Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, թուրքական բանակի սպա, հեղափոխական, հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։ Գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնմոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը հայտնի է քեմալիզմ անվամբ։

Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է Օսմանյան կայսրության հաղթանակը։ Առաջին համաշխարհային պատերազմում կայսրության պարտությունից և դրան հետևած կազմալուծումից հետո նա ղեկավարել է թուրքական ազգային շարժումը, որը պայքարում էր ընդդեմ Դաշնակից պետությունների, որոնք ցանկանում էին իրար մեջ բաժանել Թուրքիայի հիմնական տարածքները։ Ստեղծելով տարածքային կառավարություն Թուրքիայի ներկայիս մայրաքաղաք Անկարայում՝ նա կարողացել է հաղթել Դաշնակիցների ուղարկած ուժերին. այն հետագայում հայտնի է դառնում թուրքական ազատագրական պատերազմ անունով։ Նա, այնուհետև, վերացրեց արդեն իսկ քայքայված Օսմանյան կայսրությունը և դրա փոխարեն հայտարարեց Թուրքիայի Հանրապետության հիմնադրման մասին։ Որպես նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության նախագահ՝ Աթաթուրքը իրականացրեց քաղաքական, տնտեսական և մշակութային բարեփոխումներ, որի վերջնական նպատակն էր ստեղծել ժամանակակից, առաջադեմ և աշխարհիկ ազգ-պետություն։ Նա տարրական կրթությունը դարձրել է անվճար և պարտադիր՝ բացելով հազարավոր նոր դպրոցներ ողջ երկրի տարածքում։ Նա նաև ներկայացրեց լատինատառ թուրքական այբուբենը, որը փոխարինեց օսմանյան այբուբենին։ Թուրք կանայք ձեռք բերեցին քաղաքական և քաղաքացիական հավասար իրավունքներ Աթաթուրքի նախագահության շրջանում՝ առաջ անցնելով շատ արևմտյան երկրներից։ Մասնավորապես № 1580 հոդվածով կանայք 1930 թվականի ապրիլի 3-ին ստացան իրավունք՝ մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ մի քանի տարի անց՝ 1934 թվականին, ընտրություններին մասնակցելու ամբողջական իրավունք ստացան՝ շատ ավելի շուտ, քան աշխարհի շատ այլ երկրներ։

Աթաթուրքի կառավարությունը իրականացրել է թուրքացման քաղաքականություն՝ փորձելով ստեղծել միատարր և միավորված ազգ։ Մուսթաֆա Քեմալի ղեկավարության տարիներին ոչ թուրք փոքրամասնություններին պարտադրվել է հանրային վայրերում խոսել թուրքերեն, ոչ թուրք փոքրամասնությունների տեղանունները և ազգանունները պետք է փոփոխվեին՝ համապատասխան Ազգանվան մասին օրենքի։ 1934 թվականին թուրքական կառավարությունը նրան շնորհել է Աթաթուրք ազգանունը, որը նշանակում է «թուրքերի հայր», ի նշանավորումն նրա ունեցած դերի ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կառուցման գործում։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին 57 տարեկան հասակում Դոլմաբահչեի պալատում. նախագահի պաշտոնում նրան հաջորդել է Իսմեթ Ինյոնյուն և ի պատիվ նրա կատարվել է պետական հուղարկավորություն։ 1953 թվականին կառուցվել է նրա պատկերազարդ դամբարանը, որը գտնվում է Խաղաղության զբոսայգում՝ ի պատիվ նրա հայտնի խոսքի՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»։

1981 թվականին՝ Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարգել են նրա հիշատակը՝ հայտարարելով «աշխարհում Աթաթուրքի տարի», և ընդունել են Աթաթուրքի հարյուրամյակի հետ կապված բանաձև՝ նրան բնութագրելով որպես «գաղութատիրության և իմպերիալիզմի դեմ առաջին պայքարի ղեկավար» և որպես «մարդկանց մեջ փոխըմբռնման ունակության և կայուն խաղաղության զարգացմանը նկատելի չափով աջակցած անձ, որը իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է զարգացնել ներդաշնակություն և համագործակցություն մարդկության շրջանում առանց խտրականության»։ Ի պատիվ Աթաթուրքի՝ Թուրքիայում և աշխարհի բազմաթիվ երկրներում կան շատ հուշարձաններ, նրա անունով են կոչվել բազմաթիվ տեղանուններ։ Հունաստանի նախկին վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը առաջադրել է Աթաթուրքի անունը 1934 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s