Իմ առաջին ֆիզկուլտուրայի դասը նախակրթարանում

Մինչև դասին անցնելը երեխաները պետք է հագնված լինեն համապատասխան սպորտային հագուստով և կոշիկներով։ Դրանք պետք է որքան հնարավոր է թեթև լինեն, որպեսզի երեխային հարմար լինի կարողանա ազատ շարժվել և կատարել մարմնամարզությունները։ Եղանակային պայմաններից ելներով դասը կարելի է անցկացնել՝ բակում, խմբում,մարզադահլիճում, լողավազանում, և այլն։ Դասը սկսում ենք շարք կազմելուց։ Սաները պետք է կանգնեն ըստ հասակի՝ սկզբում տղաները, այնուհետև աղջիները։

Քանի որ այս տարիքի երեխաները շատ ակտիվ են, պետք է նրանց ուշադրությունը կենտրոնացնել դասի վրա, և հետաքրքիր անցկացնել դասը, որպեսզի սաները լսեն հրահանգները։ Որպեսզի երեխաները սովորեն աջ և ձախ դարձումները մարզիչը կարող է օգտագործել տարբեր տեսակի առարկաներ։ Օրինակ տարբեր գույների դրոշակներ, գնդակներ, մատիտներ, փայտիկներ և այլն։ Շարքը կազմելուց և դարձելուց հետո սկսում ենք վազքը։ Ելնելով սաների օրգանիզմների առաձնահատկություններից վազքը կարող է լինել մեկ շրջանից մինչև մի քանի շրջան։ Նախադպրոցականի տարիքում ֆիզ. դաստիարակաության շնորհիվ բարձրանում է երեխաների շարժողական ակտիվությունը, որը նպաստում է ոչ միայն նրա օրհանիզմի գործունեության բարելավմանը, այլև ամրապնդում է առողջությունը և ֆիզ. զարգացումը։ Փոքրերի խմբում տրված են ֆիզ. հիմանական շարժումներ, շարժախաղեր, մարմնամարզական պարային վարժություններ, վարժություններ հարթաթաթության կանխարգելման համար, շնչառությունը կարգավորող վարժություններ։ Այս վարժությունների համալիրը պետք է կատարել ամբողջ տարի, շաբաթական 2֊3 անգամ։ Հիմանականում մարզական դասը կազմված է երեք բաժիններից՝ նախապատրաստական, որը կարող է տևել 3֊5 րոպե, հիմնական՝ մինչև 30 րոպե և եզրափակիչ՝ մինչև 5 րոպե։ Տարվա ընթացքում ամցկացվում են օրգանիզմի կոփման միջոցառումներ, օրինակ բնության գրկում, ջրային պրոցեդուրաների միջոցով, արևային լոգանքի միջոցով և այլն, բայց այս անգամ անպայման պետք է հաշվի առնել երեխաների առողջական վիճակը։ Եվ շատ կարևոր է պարապմունքի ժամանակ մեկուսացված երեխաներին անպայման ներգրավել խաղերի և վարժությունների մեջ։ Անպայման պետք է երեխաների մոտ սովորություն ձևավորել ունենալ իրենց մոտ հիգիենայի պարագներ և ճիշտ օգտվել դրանցով՝ պարապմունքի ժամանակ ունենալ սրբիչ կամ անձեռոցիկ, փոխարինող հագուստ, շշով ջուր և այլ պարագաներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s