Առաջին օգնություն

Առաջին օգնություն, դժբախտ պատահարների, վնասվածքների, հանկարծահաս հիվանդությունների ժամանակ մարդու կյանքը փրկելու և բարդությունները կանխելու նպատակով ցուցաբերվող պարզագույն, անհապաղ և նպատակահարմար օգնության միջոցառումներ։ Կատարվում է մինչև բուժաշխատողների ժամանելը և հիվանդին (տուժածին) բուժհիմնարկ հասցնելը։ Երբ դրանք կիրառում է ինքը՝ հիվանդը (տուժածը), անվանվում է ինքնաօգնություն, օրինակ՝ վնասվածքների ժամանակ ինքնուրույն վիրակապ դնելը, ստամոքսի լվացումըփսխում առաջացնող շարժումների միջոցով։ Փոխօգնությունը ցուցաբերում են ուրիշ մարդիկ և, որպես կանոն, այն ավելի ծավալուն է։

Անհապաղ առաջին օգնություն հատկապես անհրաժեշտ է սուր սկսվող, կյանքին վտանգ սպառնացող վիճակների օրինակ՝ կոմա, արյունահոսություն, թունավորումներ, ջրահեղձություն, շոկ, էլեկտրավնասվածքև այլն ժամանակ։

Հաճախ առաջին օգնության ճիշտ ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը։ Օրինակ՝ ոսկրերի բաց կոտրվածքների ժամանակ վիրակապի և բեկակալիարագ ու ճիշտ դնելը հաճախ կանխում է վտանգավոր բարդությունները շոկ, վարակ և այլն, գիտակցությունը կորցրած հիվանդին գլուխը կողքի թեքած որովայնի վրա պառկեցնելը խանգարում է փսխման զանգվածներն ու արյունըշնչափող ու բրոնխներ ընկնելուն և կանխում շնչարգելությունից մահվան վտանգը։

Ցանկացած արտակարգ իրավիճակ ինքնին մեծ սթրես է: Պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել և խուճապի չմատնվել: Արտակարգ իրավիճակի հետևանքով շատ հաճախ մարդիկ կորցնում են ինքնակառավարումը և կարող են դառնալ ոչ ադեկվատ: Սրա հետևանքով առաջին օգնություն ցուցաբերելիս կարող են լինել խանգարող հանգամանքներ, որոնք հաճախ լինում են գիտելիքների բացակայության, սխալ գործելու վախի, անվստահության, անորոշության, տուժածի վնասվածքի բնույթի և այլնի հետևանքով: Խանգարող հանգամանքները կարելի է վերացնել, եթե մարդը պատրաստված է և ունի համապատասխան գիտելիքներ: Ցանկացած արտակարգ իրավիճակներում պետք է ձեռնարկվեն որոշակի քայլեր, որոնք կնպաստեն տուժածի վիճակի բարելավմանը, կկանխեն հետագա վտանգները: Անկախ նրանից թե ինչ դեպք է պատահել, պետք է անել հետևյալ քայլերը՝

  • Դեպքի վայրի զննում և անվտանգության ապահովում, որն իր մեջ ներառում է չորս հարցերի պատասխաններ՝ ի՞նչ է պատահել, ի՞նչ վտանգ կա, քանի՞ տուժած կա, ո՞վ կարող է օգնել: Շատ կարևոր է, որ դեպքի վայրի զննությունը և անվտանգության ապահովումը լինի լիարժեք ու եթե հնարավոր չէ ապահովել անվտանգությունը, ապա դեպքի վայրում գտնվող մարդկանց չթողնել որ մտնեն դեպքի վայր և անմիջապես ահազանգել մասնագետներին:
  • Զննել տուժածին և ցուցաբերել համապատասխան օգնություն: Յուրաքանչյուր վնասվածքի կամ հիվանդագին վիճակի համար պետք է գործել ստեղծված իրավիճակին համապատասխան:
  • Օգնել տուժածին, որ ընդունի հարմար դիրք: Սա ևս կախված է վնասվածքի բնույթից կամ հիվանդագին վիճակից:
  • Հանգստացնել տուժածին: Շատ հաճախ արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածին բացի բուն առաջին օգնությունից հարկավոր է ցուցաբերել նաև հոգեբանական օգնություն: Ստացած վնասվածքից կամ հիվանդագին վիճակից ելնելով մարդը կորցնում է ինքնակառավարումը: Որպեսզի արդյունավետ լինի օգնությունը, պետք է հաշվի առնել մի քանի կանոններ: Նախ պետք է ընտրել հարմար դիրք տուժածի նկատմամբ՝ կանգնել կամ կքանստել նրա դիմաց՝ հետևելով նրա դեմքի արտահայտությանը, միմիկային, մաշկի գույնին: Տուժածի հետ խոսել հարգալից և հանգիստ ձայնով՝ հնարավորություն տալով, որ նա արտահայտի իր մտքերը: Լինում են դեպքեր, երբ ցավի բնույթից կախված տուժածը կարող է արտասվել: Երբ տուժածն իր կամ այլ մարդկանց վիճակի մասին հետաքրքրվում է, պետք չի չափազանցացնել կամ թերագնահատել տվյալ իրավիճակը: Քանի որ անվստահություն կարող է առաջանալ նրա մոտ: Միշտ հաշվի առնել տուժածի տարիքը: Եթե տուժածը երեխա է, ապա ավելի հեշտությամբ կարելի է նրան շեղել՝ տալով կոնֆետ կամ խաղալիք: Բայց սա կիրառելլի չէ մեծահասակների դեպքում: Պետք է լինել ավելի նրբանկատ և հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել ստեղծված իրավիճակը:
  • Պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը: Ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում կարող է խանգարվել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը: Անգամ ամռան շոգին, տուժածը իր ստացած վնասվածքի կամ հիվանդագին վիճակի հետևանքով կարող է մրսել, ցուրտ եղանակին կարող է քրտնել և ջերմաստիճանը բարձրանալ: Շատ հաճախ կարիք է լինում, որ տուժածին պաշտպանենք արևի անմիջական ճառագայթներից: Դրա համար պետք է հնարավորինս ապահովենք նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը:
  • Վերահսկել տուժածի վիճակը: Պարբերաբար ստուգել տուժածի անոթազարկը, շնչառությունը և գիտակցությունը: Ուշադրություն դարձրեք նրա մաշկի գույնին: Սա կօգնի ձեզ, որ հասկանաք թե ինչ խնդիրներ են զարգանում տուժածի մոտ: Եթե տուժածն ունի վնասվածք կամ ինչ-որ հիվանդագին վիճակ և անոթազարկը հանգիստ ժամանակ 140 զարկից ավել կամ 50 զարկից պակաս է, ապա պետք է ենթադրեքլ որ նրա մոտ զարգանում է ներքին արյունահոսություն: Հաճախ տուժածի մոտ կարող են նկատվել գիտակցության խանգարումներ, ոչ ադեկվատ խոսք և վարք:
  • Ահազանգ: Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում պետք է իմանալ թե որ հեռախոսահամարով պետք է ահազանգել: Ահազանգ կատարելու որոշումը կարելի է ընդունել ցանկացած պահի: Մի դեպքում դա պետք է արվի դեպքի վայրի զննումից անմիջապես հետո, երբ հնարավոր չէ ապահովել անվտանգությունը: Մեկ այլ դեպքում երբ վերջացրել է առաջին օգնության ցուցաբերումը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s