Տարվա չորս եղանակները

Գարուն է: Ծաղիկները սկսել են ծաղկել, ծառերը սկսել են բողբոջել, իսկ երեխաները իջնում են բակ խաղալու: Թռչունները սկսում են երգել իրենց գեղեցիկ երգերը: Գարունը լի է երջանկությամբ ու սիրով:

Ամառ: Հրաշք մի եղանակ: Զգում ես, որ շուրջ բոլորդ կյանքով լեցուն է: Բույսեր, ծառեր, ծաղիկներ, կենդանիներ՝ բոլորը աշխույժ են, բոլորը զվարթ, բոլորը կյանքով լեցուն են: Սիրում եմ այս եղանակը: Ամառը ես իմ մեջ կյանք եմ զգում, ամառը ես զգում եմ, որ ապրում եմ: Սիրում եմ ամառը:

Ես շատ եմ սիրում աշունը, ավելի կոնկրետ ուշ աշունը, քանի որ նա շատ գեղեցիկ է: Աշնանը շատ են լինում անձրևներ և քամիներ, դա էլ իր գեղեցկությունը ունի: Ուշ աշնանը ամբողջ քաղաքը հագնում է դեղին և կարմիր զգեստ: Աշնանը արևը նահանջում է ետ և մարդկանց չի տաքացնում այնպես, ինչպես ամռանը: Ծառերից թափվում են տերևները և ծառերը այդպես մերկ դիմավորում են ձմռանը, իսկ թռչյուները չվում են դեպի տաք երկրներ: Ուշ աշնանը մարդիկ պատրաստվում են ձմռանը, քանի որ արդեն սկսում է ցրտել: Տարվա բոլոր եղանակները գեղեցիկ են և ունեն իրենց լավ և վատ կողմերը, բայց ինձ թվում է բոլորից յուրահատուկը և գեղեցիկը ուշ աշունն է:

Ձմռանը կյանքը իմ մեջ կարծես մահացած լինի: Ես ինձ ձմռանը սարսափելի վատ եմ զգում: Տանել չեմ կարողանում ցուրտը: Իսկ ամռանը կյանքը արթնանում է մեջս, ես ինձ սկսում եմ զգալ ինչպես ձուկը ջրում: Ամենասարսափելի տապն անգամ շատ անգամ ինձ համար գերադասելի է, քան յուրաքանչյուր ցուրտը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s