Մարդու մկանային համակարգը

Մարդու մարմնի մկանները տեսքն առջևից
Վերջույթների մկանները 

II. Նախաբազկի և ձեռքի առաջային մասի մկաններ`   13, 14, 15, 17, 18, 19, 19 ա 

III. Ազդրի առաջային մասի մկաններ`   21, 22, 23,24, 25, 26, 27, 28 

IV. Սրունքի և ոտքի թաթի առաջային 

մասի մկաններ`   29, 30, 31

  1. լային սաղավարտ
  2. Քունքամկան
  3. Ճակատային մկ.
  4. Սեղանաձև  մկ.
  5. Դելտայաձև մկ. (վերջույթը կողմ տարածող)
  6. Մեծ կրծքամկան (բարձրացված վերջույթը առաջ  բերող)
  7. Կրծոսկր-պտկաանրակային մկ.
  8. Կրծոսկր-ենթալեզվային մկ.
  9. Բազկի եռագլուխ մկ.
  10. Բազկի երկգլուխ մկ.
  11. Որովայնի  ուղիղ մկ.
  12. Որովայնի մեծ թեք մկ.
  13. Նախաբազուկը բարձրացնող և շրջող մկաններ
  14. Մատները ծալող խորանիստ մկաններ
  15. Արմնկային առաջային մկ.
  16. Հետույքային մկ.
  17. Բութ մատը ծալող մկ.
  18. Բութ մատը հեռացնող մկ.
  19. Ձեռքի մատները ծալող մկաններ
    19 ա Ձեռքի ափի միջմատնային առբերող մկաններ
    19 բ Ձեռքի միջմատնային տարածող մկաններ
  20. Թուլակողի մկ.
  21. Դերձակի մկ. (ոտքը ոտքին գցող)
  22. Ոտքն առբերող մկ.
  23. Ազդրի ուղիղ մկ.
  24. Ազդրի կողմնային լայն մկ.
  25. Ազդրի միջային լայն մկ.
  26. Ազդրի ուղիղ մկանի ջիլը
  27. Ծնկոսկրն իր կապաններով
  28. Փոքր ոլոքի գլխիկը
  29. Ոտքի մատները բարձրացնող մկաններ
  30. Ձկնամկան
  31. Ոտնաթաթի միջմատնային մկաններ
  32. Մեջքի լայն մկ.
  33. Հետույքի լայն փակեղը լարող մկ.
  34. Մեջքագոտկային լայն փակեղ
  35. Բազկի եռագլուխ մկանի ջիլ
  36. Բազկի ծղիկային մկան
  37. Հետույքի միջին մկան
  38. Ազդրի երկգլխանի մկան
  39. Փոքր ոլոքի երկար մկ.
  40. Սրունքի երկվորյակ մկ.
  41. Ձեռքի մատները տարածող մկաններ
  42. Ձեռքի մատները առբերող մկաններ
  43. Աքիլեսյան ջիլ

Մարդու հենաշարժական համակարգը բաղկացած է պասիվ և ակտիվ մասերից: Պասիվը ոսկրերն են`   միմյանց հետ շփման հատվածներում ծածկված ողորկ հոդային մակերեսներով, դրանց միացնող և շարժումներին որոշակի ուղղություն տվող ամուր կապաններով, ջլերով, փակեղներով: Սա մարմնի հենքը հանդիսացող կենդանի կմախքն է:

 

Հենաշարժական կառուցվածքի ակտիվ մասը մկանային համակարգն է, որը բաղկացած է երկու`   կամային և ակամա գործող տարբեր տեսակի հյուսվածքներից: Առաջինը ԿՄԱԽՔԱՅԻՆ ՄԿԱՆՆԵՐՆ են, որոնք կազմված են միջաձիգ-զոլավոր մկանաթելերից և օժտված են կծկվելու`   կարճանալու և թուլանալու հատկությամբ: Դրանց շնորհիվ իրականացվում են մարդու կամքով, գիտակցված շարժումները հոդերում և տարբեր մարմնամասերում: Ահա թե ինչու կմախքային մկանները կոչվում են ԿԱՄԱՅԻՆ: Սրանք մարզիկին`   ուժ ու ճկունություն, հմտություն, դերասանին`   հարուստ դիմախաղ, պարուհուն`   մարմնի զգացմունքային արտահայտչականություն, տղամարդուն`   առնականություն, կնոջը`   նազանք ու գրավչություն են տալիս:

 

Մկանային հյուսվածքի երկրորդ տարատեսակը հարթ մկաններն են, որոնցով կազմավորվում են ներքին օրգանների (սիրտ, ստամոքս, աղիքներ և այլն*), արյունատար անոթների պատերի, մաշկի մկանները: Այս մկանների միջոցով ներքին օրգանների կծկումները մարդու կամքին չեն ենթարկվում: Դրա համար էլ կոչվում են ՈՉ ԿԱՄԱՅԻՆ մկաններ: Ներքին օրգանների կառուցվածքի գործունեության մասին բազմաթիվ առանձին հոդվածներ ենք տպագրել նախորդ համարների «Ճանաչիր քո օրգանիզմը» բաժնում:

 

Որպես ակտիվ գործող օրգաններ, մկաններն առատորեն մատակարարվում են արյունով: Մկաններից շատերը արյուն և սննդանյութեր են ստանում ոչ մեկ զարկերակով, իսկ կատարած ակտիվ աշխատանքի ընթացքում նյութափոխանակության արգասիքները հեռանում են երակային խիտ ցանցի միջոցով: Մկանները հարուստ են ավշային անոթներով և նյարդային ցանցով:

 

Ինչպես ոսկրերը, այնպես ել կամային մկանները տարբեր ձև կառուցվածք, դիրք ու դասավորություն ունեն և համապատասխանում են դրանց ՙպարտադրվող՚`   առանձին, կամ այլ մկանախմբերի հետ կոորդինացված ամենաբարդ շարժումների իրականացմանը:

 

Կախված բեռնվածության աստիճանից, կմախքի յուրաքանչյուր մկան, բացի սեփական պատյանից, պարուրված է նաև մկանախմբերի և մարմնամասերի կծկումները սահմանափակող շարակցահյուսվածքային փակեղներով: Սրանք մկանի սկզբում և վերջում վերածվում են ամուր ջլերի, ապահովելով հոդի մեջ մտնող ոսկրերի շարժումները:

 

Հաճախ ծանրորդների, բեռնակիրների գերբեռնվածության հետևանքով որոշ մկանների լարվածությունը սահմանափակող շարակցահյուսվածքային փակեղները պատռվում են, մկանային ճողվածքներ, ջլերի վնասվածքներ են առաջանում, որոնք բուժվում են վիրաբուժական և ֆիզիոթերապևտիկ եղանակներով:

 

Տարբերում են երկար, կարճ, լայն, իլիկաձև մկաններ: Երկար մկանները վերջույթների վրա են, որտեղ շարժումներն ավելի շատ են: Կարճ մկաններով հարուստ են մեջքի հյուսվածքների խորանիստ շերտերը, որտեղ շարժումները սահմանափակ են: Լայն մկանները հիմնականում իրանի, մաշկի և որովայնի շրջանում են: Վերջույթների ոսկրերը շարժող մկանները հիմնականում իլիկանման ձև ունեն: Կմախքային մկաններում կան նաև բարդ կառուցվածք ունեցողներ, օրինակ, բազկի երկգլուխ, եռագլուխ, ազդրի քառագլուխ, սրունքի երկգլուխ մկանները: Ինչպես բոլոր ոսկրերը, այնպես էլ կմախքի բոլոր մկանները մեկ ամբողջական կենդանի օրգանիզմ են, իրենց հատուկ կազմվածքով և գործողություններով:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s