http://www.armenianmusic.am/hy/about-us
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ: Այդ նպատակով մեր հիմնադրամն իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում ՝
- Armenianmusic.am | «Հայկական ազգային երաժշտական գանձարան»
- «Սարոյան հաուս» | Վիլյամ Սարոյանի տան ձեռք բերում ՝ այն տուն-թանգարանի վերածելու նպատակով
- Narekatsi.com | Գրիգոր Նարեկացուն նվիրված կայքի ստեղծում
- Աջակցություն «Վիքիպեդիայի» հայերեն թարգմանությանը
- Աջակցություն «Քան Ակադեմիայի» հայերեն թարգմանությանը
- Գրքերի հրատարակում և վերահրատարակում
- Գրքերի նվիրատվություն Մատենադարանին
- Արձանների տեղադրում
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ»
ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝
- ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը
- պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
- ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
- վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
- վերականգնել նոտային գրականությունը և տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
- ստեղծել հայ ազգային երաժշտության համաշխարհային պորտալ, ունենալ ուսումնական նյութերի պատրաստման աղբյուր համայն հայության համար
- նպաստել ֆիլմերում հայ երաժշտության օգտագործմանը, այդպիսով կինոարտադրության միջոցով ազգայինը ճանաչելի դարձնել բոլորի համար
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
- հասարակության շրջանում հայ ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտության մասին տեղեկատվության տարածումը
- հասարակության լայն շրջանակներում տեղեկացվածության աստիճանի բարձրացումը
- հայ մշակույթի, երաժշտական արվեստի համաշխարհային ճանաչման մեծացումը
- ձայնադարանի շնորհիվ կրթական օջախներում հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտության ուսումնական ծրագրի ստեղծումը
- հայ ընտանիքներում ավանդական ծեսերի ու տոների կիրառումը