Դպիրյան ընթերցումներ

,,Դպիրյան ընթերցումներ» նախագծի շրջանակում ես որոշեցի ընթերցել Մերի Գրիգորյանի «Մուտքի ճամբարը՝ հեղինակային կրթական ծրագրի կարևոր ձեռքբերում», հոդվածը, որը ինձ շատ հետաքրքրեց։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը մի հյուրընկալ տուն է, որի դռները բաց են ցանկացած մարդու առաջ, ով ցանկություն ունի ստեղծագործել, երևակայել, իրենը ստեղծել։

Այստեղ ամեն ինչ տարբերվում է այլ ուսումնական հաստատություններից, չկան սահմաններ, դու ինքդ ես ընտրում և ստեղծում քոնը։

Կրթահամալիրում բացի սովորական երեխաներից կան նաև հատուկ խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց չեն անտեսում և առանձնացնում, նրանք ուշադրության պակաս չեն զգում, ուսուցիչների և երեխաների կողմից անտեսված չեն և իրենց զգում են հասարակության լիիրավ անդամ։

Մերի Գրիգորյանը իր հոդվածում անդրադառնում է մեկօրյա և հնգօրյա ճամբարային օրերին որտեղ հասարակության տարբեր մաս կազմող խմբեր միանում են իրար և կազում են ամբողջություն։

Ըստ իս՝ ճամբարային օրերը հնարավորություն են ընձեռում և նպաստում են երեխաներին նորանոր բաներ սովորելու, ստեղծագործելուն աշխարհը ճանաչելու, ինքնակրթվելու, զարգանալու, իրար ճանաչելու, միասնական աշխատելու։

Բայց այնուամենայնիվ ես կուզեի, որ բացի նշվածներից

  • Ծանոթություն
  • Խոսքային- լեզվական գործունեություն(ռադիոպատումներ)
  • Երաժշտական-պարային գործունեություն
  • Մարզական գործունեություն (լող, բակային խաղեր)
  • Տեխնոլոգիական-ստեղծագործական (նկարչական պլեներ, խեցեգործություն

լիներ նաև ճամփորդություններ, այցելություններ պատմամշակույթային վայրեր, եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ, թանգարաններ, ազգային պատկերասրահ, որի շնորհիվ երեխաները պատկերացում կկազմեն և կճանաչեն իրենց մշակույթը, նախնիների կյանքը, որտեղից են ծագում, ինչ արմատներ ունեն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s