- Մաթեմատիկական պատկերացումների ձևավորումը գործունեության բոլոր ձևերում ըստ տարիքային խմբերի (այս բաժնում պետք է կարևորել, նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության հիմնահարցը, հայտնի մանկավարժներ՝ Կ.Դ.Ուշինսկիի, Լ.Ն.Տոլստոյի, Մ.Մոնտեսսորիի, Ֆ.Ֆրեբելի մեթոդական կիրառությունը նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման հարցում, ուսուցման արդյունավետությունը ապահովող միջոցների կազմակերպումը):
- Թվաբանական խաղեր՝ պատրաստել տեսանյութեր (այս բաժնում ներառել թվաբանական խաղեր, որոնք զարգացնում են երեխայի ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը և մոտորիկան: Կարող եք կազմակերպել նախադպրոցական տարիքի երեխաների համար և պատրաստել տեսանյութեր):
- Խաղեր- թարգմանություն (այս բաժնում ընդգրկել տարբեր կայքերից թարգմանած խաղեր, որոնք վերաբերվում են համեմատությանը, համաչափությանը և նմանությանը):
- Մեդիափաթեթ (այս բաժնում ներկայացրել ձեր կազմած մաթեմատիկական խաղ-խնդիրները 2-5 տարեկանների համար, որոնք զարգացնում են երեխայի տրամաբանությունը):
- Թվերի, թվանշանների հասկացության ձևավորումը (այս բաժնի հիմնական նպատակն է երեխաների մեջ ձևավորել պարզագույն մաթեմատիկական պատկերացումներ, տարբեր տարիքային խմբերում ճիշտ հերթականությամբ սովորեցնել հաշվողական գործողության ուսուցումն ու ծանոթացումը):
Մանկական խաղեր, որոնք կօգնեն զարգացնել երեխաների երևակայությունը
Ժամանակակից երեխաները, գրեթե չեն երևակայում: Համակարգիչներն ու հեռուստացույցը դարձրել են նրանց պասիվ դիտորդներ, սակայն երևակայելը շատ կարևոր ու անհրաժեշտ ունակություն է: Սա է պատճառը, որ հարկավոր է ամեն կերպ զարգացնել երեխայի երևակայությունը:
1. Կախարդական փայտիկ
Պատկերացրեք, որ դուք ունեք կախարդական փայտիկ, որը կարող է.
- Կենդանացնել իրերը. կարելի է պարզել, թե ի՞նչ են սիրում գորգն ու սեղանը կամ ինչի՞ մասին է երազում բազկաթոռը:
- Փոխել մարդկանց տարիքը. ծերերը կարո՞ղ են վերածվել երեխաների, իսկ երեխաները՝ ծերերի:
- Փոխել իրերի չափերը. մրջյունը կդառնա փղի չափ, իսկ գետաձին՝ փոքրիկ թիթեռի:
- Թվաբանական խաղերը նախակրթարանում
- Առարկաները զանազանելու հաշվելու կարողություն
- Տարբերել քիչը` շատ
- Ուշադրությունը կենտրոնացնող խաղ
- Առաջ , ետ
Կազմել մաթեմատիկական խաղ- խնդիրները 2-5 տարեկանների համար
Օրինակ՝
1.Ուշադիր նայի՛ր ոզնիներին և ասա, ինչով են նրանք տարբերվում: Գունավորի՛ր ոզնիներին:
2.Նայի ՛ր, ինչ է պատկերված նկարում: Ո՞ր բանջարեղենն է շատ: Շարունակի ՛ր նախադասությունը. «Կաղամբը շատ է, իսկ դդումը…» Գունավորի՛ր բանջարեղենները:
3.Մեծ խնձորը ներկի՛ր կարմիր գույնով, իսկ փոքր խնձորը` կանաչ: Քանի՞ մեծ խնձոր կա: Քանի՞ փոքր խնձոր կա: Ընդամենը քանի՞ խնձոր կա:
Տրամաբանությունը զարգացնող խաղ
Այս խաղում երեխաները պետք է գտնեն, թե ամենաքիչը քանի քայլից կարող են մրգերը տեղափոխել ձախից աջ և աջից ձախ: Պարզվում է, որ ամենաքիչը ութ քայլից մրգերը տեղափոխեցին հակառակ կողմեր:
Երկրաչափական պատկերներով «Փազլ»
3 տարեկանները երկրաչափական պատկերներով խաղում են փազլ, որը զարգացնում է երեխայի ուշադրությունը, մոտորիկան և հիշողությունը:
Մաթեմատիկական խաղերի դերը տրամաբանական մտածողության զարգացման գործում
Երեխան ապրում է խաղով՝ խաղով է սովորում, խաղալիս է մտածում, խաղալով է հաշվում: Խաղն է երեխայի գրավականը:
- Տրամաբանությունը զարգացնող խաղեր, տեսանյութեր
Կարող եք առանձնացնել Թանգրամը և Օրիգամի խաղերը:Թանգրամը 7 երկրաչափական պատկերներից կազմված խաղ է, որի նպատակն է զարգացնել երեխայի երևակայությունը, ստեղծագործելու կարողությունը: Պետք է պատրաստել հնարավորինս շատ պատկերներ այդ մասերից: Այս խաղերի շնորհիվ ավելի ճկուն է դառնում երեխաների տրամաբանությունը, երևակայությունը:
- Հեղինակային խաղեր
Խաղերը հորինիր ինքդ:
- Օրինաչափություն
Շատ կարևոր է <<Օրինաչափություն>> թեման: Այս թեմայի շուրջ շատ խաղեր կան: