Մանկահասակ և ծծկեր երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը՝ ավելի նուրբ։ Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են արևահարության նկատմամբ։ Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերը:
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39°C և ավելի),
- դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն և չորություն,
- գլխացավ, գլխապտույտ,
- թուլություն,
- անհանգստություն, գրգռվածություն,
- աղմուկ ականջներում,
- արյունահոսություն քթից,
- սրտխառնոց, փսխում,
- գիտակցության խանգարումներ:
- Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր,
- Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք,
- Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով,
- Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը,
- Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն,
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
- Մաշկի արյունատար անոթները նեղանում են, ջերմատվությունը նվազում է, արյունը մղվում է դեպի կենսական կարևոր օրգաններ՝ ապահովելով դրանց հաստատուն ջերմաստիճանը։
- Քրտնարտադրությունը նվազում է:
- Առաջանում է դող, և մկանների կծկումների շնորհիվ մեծանում է ջերմարտադրությունը:
- Դանդաղում է անոթազարկը։ Արյունն ավելի դանդաղ է հոսում, և ջերմատվությունը նվազում է:
- Տրոհվում են մարմնի ճարպերը՝ արտադրելով ջերմություն:
Ինչպե՞ս է մարմինն արձագանքում միջավայրի բարձր ջերմաստիճանին
- Մաշկի արյունատար անոթները լայնանում են։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը:
- Քրտնարտադրությունն ուժեղանում է:
- Հաճախանում է անոթազարկը։ Արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին:
- Հաճախանում է շնչառությունը։ Ավելի շատ օդ է անցնում դեպի թոքեր՝ սառեցնելով թոքերի արյունատար անոթների արյունը:
Ջերմային ցնցումներ
Ջերմային ցնցումները կմախքային մկանների ցավոտ կծկումներն են, որոնք սովորաբար առաջանում են շոգ պայմաններում ֆիզիկական աշխատանք կատարելիս։ Ջերմային ցնցումներ ավելի հաճախ հանդիպում են մարզիկների մոտ։ Ավելի հաճախ ջերմային ցնցման ենթարկվում են ոտքերի, որովայնի, ձեռքերի մկանները։ Տաք կամ նույնիսկ նորմալ ջերմաստիճանի պայմաններում ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում մկանային աշխատանքը բերում է մեծ քանակով ջերմության արտադրման, որի հետևանքով ուժեղանում է քրտնարտադրությունը։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը չի փոխվում։ Ժամանակին ցուցաբերված առաջին օգնության դեպքում ջերմային ցնցումները լուրջ խնդիր չեն ներկայացնում:
- սառը, խոնավ, գունատ մաշկ,
- գլխացավ, գլխապտույտ,
- թուլություն,
- ծարավի զգացում,
- սրտխառնոց, փսխում,
- արագացած, թույլ անոթազարկ,
- հաճախացած շնչառություն:
- Խորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը:
- Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր:
- Պառկեցրեք տուժածին, բարձրացրեք նրա ոտքերը մոտ 25 սմ:
- Թուլացրեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը:
- Եթե տուժածը գիտակից վիճակում է, տվեք ջրազրկման ժամանակ տրվող սառը հեղուկից (տե՛ս հավելված 3), կամ սառը հանքային ջրեր:
- Ահազանգեք շտապ օգնություն:
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
- մարմնի բարձր ջերմաստիճան (40°C-ից բարձր),
- կարմրած, տաք, չոր մաշկ,
- գլխացավ, գլխապտույտ,
- չորություն բերանում, ծարավի զգացում,
- գիտակցության արագ զարգացող խանգարում,
- արագացած, սկզբում լեցուն, հետագայում թույլ, անկանոն անոթազարկ,
- հաճախացած, մակերեսային և աղմկոտ շնչառություն։
- տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր,
- արագ սառեցրեք տուժածի մարմինը, ընտրելով ստորև թվարկվող ձևերից իրավիճակին առավել հարմար տարբերակները,
- թեթևացրեք տուժածի հագուստը,
- նախօրոք զգուշացնելով՝ տուժածի իրանին ուղղեք սառը ջրի ոչ ուժեղ շիթ,
- տուժածին ծածկեք թաց սավանով,
- հովհարեք տուժածին,
- դրեք սառը թրջոցներ կամ սառցապարկեր անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում։
- եթե տուժածը գիտակից է, տվեք նրան սառը հեղուկ և խորհուրդ տվեք խմել կումերով։
- տասը րոպեն մեկ չափեք տուժածի մարմնի ջերմաստիճանը։ Շարունակեք սառեցնել տուժածի մարմինը, մինչև ջերմաստիճանը հասնի 38°C: Այդ դեպքում դադարեցրեք տուժածի մարմնի սառեցումը։ Շարունակեք չափել մարմնի ջերմաստիճանը յուրաքանչյուր կես ժամը մեկ, բանի որ հնարավոր է, որ այն կրկին բարձրանա։ Այդ դեպքում վերսկսեք տուժածի մարմնի սառեցումը:
- Հնարավորինս արագ ահազանգեք շտապ օգնություն:
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն: