Նախադպրոցական հասակի երեխայի զարգացման գործընթացը պայմանավորված է երեխայի ֆիզիկական զարգացման աստիճանով։ Միայն ֆիզիկապես առողջ և հոգեբանորեն առույգ երեխան է պատրաստ լիարժեք զարգացման։ Ֆիզիկական զարգացման լավագույն միջոցը ֆիզիկական դաստիրակությունն է։ Դրա անհրաժեշտությունը առավել կարևոր է նախադպրոցական տարիքում։
Դասընթացի նպատակը՝մանկապարտեզներում երեխաների ֆիզիկական զարգացումը իրականացնելու և նրանց առողջության համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ձևավորումը։
Դասընթացի խնդիրը՝ ձևավորել նախադպրոցականի ֆիզիկական զարգացման վերաբերյալ գիտելիքների համակարգ։
Նպաստել՝ նախադպրոցականի շարժողական ունակությունների և հնտությունների ձևավորմանը։
Ապահովել ՝նախադպրոցականի շարժումների ուսուցման և ֆիզիկական որակների զարգացումը։