Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
նախադպրոցական կրթություն ` տարրական ընդհանուր կրթությանը նախապատրաստող, նախադպրոցական կրթական ծրագրով իրականացվող կրթություն.
նախադպրոցական տարիք ` երեխայի մինչև 6 տարեկան հասակը.
նախադպրոցական ուսումնական հաստատություն ` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն.
նախադպրոցական ուսումնական հաստատության խումբ ` համատեղ ուսումնադաստիարակչական գործընթացում ընդգրկված նախադպրոցական հաստատության երեխաների տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ.
կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ ` երեխա, որի ֆիզիկական և (կամ) մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը` առանց կրթության առանձնահատուկ պայմանների.
ատեստավորում` մանկավարժի մասնագիտական գիտելիքների, կարողությունների մակարդակի և գործունեության արդյունավետության ստուգում և գնահատում.
նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: