Ես Արփինե Աթալյանն եմ։Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի նախադպրոցական կրթություն բաժնի երկրորդ կուրսում։ Անցած կիսամյակի հաշվետվությունս կարող եք տեսնել այստեղ ՝〈սեպտեմբեր -հունվար〉։
Երկրորդ կիսամյակը անակնկալներով լի էր մեզ համար ,քանի որ անցնելու էինք բոլորովին նոր առարկաներ՝ Խոսքի զարգացում ,Հայոց լեզու,Գրականություն, Ռուսաց լեզու,Անգլերեն, Երգ երաժշտություն և այլ առարկաներ։Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական պատրաստում, որի ժամանակ մենք սովորում ենք թե ինչպիսի մարզհագուստով պետք է լինի երեխան և ինչպես է պետք ճիշտ մարզվել։
Հայոց լեզվի դասընթացներին կատարել ենք վարժություններ, իսկ գրականության դասերին ընթերցել ենք տարբեր գրողների կյանքը և ստեղծագործությունները` օրինակ Վիլյամ Սարոյան, Դինո Բուցատի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Վիլյամ Սարոյանի, Պաուլու Կոելյոյի և այլն։ Հանդիպում ենք ունեցել նաև ժամանակակից գրող Անի Կարապետյանի հետ ծանոթացել նրա ստեղծագործություններին և գրելաոճին հարցեր հղել ։ Ընթերցել ենք հատվածներ <<Ընդհատումեր>> գրքից, իմացել ենք, թե ինչ է ժողովրդական խաղիկը։
Ռուսաց լեզվի դասերին կատարում ենք վարժություններ և թարգմանում տարբեր նյութեր, օրինակ Երեխաների ճիշտ դաստիրակությունը, Ամանորը Իտալիայում , Առաջադրանքներ
Անգլերեն դասերին կարդացել, վերլուծել և պատմել ենք մեզ հանձնարարված նյութերը, օրինակ՝ The story of Coca- Cola , The story of Blue Jeans , Classroom activities. A projeqt: Travelling, և այլն։
- Երաժշտություն ժամերին սովորել ենք ազգային երգեր և պարեր, որոնք ներկայացնում ենք` ամեն օր կազմակերպվող առավոտյան պարապմունքին:
Քաղաքացիական և Սոցիոլոգյական հիմունքներ առարկայի ժամին ուսումասիրել ենք Մխիթար Սեբաստացի քոլեջում սովորողների բլոգները, ուսումնասիրել ենք Պայմանագրի օրինակելի ձևերը ծանոթացել Դիմում գրելուն և այլն։
Նախադպրոցական մանկավարժության ժամերին ընթերցում ենք 0-ից մինչև 5 տարեկան երեխանեեի տարիքային չափորոշիչները: Նաև ընթերցել ենք մանկավարժական բառարանը: Կատարել ենք գործնական առաջադրանքներ և այլն։
Հայոց Պատմության ժամերին սովորել ենք Ազատագրական պայքարի նոր փուլը , 1677թ. ի ժողովը, Իսրայել Օրին, Հովսեփ Էմին, Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը, 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմըՄուսթաֆա Քեմալ Աթաթուրք, 1918-ի մայիսի 28-ի հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը , առաջին աշխարհամարտը,Կիլիկիայի հայկական թագավորությունը, և այլն;
Ձեռարվեստի ժամերին աշխատում ենքՀրաշամանուկները կավով պատրաստոմ ենք գեղեցիկ ,իրեր ամանորյա տիկնիկներ, ծաղկամաններ, զգեստներ և այլն:
Հոգեբանության ժամերին ուսումնասիրում ենք՝նախադպրոցական տարիքի երեխայի Հիշողությունը , Երևակայությունը, Մտածողությունը, Զգայություններ և ընկալում։ - Ուշադրությունը մարզող և զարգացնող խաղ ենք կատարել երեխաների հետ, որը անվանակոչել ենք Հրաշամանուկներ;
- Բացի դասեր անելուց աշխատել եմ քոլեջի մանկապարտեզի 2-5 տարեկանների խմբում ։
- Երեխաների հետ իրականացրել եմ նախագծեր՝Օրը սկսվում է , Փիսոն, փիսոն մլավան, Մաքրասերիկները, Գունագեղ անձրև,Այլընտրանքային նկարչություն, պատրաստել եմ նաև տեսաՖիլմեր։
- Մասնակցել եմ նաևԾնողական ակումբ — դեկուպաժի ուսուցում, հանդիպում հոգեբանի հետ։