Բալկանյան պատերազմներ (1912-1913)

Похожее изображениеԲալկանյան պատերազմներ 1912 թ.-ի հոկտեմբեր — 1913 թ.-ի մայիսի 30, Առաջին Բալկանյան պատերազմը, տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։ Լոնդոնի պայմանագրով Թուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլիև արևելյան Թրակիայի մի փոքր մասի։

2-րդ Բալկանյան պատերազմը 1913 թ.-ի հունիս — օգոստոսի 10 տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինիային զիջեց Հարավային Դոբրուջան, Թուրքիային՝ Հարավային յուսիսային Մակեդոնիան։Մակեդոնիան ու Արևմտյան Թրակիայի մի մասը, Մերբիային՝ Հ Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններում և Եվրոպայում, արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։

Բուլղարական բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բալկանյան պատերազմին մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը  270 մարդ պոդպորուչիկ Գարեգին Նժդեհի և վոյեվոդա Անդրանիկ Օզանյանիհրամանատարությամբ։ Զորամասը մասնակցեց Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Բալկան Թորեսի, Մերհամլի որտեղ գերվեց թուրք, զորահրամանատար Յավեր փաշան մարտերին, Մխրետ և ՇարՔյոյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովափը 1912 թ-ի դեկտեմբեր -1913 թ.-ի հունվար։ Բուլղարական կառավարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մարտական ծառայությունները. շատ ռազմիկներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների։ Զորամասը լուծարքի ենթարկվեց 1913 թ.-ի մայիսի 28-ին։

Մակեդոնիայի բաժանման առաջարկություն մայիսի 15, 1913:

Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:

 

 

Похожее изображение

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ , Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որը սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և տևել է մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին մասնակցում էր ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում[1][2]: Պատերազմում զոհվեց մոտ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ (ներառյալ՝ ցեղասպանությունների զոհերը), սակայն թվերը շատ մոտավոր են և հստակ թիվ հայտնի չէ։ Այն մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմներից մեկն էր, որը բերեց շատ քաղաքական փոփոխությունների և հեղափոխությունների[3]:

Պատերազմում ներքաշված էին ժամանակի բոլոր հզոր պետությունները, որոնք բաժանված էին երկու դաշինքի, որոնցից էին Անտանտը, որի կազմի մեջ մտնում էին Միացյալ թագավորությունը, Ֆրանսիան ու Ռուսական կայսրությունը և Կենտրոնական ուժերը, որը կազմում էին Գերմանիան և Ավստրո-Հունգարիան: Իտալիան եղել է և՛ Անտանտի, և՛ Կենտրոնական ուժերի կազմում[5]: Հետագայում նոր ուժեր ներքաշվեցին հակամարտության մեջ և փոփոխվեց ուժերը կազմող պետությունների կազմը, այդ թվում՝ Իտալիան, Ճապոնիանև ԱՄՆ-ն միացան Անտանտին, իսկ Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան՝ միացան Կենտրոնական ուժերին։ Պատերազմի առիթ եղավ 1914 թվականի հունիսի 28-ին Սարաևոյում հարավսլավացի ազգայնական Գավրիլո Պրինցիպի կողմից Ֆրանց Ֆերդինանդ արքայազնի սպանությունը։ Սրանից հետո Ավստրո-Հունգարիան վերջնագիր ներկայացրեց Սերբիայի թագավորությանը, և նախորդ տասնամյակներում ձևավորված երկու դաշինքները դուրս եկան իրար դեմ։ Մի քանի շաբաթվա ընթացքում պատերազմը տարածվեց ամբողջ աշխարհում։

1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, և սկսվեց Սերբական արշավանքը[8][9]: Քանի որ Ռուսաստանը պետք է պաշտպաներ սերբերին, իսկ Գերմանիան ներխուժեց Բելգիա և Լյուքսեմբուրգ, Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Գերմանիայի կողմից Փարիզի անհաջող գրոհից հետո ռազմաճակատը կոչվեց Արևմտյան ճակատ, որը վերածվեց խրամատային պատերազմի, որը տևեց մինչև 1917 թվականը։ Չնայած Արևելյան ճակատում ռուսական զորքերը հաջողությամբ հաղթում էին ավստրոհունգարացիներին, նրանց առաջխաղացումը հաջող չէր Արևելյան Պրուսիայում, որտեղ գրոհները կասեցնում էին գերմանացիները։ 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական ուժերին և բացեց Կովկասյան, Միջագետքի և Սինայական ճակատները։ Իտալիան միացավ Անտանտին 1915 թվականին, իսկ նույն տարում Բուլղարիան միացավ Կենտրոնական ուժերին, մինչդեռ Ռումինիան միացավ Անտանտին 1916 թվականին, իսկ Միացյալ Նահանգները միացավ Անտանտին 1917 թվականին։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: 1918 թվականի գարնանը գերմանացիները արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի հաշտության կոնֆերանսում Մեծ քառյակը կազմող պետությունները Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա ստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգան, հետագայում նմանատիպ հակամարտությունները բացառելու նպատակով։ Սակայն արդյունքում՝ եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ, Եվրոպայում աճեց և զարգացավ ազգայնամոլությունը, ինչի պատճառով Գերմանիայում ծնունդ առավ նաև նացիզմը՝ սրանով նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s