ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՌԱՐԱՆ

 

նախադպրոցական կրթություն   
  Նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման, ուսուցման, խնամքի և դաստիարակության գործընթաց, որը ապահովում է երեխայի՝ տարիքին համապա­տասխան զարգացումը, և նախապատրաս­տում է դպրոցին։
նախադպրոցական տարիք  երեխայի մինչև 6 տարեկան հասակը
նախադպրոցական ուսումնական հաստատություն  նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություն, որը ապահովում է նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության համար անհրաժեշտ միջավայր, ունի մասնագի­տացված աշխատակազմ, մեթոդական և նյութատեխնիկական բազա:
 
Նախակրթարան հանրակրթական դպրոցների հիմքի վրա կազմակերպվող ծառայություն, որն իրականացնում է պետական, այլընտ­րանքա­յին կամ հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր՝ նախադպրոցական ավագ տարիքային խմբի սաների համար:
Զարգացման կենտրոն Կազմակերպություններ, որտեղ իրականաց­վում են նախադպրոցական տարիքի (0-6 տարեկան) երեխաների խնամքն ու կրթու­թ­յունը՝ պետական, այլընտրանքային կամ հե­ղի­նակային ծրագրերին համապատասխան:

Զարգացման կենտրոնները պարտավոր են օրենքով սահմանված կարգով լիցենզավորվել։

նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ  Երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ
   
Նախադպրոցական ուսում­նական հաս­տա­տության տարա­տարիք երեխաների խումբ Տարատարիք երեխաների խումբ, որը աշխատում է տարբեր տարիքային խմբերի կրթական և զարգացման ծրագրերով։

 

Կրթության առանձնահատուկ պայմաններ Յուրաքանչյուր երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացման համար ստեղծված պայմաններ, աջակցող միջավայր, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններ։
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ  Երեխա, որի ֆիզիկական և (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկու­թ­յունները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը` առանց կրթության առանձնահատուկ պայմանների։
   
Ներառական կրթություն Կրթություն, որը ապահովում է յուրաքանչյուր երեխայի կարիքին և առանձ­նա­հատկություն­ներին համապատասխան, մատչելի միջավայր պայմաններ և ուսուցում, որը օգնում է նրան սովորել, զարգանալ և  հասնել չափորոշչով սահմանված արդյունքներին։

 

Մանկավարժա­հոգեբանական աջակցության ծառայություններ

 

Ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին և մանկավարժական աշխատողներին։

 

   
Անհատական ուսուցման և զարգացման պլան

 

ԱՈՒՊ

Նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, կրթական ծրագրերի և երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված անհատական պլան առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար։
   
Ուսուցման, դաստիարակության և զարգացման միջոցներ Զարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսա­ձայ­նային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակց­ման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, այլ ուսումնական նյութեր։
Մանկավարժական աշխատողի ատեստավորում մանկավարժի մասնագիտական գիտելիք­նե­րի, կարողությունների մակարդակի և գործունեության արդյունավետության ստուգում և գնահատում
նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ Փաստաթուղթ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակությունը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները
Նախադպրոցական կրթական ծրագիր Նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված փաստաթուղթ, որը սահմանում է աշխատանքի բովանդակութ­յունը, ձևերը, կիրառվող մեթոդները և  այն, թե երեխաները ինչ պիտի իմանան ու կարողա­նանա անել ըստ տարիքային խմբերի։
Նախադպրոցական կրթության այլընտ­րանքային ծրագիր Պետական ծրագրից տարբերվող նախա­դպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված արդյունքները.
Նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է։
Նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր Այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագիր, որը ներդրվում է փորձնական կարգով։
Նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր Նախադպրոցական կրթական ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը՝ հիմնական ծրագրերից դուրս։
   

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s