Ոջիլ

Ոջիլներ (լատ.՝ Anoplura կամ Siphunculataհին հուն․՝ φθείρ —ոջիլ և ἄπτερος — թևազուրկ), արյունածուծ միջատների կարգ։ Մարդու և կաթնասունների մակաբույծներ են։ Հանդիպում են ամենուրեք։

Մարմինը՝ ձվաձև, տափակ, 1-5 մմ երկարությամբ։ Անթև են։ Կուրծքը և փորիկը միաձույլ են և քիչ շարժուն։ Աչքերը փոքր են, որոշ տեսակներ՝ կույր։ Բերանային ապարատը ծակող-ծծող տիպի է։ Վերջավորություններն ունեն հարմարանքներ ամրանալու հագուստին, մազերին։ Արուներն էգերից փոքր են։ Արյուն ծծելիս թուքը ներարկում են տիրոջ մարմնի մեջ և ուժեղ քոր առաջացնում։ Զվերը (անիծ) էգի սեռական հավելյալ գեղձերի արտազատուկով ամրացվում են տիրոջ մազերին (կամ հագուստի թելերին)։ Զարգանում են թերի կերպարանափոխությամբ։ Թրթուրները տարբերվում են հասուններից միայն փոքր չափերով։

Մշտական մակաբույծներ են, հյուծում են տիրոջը և վարակիչ հիվանդություններ փոխանցում։ Հայտնի է ոջիլի մոտ 200 (ԽՍՀՄ-ում՝ 40) տեսակ։ Մարդու ոջիլը (Pediculus humanus) հայտնի է 2 ձևի՝ գլխի և հագուստի։ Բացի անմիջական վնասից փոխանցում են մի շարք վարակիչ հիվանդություններ։ Մարդու մակաբույծ է նաև ցայլքի ոջիը (Phthirus pubis), խոցի ոջիլը (Haema topinus suis)։ Սիբիրյան խոցիժանտախտի փոխանցողն է։ Կան առանձին տեսակներ՝ ձկների, էշերի, խոշոր եղջերավոր անասունների և մկնանման կրծողների մակաբույծներ։ Կենդանիների ոջիլները առանձնահատուկ մակաբույծներ են և մարդու վրա չեն անցնում։Ոջլոտությունը կանխարգելելու համար պետքէ պահպանել անձնական հիգիենան։

Գլխի ոջիլը ոչնչացնելու համար օգտագործում են հատուկ սանր, օճառներ և քսուքներ։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s