Թեստ 1
Աչքի կառուցվածքը և ֆունկցիան
Ակնակապիճի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը: Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար բաներից: Հոնքերը տարբեր կողմեր են տանում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտադրումեն արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մակերեսները, տաքացնում աչքը: Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մենք կարողանում ենք փոխել հայացքի ուղղությունը:
2
Անգիտակից տուժած
Գիտակցության բացակայության դեպքում, անհրաժեշտ է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի։ Այդ դիրքը հնարավորություն է տալիս ապահովել։ Երբ տուժածն անգիտակից վիճակում է, նրա մկանները, այդ թվում նաև լեզուն, թուլանում են։ Լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Անգիտակից տուժածի կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, ինչը կարող է բերել շնչուղիների անցանելիության խանգարման։
3
Կարմրուկ
Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով,ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով։Կարմրուկով հիվանդը մեկուսացվում է 5 օրից ոչ պակաս, իսկ բարդությունների դեպքում՝ 10 օր հաշված ցանավորման սկզբից։ Հիվանդի հետ շփման մեջ եղած երեխաներին 17 օր չի թույլատրվում հաճախել մանկական հիմնարկություններ հաշված շփման օրից։ Գամագլոբուլին ստացած երեխաների մեկուսացումը երկարացվում է մինչև 21 օրվա։ Եթե շփման օրը ճիշտ է որոշվում, ապա այդպիսի երեխաներին կարելի է թույլատրել հաճախել մանկական հիմնարկություններ առաջին 7 օրերի ընթացքում, որից հետո անհրաժեշտ է անհապաղ մեկուսացնել։ Խիստ կարևոր նշանակություն ունի կարմրուկի վաղաժամ ախտորոշումը (հատկապես մանկական հիմնարկություններում) և հիվանդների շուտափույտ մեկուսացումը։
Թեստ 2
1
Ականջի կառուցվածքը, ֆունկցիան
Որպես լսողության օրգան, ականջը միակ զգայարանն է , որի միջոցով մենք ստանում ենք տեղեկություններ մեր շրջապատի մասին: Ականջը բաղկացած է երեք մասից`արտաքին,միջին և ներքին: Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց:Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ: Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական ընկալիչները:
2
Սիրտ-թոքային վերակենդանացման տեխնիկա
Մինչև վիրավորին օգնություն ցույց տալը կամ “շտապ օգնություն” զանգահարելը պետք է պարզել, թե արդյոք տուժողը սրտխփոց ունի և շնչում է:
Իմացեք, հանգիստ վիճակում չափահաս մարդու անոթազարկը 60-80 զարկ մեկ րոպեում, իսկ շնչառությունը՝ 12-18 շնչառական շարժում մեկ րոպեում:
Սրտի աշխատանքը կարելի ստուգել քնի զարկերակը շոշափելով, ինչպես ցույց է տրված նկարում: Եթե սրտի աշխատանքը բացակայում է, ապա անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններ, այն է՝ 30 անգամ սրտի անուղղակի մասսաժ և 2 անգամ արհեստական շնչառություն: Դրանից հետո անհրաժեշտ է տուժածին շրջել կողքի և ստուգել շնչուղիները: Այնուհետև տուժածին պետք է պառկեցնեց մեջքի վրա, բերանը բացել ստորին ծնոտը պահելով այնպես ինչպես ցույց է տրված նկարում, որպեսզի վիրավորը լեզուն “կուլ” չտա, որից հետո կրկին անգամ անել սիրտ-թոքային վերակենդանացման գործողություններ: Երբեմն տուժածները իրենք են դուրս գալիս մեքենայից և հրաժարվում անգամ բուժօնությունից, հայտարարելով որ ամեն ինչ կարգին է և իրենք ցանկանում են տուն գնալ: Ցավոք թվացական լավ ինքնազգացողությունը կարող է կարճ տևել: 5-10 րոպե հետո, երբ անցնի շոկային իրավիճակը, տուժողի վիճակը կարող է կտրուկ վատանալ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հնարավորինս երկար պահել տուժածին, մինչև կժամանի շտապ օգնությունը:
3
Ա․ օրենսգիգրք, հիվանդության դրույթները աշխատողի առողջության պահպանման մասին
1.Աշխատավայրում դժբախտ պատահարների կամ սուր հիվանդությունների առաջացման դեպքերում գործատուն պարտավոր է աշխատողներին ապահովել առաջին բժշկական օգնությամբ:
2. Աշխատանքի վայրում հիվանդացած կամ վնասվածքներ ստացած աշխատողի տեղափոխումն առողջապահական կազմակերպություն իր միջոցների հաշվին կազմակերպում է գործատուն:
Թեստ 3
1
Ոսկրային համակարգ, թվեք ոսկրերի անունները
Երկար խողովակավոր ոսկրերը ունեն մարմին և երկու ծայրեր: Ծայրերից մեկը` մոտակա ծայրը, կոչվում է պրոքսիմալ էպիֆիզ, մյուս ծայրը` հեռու գտնվող, կոչվում է դիստալ էպիֆիզ, իսկ մարմինը կոչվում է դիաֆիզ: Երկար խողովակաձև ոսկորների մեջ կան խոռոչ, որը լցված է ոսկրածուծով: Կարմիր ոսկրածուծը արյունաստեղծ օրգան է: Տարիքի հետ երկար խողովակաձև ոսկորների խողովակում ոսկրածուծը հագենում է ճարպով` վերածվելով կարմիր ոսկրածուծի: Երկար խողովակաձև ոսկորներն են վերին և ստորին վերջույթների ոսկորները: Կարճ խողովակավոր ոսկորները նույնպես ունեն մարմին և ծայրեր` մատոսկրեր: Տափակ ոսկորները կազմված են սպունգային հյուսվածքի բարակ շերտից, որն արտաքինից և ներսից պատված է ոսկրային հյուսվածքի բարակ շերտով. այդպիսի ոսկրեր են գանգի ոսկրերը, թիակները: Սպունգային ոսկորները կազմված են սպունգային նյութից, որը լցված է կարմիր ոսկրածուծով: Այդպիսի ոսկորներ են կրծոսկրը, ոսկրերի մարմինները: Իսկ խառը տիպի ոսկորներն են կոնքոսկրերը: Ոսկորները միանում են 2 եղանակով`անշարժ և շարժուն: Անշարժ միացման դեպքում ոսկրերը իրար միանում են մի անընդհատ հյուսվածքով և նրանց միջև ճեղք չի առաջանում, այսպիսի միացման դեպքում շարժումները խիստ սահմանափակ են կամ խիստ բացակայում են: Այս եղանակով են միանում ողերի մարմինները իրար աճառային հյուսվածքով, կոնքոսկրերը իրար ցայլային սինֆիզում, գանգի ոսկրերը իրար կարաններով: Շարժուն միացման դեպքում ոսկրերը իրար միանում են հոդերով: Հոդը ունի պարտադիր կառուցվածքային մասեր` հոդային մակերեսներ, հոդաճողք և հոդապարկ:
2
Շնչառական սոււր խանգարում առաջին օգնության տեխնիկա
Առաջնային զննումն այն զննումն Է, որը կատարվում Է տուժածի կյանքին անմիջական սպառնացող պայմանների հայտնաբերման նպատակով։ Առաջնային զննման ժամանակ անհրաժեշտ Է ստուգել կենսական կարևոր համակարգերի գործունեությունը։ Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը բավական պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել նրա վիճակի վատացման։
Նստեցրեք տուժածին հարմար դիրքով, ցանկալի է` իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը՝ օձիքը, վզնոցը, փողկապը, գոտին եւ այլն։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել։ Վստահություն ներշնչեք եւ հանգստացրեք տուժածին, մի թողեք որ հուզվի, հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։ Ապահովեք թարմ օդի բավարար քանակ՝ բացեք պատուհանը կամ դուռը եւ խնդրեք այդ տարածքում գտնվող մարդկանց հեռանալ։ Պարբերաբար վերահսկեք տուժածի շնչառության ու անոթազարկի վիճակը, գրանցեք տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնեք ընդունել դրանք։ Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում ու շնչառությունը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։
3
Հակահրդեհային անվտանգության կանոնները
Այսօր առանց կրակի չի կարելի պատկերացնել մարդկանց կյանքն ու կենցաղը:
Չկա գործունեության մի բնագավառ, որտեղ կրակի օգտագործման անհրաժեշտությունը չլինի, իսկ նման պայմաներում մեծանում է հրդեհի առաջացման հավանականությունը:
Այդ պատճառով մենք ուզում ենք անդրադառնալ կենցաղային էլեկտրական սարքավորումներով և գազով կամ այլ վառելանյութով գործող ջեռուցիչ սարքերի անվտանգ շահագործմանը: Խոստովանենք, որ գրեթե ամեն օր անտեսում ենք հրդեհային անվտանգության կանոնները`գիտակցելով հանդերձ դրա ծանր հետևանքները:Մեր անփութության և անուշադրության պատճառով կորստյան են մատնվում տարիների վաստակով ստեղծվածը, սպառնում մեր և մեր հարազատների առողջությանը և կյանքին:ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունենում բնակելի հատվածում, այն էլ հենց իրենց`բնակիչների մեղքով:Էլեկտրական սարքերի և ջեռուցող այլ սարքավորումների շահագործման կանոնների խախտումներից առաջացած հրդեհները տեղի են ունենում բնակիչների անզգուշության, կամ անտարբերության պատճառով, ինչը հանգեցնում է մարդկային և նյութական անդառնալի կորուստների:
Թեստ 4
1
Մկանային համակարգ քանի տեսակ մկանների գիտեք տարբերությունը
Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային: Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։
Արնահոսություն, տեսակները առաջին օգնության տեխնիկա
— պահպանել տուժածի կյանքը.
— կանխել տուժածի վիճակի վատթարացումը.
— նպաստել տուժածի վիճակի բարելավմանը.
— պաշտպանել անօգնական տուժածին։Մենք բոլորս սովոր ենք մեզ շրջապատող երեւույթներին ու իրավիճակներին։ Սովորական իրականությունից շեղումը շատ հաճախ լինում է արտակարգ իրավիճակի առաջին նշանը։ Սակայն երբեմն դժվար է կողմնորոշվել եւ իրադրությունը բնորոշել որպես պատահար։ Իմանալով արտակարգ իրավիճակներին բնորոշ նշանները` դուք հեշտությամբ կարող եք ճանաչել դրանք ու համապատասխան գործել։ Այդ նշաններից են տարօրինակ տեսարանները, օրինակ` ճանապարհից անբնական շեղված ավտոմեքենան, հավաքված մարդիկ, արտասովոր ձայները, հոտերը եւ այլն։
Արտակարգ իրավիճակներում հաճախ լինում են տուժածներ, եւ առաջանում է առաջին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն։
Առողջ երեխայի սնուցումը
Կրծքի կաթի լավ արտադրման և լավագույն բաղադրությունն ապահովելու համար մեծ նշանակություն ունի հղի և կերակրող կնոջ սննդի ճիշտ կազմակերպումը։ Հղիության առաջին կեսում սպիտակուցի պահանջն օրական կազմում է 1,5 գ` ոչ պակաս…
Նորածին երեխաների համար ամենաֆիզիոլոգիական սնունդը կրծքի կաթն է։ Այն օրգանիզմն ապահովում է կառուցվածքային և էներգետիկ նյութերով, նպաստում է իմունիտետի ձևավորմանը, աղիների նորմալ միկրոֆլորայի առաջացմանը…
Առողջ նորածին երեխաներին (ըստ Ապգարի սանդղակի 8-10 նիշ գնահատականով) հակացուցումների բացակայության դեպքում, անհրաժեշտ է կրծքով կերակրել ծնվելուց 6-12 ժամ հետո` անկախ կաթի առկայությունից։ Կրծքով վաղ կերակրելը ուժեղ գրգռիչ է կաթի ավելի շուտ…
Թեստ 5
1
Արյան բաղադրությունը, ֆունկցիա
Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Արյունը օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են թափվում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոններ), որոնք կարգավորում են օրգան-համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական μաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը: Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյանսպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանողական ֆունկցիան է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:
Կոտրվածքների, տեսակները առաջին օգնության տեխնիկա
Տուժածին օգնություն ցույց տալու համար վնասված տեղին են դնում սառը թրջոց կամ սառույցով պարկ։ Սառնությունը մեղմացնում է ցավը, կանխում այտուցի առաջացումը։ Այնուհետև հոդը երիզապատում են և տուժածին տեղափոխում բժշկական հիմնարկ։ Հոդախախտման պատճառ կարող են լինել նաև հոդի բնականոն շարժումներից դուրս կատարվող շարժումները, ինչպես նաև հոդին հասցված ուժեղ հարվածը։ Հոդախախտման դեպքում առաջանում է հոդապարկի թաղանթի պատռվածք, կապանների, ջլերի, մկանների, նյարդերի և արյունատար անոթների վնասում։ Վնասված հոդի ցավը մեղմացնելու նպատակով դնել սառույցով կամ ջրով պարկ, ապահովել հոդի հանգիստ վիճակը և տուժածին տանել բժշկի։
Բաց կոտրվածքիդեպքում կոտրված ոսկրի սուր եզրերը վնասում են մկանները, արյունատար անոթները, նյարդերը, մաշկը, առաջանում է արյունահոսություն։ Կոտրված հատվածում առաջանում է ուժեղ ցավ, շարժունության խանգարում։ Արյունահոսությունը դադարեցնելու և վերքն աղտոտվելուց պահպանելու համար դնել ճնշող, վարակազերծ վիրակապ։ Այնուհետև վերջույթն անշարժացնել ձեռքի տակ եղած միջոցներով։
Կողոսկրերի կոտրվածքի դեպքում խորհուրդ է տրվում հնարավորին չափով ուժեղ արտաշնչել և ոչ խոր ներշնչել։ Կրծքավանդակի այդպիսի դիրքում այն պետք է ամուր երիզակապել։
Հատկապես վտանգավոր են ողնաշարիև գանգի ոսկրերիկոտրվածքները։ Նման դեպքերում պետք չէ տուժածին ինքնուրույն օգնություն ցույց տալ։ Անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել։
3
Մանկական օրգանիզմի տարիքային սնուցումը
Խառը և արհեստական սնուցում նշանակվում է միայն օբյեկտիվ ցուցումների առկայության դեպքում։ Այդ հարցը սկզբունքային լուծում է պահանջում հատկապես նորածնային շրջանի երեխաների համար։ Միաժամանակ հարկավոր է նշել, որ կրծքի…
Անգնահատելի է սնուցման նշանակությունը երեխաների կյանքի առաջին տարում, երբ առկա են նրանց աճի ինտենսիվ պրոցեսները, բազմաթիվ օրգանների ու համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը…
Թեստ 6
1
Սրտի կառուցվածքը, ֆունկցիան: Արյան շրջանառությունը
Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում:Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ: Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն, իսկ ձախով կեսով` միայն զարկերակային արյուն: Սրտի գլխավոր նպատակը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է,նրա մղիչ ֆունկցիան:Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման:Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա(արյան մեջ է ներզատում ատրիալ նատրիուրետիկ հորմոնը:
2․Ցրտահարություն 1 օգնության տեխնիկա
1. Պետք չէ տրորել մաշկի ցրտահարված հատվածը: Պետք է անմիջապես տաք վայր տեղափոխվել և փորձել տաքացնել մաշկի սառած հատվածները` օրինակ՝ ձեռքերը թևի տակ դնելով կամ դեմքը չոր ձեռնոցով ծածկելով:
2. Կարելի է ցավազրկող ընդունել խիստ ցրտահարության դեպքերում ցավը մեղմացնելու համար:
3. Զգուշությամբ տաքացրեք ցրտահարված մասերը տաք ջրում: Ջրի ջերմությունը պետք է հաճելի լինի: Տաքացումը 15-30 րոպե պետք է տևի
4. Պետք չէ ալկոհոլ օգտագործել:
5. Անհրաժեշտության դեպքում պետք է դիմել բժշկի:
3․ Հարբուխ, գրիպ
Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որն ախտահարում է շնչառական ուղիների լորևձաթաղանթը: Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ, բոլոր եղանակներին, քանզի վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը հաճախ կորչում է վիրուսի հարուցիչների նոր հատկություններ ձեռք բերելու պատճառով:
Պատճառներ
Գրիպի հարուցիչները А և В տիպի վիրուսներն են, որոնք լավ պահպանվում են սառը պայմաններում, իսկ տաք պայմաններում արագ ոչնչանում են: Գրիպի վիրուսը ընկնում է վերին շնչառական ուղիներ, քայքայում և թեփոտում է լորձաթաղանթի վերին շերտի բջիջները: Շնչելիս, խոսելիս, հազալիս և փռշտալիս վիրուս պարունակող թեփոտված բջիջները պոկվում են և վարակում շրջապատողներին (հիվանդության տարածման օդակաթիլային ճանապարհ): Վարակվում են նաև հիվանդի օգտագործած կենցաղային առարկաների միջոցով:
Բուժում
Տնային պայմաններում բուժելիս հիվանդին մեկուսացնում են առանձին սենյակում` վարակի տարածումը կանխելու նպատակով: Եթե հիվանդը բարձր ջերմություն ունի, պետք է պահպանի անկողնային ռեժիմ: Ջերմաստիճանի բարձրացման և դողի ժամանակ հիվանդի ոտքերին դնում են ջեռակ և տալիս են կիտրոնով թեյ: Խորհուրդ է տրվում նաև վիտամիններով հարուստ տաք ըմպելիք (մասուրի հյութ, ազնվամորով թեյ և այլն): Անկողնու սպիտակեղենը պետք է փոխել ամեն օր, իսկ ներքնաշորերը` օրը մի քանի անգամ: Ախորժակի բացակայության դեպքում հիվանդին պետք է կերակրել հաճախակի` օրը 6-7 անգամ: Բարդությունների առաջացման դեպքում բուժումը նշանակում է բժիշկը:
7․
1․Շնչառական համակարգ թոքերի կառուցվածքը ֆունկցիա։
Շնչառություն, դա մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։
Հիմնական ֆունկցիան գազափոխանակությունն է: Մարդու թոքերը գտնվում են կրծքի խոռոչում՝ ստոծանու համապատասխան գմբեթների վրա` սրտից, արյան խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախ` պարփակված կրծքամզային պարկերի մեջ: Թոքերը կիսակոնաձև են, գագաթով՝ ուղղված վեր, իսկ հիմքով՝ վար, ունեն 3 մակերևույթ. առաջինը կողերին հպվող ուռուցիկ մակերևույթն է, դարձած է դեպի միջնորմը, երկրորդը ստորին գոգն է, որը կիպ հպվում է ստոծանուն, երրորդը միջային մակերևույթն է, որի վրա կա ռոմբաձև կամ օվալաձև մի փոս՝ թոքի դրունքը, որով անցնում են թոքի արմատը կազմող գլխավոր բրոնխը, թոքային զարկերակը, թոքային 2 երակները, ավշային անոթները և նյարդերը: Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի:
2․Այրվածքներ 1 օգնության տեղնիկա:
- Դադարացնել այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը (հեռացնել բոցից, անջատել էլեկտրականությունը և այլն):
- Հանգստացնել տուժածին:
- Հանել տուժածի աղտոտված կամ այրվող հագուստը, եթե հնարավոր է:
- Քիմիական այրվածքների դեպքում:
— Եթե քիմիական նյութը փոշի է, անհրաժեշտ է թափ տալ այն, չլվանալ ջրով:
— Եթե այրվածքն առաջացել է հեղուկ քիմիական նյութից, լվանալ հոսող ջրով (չօգտագործել շատ սառը ջուր ցանկալի է, որ ջրի ջերմաստիճանը լինի 12-18 աստիճան): - Այրվածքային մակերեսը ցանկալի է ծածկել ստերիլ ծածկոցով (արդուկած սավան, սրբիչ)` հնարավոր վարակը կանխարգելելու և մարմնի ջերմությունը պահպանելու նպատակով:
- Ջրազրկումը կանխելու նպատակով տալ խմելու հեղուկներ (գոլ ջուր, հյութ, հանքային ջուր):
- Օգտակար է նաև հետևյալ բաղադրությամբ պատրաստված հեղուկը. 3-4թ. գդալ շաքարավազ և կես թեյի գդալ աղը լուծել 1 լիտր գոլ ջրում և տալ խմելու մինչև ՇՕ ծառայության ժամանումը:
- Չկտրել, չբացել բշտիկնեները:
- Չքսել որևէ դեղորայք, քսանյութ և այլն:
3.Թվեք սննդային թունաորման տեսակներ
8․
1․Մարսողական համակարգի կառուցվածքը , ֆունկցիան։
Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և դրանից դուրս տեղադրված գեղձերից (թքագեղձեր, լյարդ և ենթաստամոքսային գեղձ), որոնց գեղձազատուկը մասնակցում է մարսողության պրոցեսին: Մարսողությունը մարսողական խողովակի տարբեր հատվածներում սննդի քիմիական և մեխանիկական հաջորդական մշակումն է և ճեղքված վերջնանյութերի ներծծումը: Որպես կենսաբանական բաց համակարգ՝ մարդու օրգանիզմում մարսողական համակարգի դերը շատ մեծ է. նրա միջոցով իրականանում է սննդանյութերի յուրացումը, որը անընդհատ քայքայվող և մահացող կառուցվածքների վերականգնման համար օրգանիզմը ապահովում է անհրաժեշտ էներգիայով և կառուցվածքային նյութով:
Մարսողական համակարգում պայմանականորեն տարբերում են երեք հիմնական բաժին՝ վերին, միջին և ստորին: Վերինբաժինն է բերանի խոռոչը՝ իր կառուցվածքային բաղադրամասերով, ըմպանը և կերակրափողը: Այստեղ կատարվում է հիմնականում սննդի մեխանիկական մշակումը:Միջին բաժինն է ստամոքսը, հաստ և բարակ աղիները, լյարդը և ենթաստամոքսային գեղձը: Միջին բաժնում առավելապես կատարվում է սննդի քիմիական մշակումը, ճեղքավորված վերջնանյութերի ներծծումը և կղանքի ձևավորումը: Ստորին բաժինն ուղիղ աղիքի կաուդալ հատվածն է, որը մարսողական խողովակից արտամղում է չմարսված մնացորդները:Մարսողական համակարգի տարբեր հատվածների հյուսվածաբանական կառուցվածքը և հիստոֆիզիոլոգիան հասկանալու համար անհրաժեշտ է ծանոթանալ մարսողական խողովակի հիստոգենեզին և կառուցվածքի ընդհանուր սկզբունքների առանձնահատկություններին:
Մարսողության համակարգի հիմնական ֆունկցիաներն են՝ հյութազատական, շարժողական, ներծծման։ Թքագեղձերն արտազատում են թուք,ստամոքսի գեղձերը՝ մարսողական հյութեր,լյարդը՝ լեղի։ Այս հյութերի ազդեցությամբ ածխաջրերը ճեղքվում են գլյուկոզի և այլ պարզ շաքարների, ճարպերը՝ ճարպաթթուների և գլիցերինի,սպիտակուցները՝ ամինաթթուների։ Այս վերափոխումները հնարավոր են միայն մարսողական խողովակի ֆերմենտների և շարժողական ֆունկցիայի շնորհիվ։Մարսողական ուղու շարժողական ֆունկցիան կերակրագնդի տեղափոխումն է, որը պայմանավորված է մարսողական օրգանների պատերի հարթ և միջաձիգ զոլավոր մկանների կծկմամբ։ Ներծծման ֆունկցիան իրականանում է մարսողական համակարգի տարբեր բաժինների լորձաթաղանթով։
2․Արևահարության 1 օգնության տեղնիկա։
- Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր,
- Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք,
- Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով,
- Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը,
- Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն,
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
3.Տուբերկուլյոզ։
Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է:
Տուբերկուլյոզով հիվանդանում են նաև ընտանի կենդանիները, հիմնականում` խոշոր եղջերավոր անասունները և ընտանի թռչունները:
Տարբերում են`
— թոքային տուբերկուլյոզ,
— արտաթոքային տուբերկուլյոզ:
Թոքային տուբերկուլյոզն իր հերթին լինում է`
— առաջնային
— երկրորդային
Պատճառներ
Մինչ 1890-ականները մարդկությանը դեռեւս հայտնի չէր տուբերկուլյոզի առաջացման պատճառները` միայն 1892թ. գերմանացի գիտնական Կոխը հայտնաբերեց, որ տուբերկուլյոզի տարածման պատճառը ցուպիկ է, որը հիվանդից կարող է փոխանցվել շրջապատող աշխարհին: Ի դեպ, այդ բացիլները մինչ օրս էլ կրում են գիտնական Կոխի անունը:
Տուբերկուլյոզը փոխանցվում է հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև հիվանդ հավերի ձվի միջոցով: Հարուցիչը կարող է փոխանցվել կթվորուհիներին և հիվանդ կենդանիներին խնամող անձնակազմին:
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է` բացիլավոր հիվանդը, ում խորխի հետ արտադրվում են տուբերկուլյոզի բազմաթիվ միկոբակտերիաներ: Տուբերկուլյոզի բաց ձևի ժամանակ հիվանդը կարող է վարակել շրջապատողներին, եթե չպահպանի հիգիենային նախազգուշական միջոցառումները: Ի տարբերություն սերտ շփման` պատահական և կարճ շփման ժամանակ վարակումը հազվադեպ է լինում: Փակ ձևի սկզբնական շրջանում հիվանդներն այնքան էլ վտանգավոր չեն շրջապատի համար, բայց հիվանդության խորացման դեպքում հիվանդները սկսում են արտադրել հարուցիչներ:
Տուբերկուլյոզը ժառանգաբար չի փոխանցվում: Սակայն երեխան կարող է վարակվել ծնողներից, եթե նրանք խախտեն հիգիենայի պահպանման կանոնները: Այն առավել հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հազալիս, փռշտալիս միկոբակտերիաներ պարունակող խորխի և թքի մանր կաթիլներն ընկնում են օդի մեջ, սենյակի հատակի և պատերի, ինչպես նաև կենցաղային առարկաների վրա: Հատկապես թույլ լուսավորված տեղերում մանրէները երկար պահպանում են իրենց կենսունակությունը:
Օրգանիզմում միկոբակտերիաների ներդնումը կարող է հանգեցնել վարակման, սակայն հիվանդությունը կարող է չառաջանալ: Այն ի հայտ է գալիս օրգանիզմում առկա այլ հիվանդությունների պատճառով, քանզի այդ հիվանդությունները նպաստում են դիմադրողականության անկմանը:
9․
1․Երիկամների կառուցվածքը ֆունկցիա։
Երիկամները (rens) զույգ օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ: Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա: Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված): Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր: Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած:
2․Ջրախեղդում 1 օգնության տըեղնիկա։
3․Միավ-ձիավ։
Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ)նկատմամբ հետազոտումը առաջին անգամ ներկայացվել է 1985 թվականին որպես մի միջոց, որով արյան մեջ ստուգվում է HTLV-3-ի` հետագայում ՄԻԱՎ-ի առկայությունը: ՄԻԱՎ-ի թեստը սահմանվում է որպես անձի շիճուկի ստուգման գործողություն` ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման համար (կամ ՄԻԱՎ հակածին/ՄԻԱՎ-ՌՆԹ). այն առաջարկում է բուժաշխատողը, կատարվում է անձի ցանկությամբ, իրականացվում է հատուկ հետազոտությունների շրջանակներում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին օրենքով նախատեսված դեպքերում: ՄԻԱՎ հետազոտման կարևորագույն հանգամանքն է գաղտնիությունը և խորհրդատվությունը: Գոյություն ունի վարակի երկու տեսակ` ՄԻԱՎ 1 և ՄԻԱՎ 2, որը ցույց է տալիս 40- 60% ամինաթթվի հոմոլոգիա: ՄԻԱՎ 1-ը բաժանվում է երկու խմբի` M և O, M խումբն էլ իր հերթին բաժանվում է A-ից մինչև I ենթախմբերի:
10․
1․Վերարտադրողական համակարգ, արական և իգական սեռական համակարգ։
Մարմնի սեռական համակարգի գործունեության շնորհիվ մարդկությունը շարունակում է իր գոյությունը։
Տարբերում ենք արտաքին և ներքին սեռական օրգաններ։ Ներքին սեռական օրգանները գտնվում են որովայնի խոռոչում և պաշտպանված են կոնքի ոսկրերով։ Իգական սեռական օրգանների մեծ մասը տեղակայված են որովայնի խոռոչի ստորին մասում (ձվարաններ, արգանդափողեր, արգանդ, հեշտոց) (նկ. 2.15ա)։ Արական սեռական օրգանների հիմնական մասը (ամորձիներ, սերմնածորան, առնանդամ) (նկ. 2.15բ) գտնվում են կոնքից դուրս և ավելի հաճախ կարող են վնասվել։ Սեռական օրգաններն ունեն հարուստ նյարդավորում և անոթավորում, ուստի շատ ցավազգայուն են և վնասվածքների դեպքում կարող են ուժեղ արյունահոսել։
2.Շոկ 1 օգնություն։
- Թվարկել շոկի զարգացման պատճառները։
- Ճանաչել շոկի նշանները։
- Ձեռնարկել քայլեր շոկի զարգացման կանխարգելման և նվազեցման ուղղությամբ։
- Ընդունել համապատասխան որոշում, երբ անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել շոկի մեջ գտնվող տուժածին։
Մինչ այս ձեզ անհրաժեշտ են գիտելիքներ մարմնի բոլոր կենսական համակարգերի համատեղ և փոխկապակցված գործունեության, շնչառական և սրտանոթային համակարգերի գործունեության խանգարումների վերաբերյալ։ Դուք պետք է գիտենաք նաև, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում մարմնում արյունահոսությունների ժամանակ ։
Մարդու մարմինը միշտ արձագանքում է արտաքին տարբեր ազդակներին՝ հիվանդություններին, վնասվածքներին՝ փորձելով համակշռել նրանց ազդեցությունը։ Երբ մարմինը ի վիճակի չի լինում անել այդ, զարգանում է կյանքին սպառնացող վիճակ՝ շոկ։ Շոկ բառը ծագում է անգլերեն «shock» բառից, որը նշանակում է հարված, ցնցում:
Շոկը մարմնի ընդհանուր պատասխանն է վերսահմանային արտաքին ազդակին, որը հանգեցնում է կենսական կարևոր օրգանների անբավարար արյունամատակարարման, թթվածնային քաղցի և, որպես հետևանք, նրանց գործունեության խանգարումների։ Երբ արտաքին ազդակն այնքան ուժեղ է, որ գերազանցում է մարմնի համակշռող հնարավորությունները կամ այնքան կարճատև է, որ մարմինը պարզապես չի հասցնում իրականացնել կարգավորումը, զարգանում է շոկ։ Շոկը զգալիորեն բարդացնում է վնասվածքի կամ հիվանդության ընթացքը։
3. Ջրծաղիկ։
Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը -հերպեսվիրուսների (VZV) կողմից, փոխանցվում է/հարուցվում է 3-րդ տիպի օդա-կաթիլային ճանապարհով, բնութագրվում է տենդով և մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկների առաջացումով:
Պատմական տվյալներ
Համեմատաբար վերջերս է ջրծաղիկը տարանջատվել այլ ցանային հիվանդություններից: Ջրծաղիկի առաջին նկարագրությունը որպես առանձին հիվանդություն վերագրվում է William Heberden-ին, որը 1802թ-ին ջրծաղիկը որպես ինքնուրույն հիվանդություն առանձնացրեց բնական ծաղկից: Կապը ջրծաղիկի և գոտևորող որքինի միջև առաջինը նկարագրել է Bokay-ն 1892թ-ին: Նա ենթադրեց, որ ջրծաղիկը և գոտևորող որքինը երկու տարբեր կլինիկական արտահայտություններ են, հարուցված միևնույն հարուցչով, որը մենք այժմ անվանում ենք VZV (varicella-zoster virus).
Վիրուսի տարրական մասնիկները բշտիկների պարունակությունից հայտնաբերել է Aragao-ն, 1911թ-ին: Վիրուսի կենսաբանական հատկությունները հետագայում ուսումնասիրվեցին վիրուսաբանական եղանակով:
Վիրուսը առողջ երեխաների մոտ հարուցում է առաջնային վարակ, որը բնութագրվում է տարածուն բշտիկավոր ցանով և համեմատաբար թույլ արտահայտված համակարգային ախտահարմամբ: Կլինիկական առողջացումից հետո վիրուսը կարող է պերսիստենցել օրգանիզմում տասնյակ տարիներ` ախտանիշների բացակայությամբ: Հետագայում լատենտ վիրուսի ակտիվացումը առաջացնում է միակողմանի բշտիկային ցան դերմատոմի շրջանում, որն անվանվում է գոտևորող որքին:
11․
1․Մենստրուալ ցիկլ , բեղմնաորում։
Մենստրուալ ցիկլի տևողությունը խիստ ահատական է: Ամենատարածվածը 23-35 օր պարբերականությունն է, հասնում է մինձև ձվազատում, այսպես կոչված ֆոլիկուլային ֆազա: Կանանց մեծամասնության պարագայում ձվազատումից մինչև մենստրուացիան անցնում է 12-16 օր, այսպես կոչված լյուտեինային ֆազա: Հիմնականում երկրորդ օրվանից, իսկ որոշ կանանց ու աղջիկների պարագայում անգամ մինչև դաշտանային ցիկլի սկսելը նկատվում են տարբեր ուժգնության ցավեր: Դրանք պայմանավորված են այն հանգամանքով, որ հորմոնները «ստիպում» են արգանդին առավել ինտեսիվ ազատվել ամբողջ ցիկլի ընթացքում կուտակված լորձաթաղանթից:
2․Թունաորում շմոլ գազից 1 օգնության տեղնիկա։
Շմոլ գազ` վտանգավոր հարևան
Շմոլ գազի նենգ հատկությունները հայտնի են վաղ ժամանակներից: Մեր նախնիները գիտեին, որ շատ վտանգավոր է փակել քարշը, ջերմությունը պահպանելու համար, մինչև վերջ չայրված վառարանում: Փակ տանը տաք է, հարմարավետ է, մարդը պառկում է հանգստանալու և չի արթնանում, շմոլագարվում է: Դժբախտության մեղավորը կրում է տարբեր անուններ` ածխածնի օքսիդ, ածխածնի մենօքսիդ, շմոլ գազ, CO:
Որտեղ է առաջանում շմոլ գազը
Երբ փակում են քարշը, առաջանում է թթվածնի անբավարարության պատճառով թույլ վառվող ածուխների օքսիդացում, որը թափանցում է սենյակ: Մարդիկ չեն նկատում նրա ներթափանցումը, քանի որ ներթափանցող գազը ոչ հոտ ունի, ոչ էլ գույն: Առաջին հերթին նա ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և թունավորվողը ի վիճակի չէ հասկանալու, թե ինչ է իր հետ կատարվում, ինչ որ բան այն չէ:
Թվում է, թե մեր ժամանակներում ոչ բոլորն են օգտվում վառարաններից և հավանականությունը շմոլ գազի հետ առնչվելու մեծ չէ: Բայց պարզվում է, որ այդ գազը արտադրվում է ինչպես մարդու գործունեության ընթացքում, այնպես էլ շատ բնական պրոցեսների ժամանակ:
Շմոլ գազը գործնականում առաջանում է այրման բոլոր տեսակների ժամանակ, էլեկտրակայաններում և ջերմակայաններում վառելիքի այրման ժամանակ, խարույկի այրման, գազի սալիկի և ջրատաքացուցիչի աշխատանքի ժամանակ, մեքենայի գազաժայթքման ժամանակ, ծխելուց: Մեծ քաղաքներում ածխածնի մենօքսիդի մատակարարողը հանդիսանում է ավտոնտրանսպորտը: 1000 լ վառելիքի այրման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտ է արտանետվում 25-ից 200 կգ շմոլ գազ:
3․Բուտուլիզմ։
Սա ինֆեկցիոն տոքսիկ հիվանդություն է, որը, ցավոք, հաճախ մահվամբ է ավարտվում ու կապ չունի վարակի աղբյուրի հետ: Անվանումն առաջացել է լատիներեն botulos՝ երշիկ բառից, որի տակ նկատի է առնվում տնական երշիկը (խճողակով լցոնված աղիքները, որոնք նորմալ մշակված չէին): Բոտուլիզմ առաջացնող բակտերիաները բնակվում են հողի մեջ, դրանք հայտնվում են կենդանու աղիքներում: Այսինքն՝ բոտուլիզմի պատճառ կարող են դառնալ հողի հետ շփված բոլոր մթերքները: Բոտուլոտոքսինն ամենազորեղ թույներից է (համեմատության համար՝ այն 400 հազար անգամ ավելի վտանգավոր է,քան օձի թույնը), սակայն քայքայվում է 50-60 աստիճանի պայմաններում: Նման ջերմությամբ կարելի է մշակել շատ հասարակ միջոցով, ընդամենը եռացնելով: Սրանից կարելի է հասկանալ, որ բոլոր այն մթերքները, որոնք կարելի է կրակի ջերմամշակման ենթարկել, ուրեմն անպայման պետք է անել ու որքան երկար, այնքան լավ, եթե իհարկե դա չի փչացնում ուտեստի համը: Ցավոք, բոտուլոտոքսինը մթերքի արտաքին տեսքի վրա ոչ մի կերպ չի արտահայտվում: Այսինքն՝ դրա համը, գույնն ու տեսքը անփոփոխ են. նույնիսկ պահածոյացված տարաների կափարիչները միշտ չէ, որ մատնում են թույնի առկայությունը: Այնպես որ, առանց լաբորատորային անալիզների, դժվար է վտանգավոր մթերքը տարբերել անվտանգից: Այս նենգ հիվանդությունն անգամ փորլուծով ու սրտխառնուքով չի մատնում իրեն, ինչպես սովորաբար լինում է աղիքային վարակների ժամանակ: Այն ասես անշարժանում է մարսողական պրոցեսի ընթացքում: Բոտուլիզմին բնորոշ են սուր թունավոր շոկի ախտանշանները, մարդը թուլանում է, տկարանում, տեսողությունն է թուլանում, խանգարումներ են լինում, որոնք նախկինում երբեք չեն եղել: Աչքերի առջև պատկերների երկվություն է առաջանում կամ էլ ստվերվում են: Երբ վարակվածի ձայնն է նստում ու շնչառությունն է դժվարանում, այլևս հետաձգել չի կարելի, իսկույն շտապօգնություն կանչեք: Մինչ բուժօգնության ժամանումը միակ փրկությունը ստամոքսի լվացումն է կամ լիտրերով թեկուզև ծորակի ջուր խմելը, եթե այդքան ջուր եռացնելու և սառեցնելու ժամանակ չկա: Ստամոքսի լվացում կատարեք, փսխում առաջ բերեք, մի խոսքով, հնարավոր միջոցներով թույլ մի տվեք, որ թույնն առաջ շարժվի ու ախտահարի ուղեղը: Միակ պաշտպանությունը բոլոր դեպքերում սննդի ճիշտ ջերմամշակումն է: Մասնագետները թախանձագին խորհուրդ են տալիս հրաժարվել տնային պայմաններում պատրաստված պահածոներից: Իսկ մթերքը լավ եփեք, խաշեք ու տապակեք, այդպես ստիպված չեք լինի անցնել բոլոր այն տհաճ պրոցեդուրաները, որոնք իրականացվում են վարակվածին փրկելու համար:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
12․
1․Արյան խմբեր փոխներարկում։
Արյան խումբ, արյան ժառանգաբար փոխանցվող իմունային առանձնահատկություններ, որոնց հիման վրա և ըստ պարունակվող նյութերի (խմբային հակածիններ կամ իզոհակածիններ) նմանության արյունը դասվում է որևէ խմբի։ Մարդու պատկանելությունն արյան այս կամ այն խմբին անհատական կենսաբանական առանձնահատկություն է, որը ձևավորվում է սաղմնային զարգացման վաղ շրջանում և չի փոխվում ամբողջ կյանքի ընթացքում։ Առավել գործնական նշանակություն ունեն արյան կարմիր մարմնիկների (էրիթրոցիտներ) A և B իզոհակածինները, ինչպես նաև բնականոն պայմաններում արյան շիճուկում պարունակվող α և β իզոհակամարմինները։ Մարդու արյան մեջ միասին կարող են գտնվել միայն տարասեռ իզոհակածիններ և իզոհակամարմիններ, քանի որ միասեռի դեպքում տեղի է ունենում արյան կարմիր մարմնիկների միակպչում՝ սոսնձում (հեմագլուտինացում)։ Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի։
2․Ստամոքսի լվացման տեղնիկա։
Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով և շնչափողի հետին պատին հպվելով` իջնում է կրծքավանդակով ցած ողնաշարի առջևով, ծակում ստոծանին և նրա տակ լայնանալով` դառնում է ստամոքս:
Կերակրափողն ունի երեք նեղացումներ, որոնցից առաջինը գտնվում է սկզբնական մասում, երկրորդը` շնչափողի երկատման տեղում, երրորդը` ստոծանու միջով անցնելու օղում: Այստեղով կերակրափողի հետ կողք-կողքի, կրծքավանդակից որովայնի խոռոչ է իջնում նաև գլխավոր զարկերակը` աորտան:
3․Դեղնախտ , տեսակները։
Դեղնախտ, աչքի սպիտապատյանի և լորձաթաղանթների դեղին գունավորում՝ կապված հյուսվածքներում բիլիռուբինի՝ լյարդում առաջացող լեղապիգմենտի կուտակման հետ:Բիլիռուբինի նորմալ կոնցենտրացիան արյան պլազմայում 1.2 մգ/դԼ է։ 3 մգ/դԼ-ից բարձր կոնցենտրացիան բերում է դեղնախտի: Տեսակներ Առաջացման պատճառներից և մեխանիզմից կախված՝ տարբերում են լյարդային (պարենքիմային), մեխանիկական և արյունատարրալուծական դեղնախտ։ Ըստ առաջացման մեխանիզմի, դեղնախտը լինում է մի քանի տեսակ։ Նախալյարդային (պրեհեպատիկ) դեղնախտը, բնորոշվում է շրջանառվող արյան մեջ ազատ բիլիռուբինի քանակի ավելացումով, որը պայմանավորված է արյան Էրիթրոցիտների քայքայման ուժեղացմամբ (հեմոլիտիկ դեղնախտ) և բիլիռուբինը գլյուկուրոնաթթվի հետ կապող ֆերմենտների բնածին կամ ձեռքբերովի պակասությամբ։ Հեմոլիտիկ դեղնախտը հանդիպում է նորածինների հեմոլիտիկ հիվանդության և հեմոլիզող թույներով թունավորվելու դեպքերում։ Բնորոշ է բիլիռուբինի փոխանակային նյութերի արտազատման ուժեղացումը մեզով (ուրոբիլին) և կղանքով (ստերկոբիլին)։ Դեղնախտի շարքին եև պատկանում նաև նորածինների դեղնախտը, կորիզային դեղնախտը և պատանեկաև դեղնախտը, երբ խանգարվում է բիլիռուբինի յուրացումն ու կապումը (առանց լյարդի բջիջների ախտահարման)։ Լյարդային (պարենքիմատոզ) դեղնախտը կապված է լյարդի օրգանական, վարակական, մակաբուծական ախտահարումների, թունավորումների հետ և պայմանավորված է լեղայիև ու արյան մազանոթայիև ցանցի բերանակցումով, լեղու ներլյարդայիև կանգով (լյարդի բորբոքմաև դեպքում)։ Լյարդային դեղնախտ Լյարդային դեղնախտը հաճախ առաջանում է վիրուսային լյարդաբորբի կամ քրոնիկական, ալկոհոլամոլության ժամանակ։ Խախտվում է բիլիռուբինի առաջացումը և արտազատումը դեպի աղիքներ. կղանքն անգունանում է, մեզը՝ մգանում։ Մեխանիկական դեղնախտ Մեխանիկական դեղնախտը առաջանում է լեղուղիներում լեղու կանգից, օրինակ, երբ ընդհանուր լեղածորանը խցանվում է քարով, լեղին չի անցնում աղիքներ, և արյան մեջ ավելանում է բիլիռուբինը։ Մեխանիկական դեղնախտի ժամանակ կղանքն անգույն է, մեզը՝ մուգ, նկատվում է նաև մաշկի քոր։ Արյունատարրալուծական դեղնախտ Արյունատարրալուծական դեղնախտը պայմանավորված է արյան մեջ էրիթրոցիտների արագ քայքայմամբ և նրանցում պարունակվող բիլիռուբինի ազատմամբ։ Լինում է բնածին կամ ձեռքբերովի՝ արյունատարրալուծական սակավարյունությունների ժամանակ։ Կղանքը և մեզը, ի տարբերություն դեղնախտի մյուս ձևերի, մուգ գույնի են։