Ուլիկը

ԴԱՍԻ ՊԼԱՆ
Մանկապարտեզ / 1-ին դասարան
Թեման՝ Հ. Թումանյան  Ուլիկը
Նպատակը՝
Ուսուցիչը կամ դաստիրակը պետք  է  այնպես կարողանա հեքիաթը մատուցել կամ ներկայացնել երեխաներին որպեսզի կարողանա
 Լսել և վերապատմել , հիշել հեքիաթ  առանձին դրվագներ,
 Հեքիաթը խաղի կամ երգի միջոցով կարողանա ներկայացնել իր դասընկերներին և ուսուցչուհուն
 Գտնել կրկնվող օրինաչափությունները։
Մեթոդը
Դադարներով կամ ընդհատվող ընթերցանություն

Դասի ընթացքը
 Փոքրիկ զրույց Թումանյանի և նրա հեքիաթների մասին։
— Երեխաներ, գիտե՞ք, թե ով է Հովհաննես Թումանյանը։
— Նրա ո՞ր հեքիաթներին եք ծանոթ։ Ո՞րն են ձեզ պատմել կամ ձեզ համար կարդացել մեծերը։
— Այսօր կծանոթանանք նրա նոր հեքիաթին, որը կոչվում է Ուլիկը;

Ուլիկը

1
Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։
Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկկում, կանչում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։
2
Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, «Էդ ո՞վ ես դու. չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի… Գնա՛… Չեմ ուզում քեզ…»
Ու գայլը հեռանում է, գնում։
3
Գալիս է մայրը, դուռը ծեծում.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.
— Գիտե՞ս, մայրի՛կ, ինչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։
Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՛ր։ Էնպե՛ս վախեցա՛, էնպե՛ս վախեցա՛… Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛…
— Պա՛, պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։— Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։
1- Երեխաներ իսկ գիտեք թե  ի՞նչ  են ուտում այծերը ոչխարները։
2.-  Ինչո՞ւ էր այծը տանը մենակ թողնում իր  փոքրիկ ձագուկին գնում արոտ անելու;

3- Ինչու էր մայրը  գալիս, դուռը զարկում ու մկկում, ; Չեր կարող առանց մկկալու և դուռը զարկելու մտնել իր տուն; Ինչու էր այդպես անում մայր այծը;

4. Ինչու էր գայլը թաքուն հետևում  մայր այծին ,և երբ այծը կերակրում վերջացնում է իր ձագուկին ու գնում կրկին արոտ անելու ինչու է գայլը թաքուն մոտունում տանը և ձևացնելով թե այծիկի մայրն է ասում է
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե-սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ, Սիրուն բալիկ։
Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում, «Էդ ո՞վ ես դու. չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի… Գնա՛… Չեմ ուզում քեզ…»
Ու գայլը հեռանում է գնում։

5. Ին’չու փոքրիկ ուլիկը  չբացեց դուռը չհավատաց գայլի ասածներին քանի, որ գայլնել էր ասում նույն բանը ինչը ,որ տուն գալուց ասում էր մայր այծը;

6․ Երբ որ փոքրիկ այծի մայը վերադառնում է արոտից  ին’չ է նրան պատմում այծիկը և ին’չ է ասում մայրը փոքրիկն։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s