
- Քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն և միջազգայի ն հարաբերություններում դառնում է լուրջ քաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսը համարվում է վերականգնվող, բայց նրա պաշարներն արդենդասվում են սպառվող ռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելի շատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրա օգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը:
- Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն Համաշխարհային օվկիանոսը, սակայն մարդու կողմից նրա ինտենսիվ աղտոտումը կենսաբանական, քիմիական և ռադիոակտիվ նյութերով կարող է անօգտագործելի դարձնել նաև այդ կենսական միջավայրը:
- Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը Հայաստանում
- Սևանն աշխարհի խողոր լճերի շարքում քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա): Իր մեծությամբ Հայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝ ամենամեծ լիճն է: Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը: Լիճը նախկինում կոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով:
- Ցամաքել են շատ աղբյուրներ , Սևանա լճի պահպանության նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ: Կառուցվել է Արփա –Սևան ջրատարը: Սա 48 կմ- անոց ստորգետնյա թունել է Վարդենիսի լեռների տակով՝ Կետչուտի ջրամբարից դեպի Սևանա լիճ: Սրա շնորհիվ մուտքի բաղադրիչը ավելացավ տարեկան 250 մլն. Խոր. Մետրով, իսկ Որոտան- Արփա ջրատարի կառուցումից հետո՝ ևս 150 մլն. Խոր. Մետրով: Այս միջոցառումները կարող են լուծել Սևանի պահպանության և օգտագործման տնտեսական խնդիրը, սակայն չլուծված կմնա հիմնախնդրի էկոլոգիական կողմը: եթե մոտակա 20-30 տարվա ընթացքում հնաավոր լինի Սևանի մակարդակը բարձրացնել 5-6 մետրով, ապա նոր միայն հնարավոր կլինի լուծել հիմնախնդրի էկոլոգիական կողմը։