Այդ պատճառով էլ սոցիալական դերը և դրանով պայմանավորված դերային վարքագիծը անձի սոցիալական վարքից վերցրած կողմն է։
Սոցիալական դերը տվյալ անձից սպասվող հավանության արժանացած վարքի այն նորմատիվ ձևն է, որի օգնությամբ անձը գրավում է որոշակի դիրք հասարակական և միջանհատական հարաբերություններում։
Մարդու սոցիալական դերերը բազմազան են։ Սոցիալական իրադրության փոփոխության հետ փոխվում է նաև մարդու սոցիալական դերը։
Սոցիալական դերը կարող է լիարժեք լինել այն ժամանակ, երբ հայտնի է, թե ում հետ, ում համար է այն կատարվում։ Անհնար է կատարել ամուսնու դեր, երբ ամուսնացած չես, որդու դեր, երբ ծնողներ չունես, զարմիկի դեր, երբ հորեղբայր կամ հորաքույր չունես։ Կամ թե մարդը չի կարող պետի դեր կատարել, երբ ենթականեր չունի, մանկավարժի դեր՝ առանց աշակերտների, զորավարի դեր՝ առանց զորքի և այլն։ Դա հնարավոր չէ, քանի որ սոցիալական դերը արտացոլում է անձի սոցիալական վարքն ու տարբեր սոցիալական ֆունկցիաները։
Հետևաբար, սոցիալական դերը հասարակության կողմից մշակված մարդու սոցիալական գործողություններն են որոշակի սոցիալական իրադրություններում։
Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։ Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային վարքագծի պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և «մոռանալ», չկատարել դերային պարտականությունները :
Ազնիվ և արդար մարդը գիտակցորեն, լիարժեք է կատարում իր դերային գործողությունները, որովհետե դրանց կատարումից որոշակի սոցիալական սպասումներ (հույսեր, սպասելիքներ) ունեն հասարակությունը։ Նա պետք է արդարացնի նրանց հույսերը, չխաբի նրանց։ Այդ մարդուց սոցիալական սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողները։ Նա ինքն էլ սոցիալական սպասումներ ունի իր դերից:
Անձնական թերթիկ
Աշխատանքի փնտրման կայքեր
Սոցիալական դերեր
«Դեր» բառը շատերն ասոցացնում են դերասանության հետ, բայց այս դեպքում դա ֆունկցիաների փունջ է: Խոսենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՐԵՐԻ մասին. առօրյայում սոցիալական դերերն աննկատելի են, բայց մենք հստակ ամեն օր ապրում ենք դրանցով: Եվ այսպես, ի՞նչ է սոցիալական դերը: Դա մի վարք է, որն ակնկալվում է հասարակությունում որոշակի դիրք ունեցող մարդուց:
Սոցիալական դերը սոցիալական ԴԻՐՔԻ դինամիկ նկարագիրն է: Այն հարմարեցված է սոցիալական սպասումներին և ակնկալվող հատուկ նորմերին: Սոցիալական դիրք ունեցողներն ակնկալում են, որ հատուկ նորմերի կատարումն ապահովում է ՌԵԳՈՒԼՅԱՐ և ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ վարք, որը կկողմնորոշի նաև այլ մարդկանց վարքը:
Ժամանակակից հասարակությունն անհատից պահանջում է մշտապես փոփոխել վարքի մոդելը կոնկրետ դերեր իրագործելու համար: Դրա հետ կապված՝ այնպիսի նեոֆրոյդիստներ, ինչպիսիք են, օրինակ, Ադորնոն ու Հորնին պարադոքսալ մի եզրակացության եկան. ժամանակակից հասարակությունում «նորմալ» անձը նևրոտիկն է: Ըստ նրանց՝ ներկայում մեծ տարածում ունեն այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ անհատից պահանջվում է միաժամանակ մի քանի իրար հակասող դեր տանել: