Քոլեջի տարբեր կուրսերի ուսանողուհիներով էկոլոգիայի ուսուցչուհի Նելլի Գեղամյանի հետ այցելեցինք Կենտրոնական բանկ որտեղ ժամանակին աշխատել էր ընկեր Նելին։
Կենտրոնական բանկում մեզ էր սպասում էքսկուրսավարը ,որի հետ մի փոքր զրուցեցին և նա մեզ սիրով պատմեցին, թե առաջին անգամ Հայաստանում երբ են շրջանառվել մետաղադրամները, ինչպես են դրանք փոխարինվել թղթադրամներով և զարգացում ապրել տարիների ընթացքում։ Նաև դիտեցինք տարբեր նկարիչների և ամերիկահայ աշակերտների կողմից ներկայացված հայկական թղթադրամների էսքիզները, որոնք պատկերված էին իրենց սիրելի երգիչների, մարզիկների, թռչունների և բանաստեղծների նկարներով։
Սովորեցին նաև մի քանի գաղտնիքներ, թե ինչպես կարելի է տարբերել իրական թղթադրամը կեղծից։ Հասկացանք, թե որքան կարևոր է դրամի հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցբերելը։
Մենք ավարտեցինք էքսկուրսիան ուրախ և բարձր տրամադրությամբ՝ ստանալով նոր գիտելիքներ։