Մաշկ

Картинки по запросу mashk

Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը`   0,5-4 մմ, քաշը`   մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների ընկալիչները (ռեցեպտորներ) և մաշկի բաղադրիչները`   ճարպագեղձերը, քրտնագեղձերը, կաթնագեղձերը, մազերը, եղունգները: Բնական բացվածքների, անցքերի շրջանում մաշկը վերածվում է լորձաթաղանթի:

 

Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը`   0,5-4 մմ, քաշը`   մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների ընկալիչները (ռեցեպտորներ) և մաշկի բաղադրիչները`   ճարպագեղձերը, քրտնագեղձերը, կաթնագեղձերը, մազերը, եղունգները: Բնական բացվածքների, անցքերի շրջանում մաշկը վերածվում է լորձաթաղանթի:

Մաշկի ռեցեպտորներն ընկալում են ջերմությունը, շփումն ու հպումը, հարվածը և տարբեր ազդակներից առաջացած գրգիռները (նաև ցավը)`   դրանք հաղորդելով կենտրոնական նյարդային համակարգ:

 

Բացի գրգիռներն ընկալող և հաղորդող հատկությունից, մաշկն ունի նաև մի շարք կարևոր ֆունկցիաներ`   պաշտպանական (մաշկային ծածկույթը պաշտպանում է ամբողջ մարմինը արտաքին ազդակներից), արտազատական (ճարպ և քրտինք), շնչառական, ջրաաղային փոխանակության և ջերմականոնավորման: Միևնույն ժամանակ այն արյան պահեստ է:

 

Մաշկը բաղկացած է երկու`   մակերեսային (վերնամաշկ) և խորանիստ (բուն մաշկ) շերտերից:

 

 

Մաշկ I վերնամաշկ
II բունմաշկ
III ենթամաշկ
IV քրտնագեղձ
V մազապարկ (ֆոլիկուլ)
VI ճարպագեղձ
VII արյունատարևավշային անոթներ
VIII ճարպայինբջիջներ

 

 

Վերնամաշկը (էպիդերմիս) կազմված է բազմաշերտ, տափակ, եղջերացող էպիթելային հյուսվածքից, որի մակերեսային շերտը եղջերանում և աստիճանաբար թափվում է: Վերնամաշկի հիմնային շերտի բջիջներն աստիճանաբար լրացնում են այդ կորուստը`   տակից թարմ շերտ գոյացնելով:

 

Բուն մաշկը պարունակում է նյարդային կազմության շարակցական հյուսվածք, առաձիգ և հարթ մկանաթելեր: Որոշ տեղերում մկանաթելերը հավաքվելով`   կազմում են բարակ շերտ, օրինակ`   կրծքագեղձի շուրջպտկային շրջանում, պտուկում, ամորձապարկում: Դեմքի մաշկը կապված է դիմախաղի մկանների հետ: Բուն մաշկն ունի վերին`   ավելի խիտ, և ստորին`   ավելի նոսր ցանցավոր շերտեր:

 

Մաշկի վերին շերտում կան կատարներ և ակոսներ, որոնք լավ նկատելի են ափի ու մատների մաշկի վրա և ունեն յուրաքանչյուր անհատին բնորոշ պատկեր: Մաշկի մնացած մակերեսին կան եռանկյունաձև կամ ռոմբաձև դաշտերով նուրբ պատկերներ: Այդ եռանկյունիների կամ ռոմբերի անկյունավոր բացվածքներից դուրս են գալիս մազերի ցողունները և բացվում ճարպագեղձերի ծորաններն ու քրտնագեղձերը:

 

Մաշկի ստորին`   ցանցավոր շերտն աստիճանաբար վերաճում է ենթամաշկային շարակցական և ճարպային փխրուն հյուսվածքի:

 

Ճարպային շերտը պատում է ստորադիր օրգանները և ունի ջերմականոնավորող դեր: Այն սննդանյութերի պահեստարան է և ջերմության վատ հաղորդիչ:

 

Մաշկ

Մաշկի գույնը պայմանավորված է մելանին գունակի (պիգմենտ) առկայությամբ, որը հիմնականում կուտակվում է վերնամաշկում, իսկ գունավոր ցեղերի ներկայացուցիչների մաշկում այն կարող է կուտակվել նաև բուն մաշկի վերին շերտի բջիջներում:

 

Մաշկում կան 3 տեսակի գեղձեր`   ճարպագեղձեր, քրտնագեղձեր և կաթնագեղձեր:

 

ճարպագեղձերը պարզ բշտիկային գեղձեր են, որոնց ծորանները բացվում են մազային պարկի մեջ: Արտադրված ճարպն օծում է մազերը և մաշկը`   պահպանելով դրանք վնասվելուց: Ճարպագեղձեր կան նաև որոշ ոչ մազածածկ տեղերում (կոպեր, շրթունքների կարմիր երիզ, շուրջպտկային շրջանակ, թլիպ և այլն): Ճարպագեղձեր չկան ափի և ներբանի վրա:

 

Քրտնագեղձերը պարզ խողովակակազմ գեղձեր են: Գտնվում են ավելի խորը`   ցանցավոր շերտի և ենթամաշկի սահմանում: Դրանք շատ են հատկապես ափերի, ներբանի և թևատակի շրջանում: Քրտնագեղձերի ծորանները բացվում են մաշկի կատարիկների վրա: Օրվա ընթացքում արտադրվում է մոտավորապես 500 մլ քրտինք, որի միջոցով արտաթորվում են նյութափոխանակության ընթացքում առաջացած վնասակար նյութերը: Քրտինքի գոլորշիացման միջոցով կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը:

 

Մաշկը պահանջում է ամենօրյա խնամք, քանի որ նրա վրա ազդում են արտաքին և ներքին բազմաթիվ գործոններ, որոնք կարող են զանազան բնույթի հիվանդություններ առաջացնել: Բազմաթիվ ընդհանուր հիվանդությունների ժամանակ մաշկում տեղի են ունենում տարբեր ախտաբանական երևույթներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում հիվանդության ախտորոշումը:

Ինչպես խնամել մաշկը

 

Առողջ մաշկ ունենալու համար պետք է այն մաքուր պահել, ուստի խնամքի գլխավոր միջոցը այն լվանալն է, որով մաշկի մակերեսից հեռացվում են փոշին, մանրէները, մաշկաճարպը, քրտինքը`   դրա մեջ պարունակվող աղերով, վերնամաշկի եղջերացած թեփուկները, ինչպես նաև աշխատանքի ընթացքում այն կեղտոտող տարբեր նյութեր: Պետք է լողանալ շաբաթը գոնե 1-2 անգամ, տաք ջրով (36-38ºC), օճառով և սպունգով: Եթե լոգանքի ջուրը կոշտ է, գրգռում է մաշկը (հաճախ`   երեխաներինը), ապա փափկացնելու համար կարելի է ավելացնել ցորենի թեփի եփուկ (250-1000 գ թեփը 30 րոպե եփել 4-6 լ ջրում, եփուկը քամել և լցնել լոգնոցի մեջ), բորակ (բորաքս`   2-3 ճաշի գդալ) կամ երիցուկի, կատվալեզվի, լորենու ծաղիկների թուրմ (բույսերը թանզիֆե տոպրակով իջեցնել ջրի մեջ): Երեխաներին օճառով լողացնելուց հետո օգտակար է ցողել նշված միջոցներով փափկացրած ջրով: Խորհուրդ չի տրվում լողանալ տնտեսական օճառով, այն գրգռում և չորացնում է մաշկը: Կոփման նպատակով, շաբաթը 2 անգամ պետք է ընդունել սառը ցնցուղ կամ լոգանք, ջրին ավելացնելով փշատերևի մզվածք կամ ծովի աղ: Առավոտյան լիցքային վարժություններից հետո մարմինը հարկավոր է շփել սառը ջրով թրջած խավոտ սրբիչով, իսկ ամռանն ավելի լավ է սառը լոգանք ընդունել: Պարանոցի, անութային փոսերի, կաթնագեղձերի տակի մաշկը և շեքը լվանում են ամեն օր: Փոշոտ կամ ֆիզիկական ծանր աշխատանք պահանջող արտադրությունում աշխատողներին հարկավոր է հերթափոխն ավարտելուց հետո տաք ցնցուղ ընդունել: Մաշկը չորանալուց պաշտպանելու համար օգտագործում են ճարպոտ օճառներ: Շփաբորբից խուսափելու նպատակով գեր մարդկանց խորհուրդ է տրվում մաշկածալքերին նախապես եռացրած և սառեցրած բուսական յուղ կամ ճարպային դիմափոշի քսել: Դեմքի, պարանոցի, ձեռքերի, ոտքերի մաշկի և մաշկածալքերի խնամքի համար խորհուրդ է տրվում լվանալուց հետո մաշկի հարդարման միջոցներ օգտագործել:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s