Դիտումը՝ հատուկ կազմակերպված, նպատակաուղղված, քիչ, թե շատ պլանավորված բնության օբյեկտների ընկալումն է երեխաների կողմից։ Դիտման նպատակ է հանդիսանում, բնությքն օբյեկտների և սեզոնային երևույթների, հատկությունների, արտաքին և ներքին կառուցվածքի առաջման և զարգցման պատճառների ուսումնասիրությունը։ Դիտումը կախված դաստիարակների նպատակից լինում է՝ էպիզոդիկ, երկարատև և ընդհանրացնող(ամփոփող)
Դիտման նախապատրաստում
- Դիտման վայրի ընտրություն,
- Դիտման խնդիրների ուսումնասիրություն(գիտելիքներ, կարողություններ, որոնք անհրաժեշտ են՝ այս կամ այն խնդիրը լուծելու համար)։
- Դիտման առարկայի ընտրություն, որը երեխաների համար հետաքրքիր և միաժամանակ ընկալմանը հասանելի կլինի(բույս, կենդանի կամ անկենդան աշխարհի որևէ առարկա)։
Կարևոր է՝ բույսը կամ կենդանին պիտի լինի լավ վիճակում՝ մաքուր և առողջ։ Կենդանիներին դիտումից առաջ, ցանկալի է չկերակրել, քանի որ այդ դեպքում կենդանին ավելի ակտիվ կլինի, ինչը կապահովի երեխաների կենտրոնացումը։
Դիտման կազմակերպման ընդհանուր պահանջները
- Հստակեցնել դիտման նպատակը և խնդիրը, բոլոր դեպքերում խնդիրը կրում է ուսումնական նպատակ, խթանում է երեխայի մտածելու, վերհիշելու և հարցի պատասխանը ստանալու հմտությունները։
- Դիտման օբյեկտի ընտրությունը կատարվում է դաստիարակի կողմից և կախված է ժամկետներից և բնության տարբեր երևույթներից։
- Գիտելիքների ծավալի հստակեցում, որը անհրաժեշտ է ձևավորել երեխաների մոտ՝ դիտման արդյունքում։ Բնության մասին պատկերացումը երեխաների մոտ ձևավորվում է աստիճանաբար, բազմաթիվ հանդիպումների և դիտումների շնորհիվ։ Յուրաքանչյուր դիտում պիտի նոր գիտելիք տրամադրի, աստիճանաբար ընդլայնելով և խորացնելով սկզբնական պատկերացումը։
- Դիտման կազմակերպման ընթացքում անհրաժեշտ է նախատեսել համակարգային մոտեցում, ինչը արդյունքում կբերի լիարժեք և խորը պատկերացում շրջակա միջավայրի մասին։