Վիլյամ Սարոյան. առակներ

 

 

Իմ քեռի Արամը, պարզաբանելու համար մարդկային տարօրինակ, քմահաճ բնավորությունները, մի պատմություն էր անում ջահել թագավորի ու խելացի երիտասարդի մասին։

Այս թագավորը իր օրն անցկացնում էր մարդկանց զանազան անհեթեթ հանձնարարություններ տալով ու կարծում էր, թե իր նման խելոքը չկա, մինչդեռ նրա երիտասարդ խորհրդականներից մեկը շատ ավելի խելամիտ էր, քան թե թագավորն իր բոլոր պապերով հանդերձ։

Մի երեկո այս ծալը պակաս թագավորն ասում է.

— Առավոտ լույսը դեռ չբացված ինձ շտապ հայտնեք, թե քանի կույր կա այս քաղաքում։

— Եղավ,- հոգոց անելով ասում է խորհրդականը ու գնում է մտածելու այս անհեթեթ հանձնարարության վրա։

Նա փորձառու հաշվապահներից մեկին ձի է նստեցնում, գրիչն ու հաշվեմատյանը նրա ձեռքը տալիս ու պատվիրում է շրջել քաղաքում, ցուցակագրել բոլոր այն կույրերի անունները, ովքեր կմոտենան իրենց, իսկ ինքը ձիու թամբից ծառի մի մեծ ճյուղ կապելով, գնում է հաշվապահի ետևից։

Նրանք շրջում են քաղաքի փողոցներում՝ հսկայական փոշեամպ բարձրացնելով։

Որոշ ժամանակ անց մի մարդ, վեր նայելով, բղավում է.

-Այ մարդ, էս ի՞նչ ես անում։

Եվ խորհրդատուն ասում է հաշվապահին.

— Այս մարդը կույր է, հաշվապահ։ Սկսիր ցուցակագրել։

Իսկ ուրիշ փողոցով անցնելիս մի տիկին գլուխը հանում է պատուհանից, հարցնում.

— Երիտասարդ, այդ ի՞նչ եք անում։

Խորհրդատուն հաշվապահին պատվիրում է շարունակել կույրերի ցուցակագրումը։

Իսկ առավոտյան պարզվում է, որ քաղաքի բոլոր բնակիչները կույր են։ Հետո խորհրդատուն ու հաշվապահը իրենց ձիերի գլուխները դարձնում են պալատի շուրջ փռված այգիների կողմը։ Թագավորը դուրս է գալիս պատշգամբ, նայում է ներքև ու բղավում.

— Այ մարդ, էս ի՞նչ ես անում։

Խորհրդատուն իսկույն թեքվում է հաշվապահի կողմն ու ասում.

 

— Հաշվապահ, մեր ցուցակը լրացավ։ Գիր՝ էդ շան որդի թագավորը նույնպես կույր է։

 

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով գնում են Բիթլիս, երբ նրանցդիմաց մի կույր տղամարդ է հայտնվում: Նա շարժվում է խարխափելով: Ամուսինը կնոջը իջեցնում է էշից և կույրին նստեցնում իր կողքին: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ՝  էշ նստած: Հասնում են քաղաք: Ամուսինը դիմում է կույրին.

— Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:

Բայց կույրը չի ուզում իջնել: Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում: Կույրն իր պատմությունն էպատմում նրանց և ասում, թե էշն իրենն է: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրանքը ավելի շատ կույրիկողմն է, քան իր՝ ասում է կնոջը.

— Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:

— Ճի՛շտ ես ասում, — պատասխանում է կինը, — գնացի՛նք:

Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.

— Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել ևայլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ: Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում: Ամբոխըկույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: Նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում: Կինը սկսում է լաց լինել:Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ: Գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքնու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում:Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին հախից գալ և իրենց հետ քաղաք էգալիս, որտեղ նախ փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը: Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի: Հետո կինն է պատմումճշմարտությունն ու լաց է լինում: Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է հասկանալ, թե ով էստում՝ կարգադրում է նրանց առանձին սենյակներում փակել և ուշադիր հետևել: Հրամանն ի կատար էածվում: Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում էու ինքն իրեն մտածում, որ ահա էշի տեր դարձավ, և եթե կնոջն էլ տիրանա, կյանքը նրանը կլինի: Ամուսինըկրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին: Կինն անվերջ լալիս է: Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ուկինը իրենց էշի հետ հեռանում են:

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.
–Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
–Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
–Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
–Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան:
–Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
–Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
–Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
–Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
–Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

Այս երեք պատմությունները նման են իրար քանի որ երկու հերոսներն դարձել էին իրենց ցանկությունների գերին հիմար թագավորը իր հիմար ցանկությունների գերին էր և ստացվեց այնպես որ եղավ համարձակ մեկը  ով ցույց տվեց թագավորին իր տեղը ։ Կույրը օգտվելեվ մարդկանց բարությունից  ցանկացավ ամեն ինչ խլել նրանցից ագահությունը կլանել էր նրան  նա ցանկանում էր մի անգամից ապրուստի տեր դառնալ սակայն նրա մոտ չստացվեց քանզի միշտ չարի վերջը վատ է լինում և բարին միշտ հաղթում է չարին։Հյուսնը նույնպես ազնիվ մի անմեղ մարդ էր իր քրտինքով իր հացը վաստակող  այս դեպքում էլ թագավորը մի հիմար մեկն էր ով լի էր անիմաստ ցանկություններով և նա  դարձավ իր անիմաստ ցանկությունների զոհը ։ Առակս կցուցանե որ ինչ ցանես այն կհնձես։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s