Նախադպրոցական կրթության օրենքում օգտագործված երկրորդ գլխի բոլոր հասկացությունները որպես մանկավարժական բառարան գրել բլօգում
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 6. Նախադպրոցական կրթության համակարգը
- Նախադպրոցական կրթության համակարգը ներառում է`
1) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը.
2) նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները,
3) նախադպրոցական կրթության կառավարման մարմինները:
Հոդված 7.Նախադպրոցական տարիքը
- Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է և յուրաքանչյուր տարիքի համար այն հաշվարկվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը լրանալը:
- Նախադպրոցական տարիքային փուլերն են՝
ա) վաղ մանկության տարիք` 0- 3 տարեկան.
բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.
գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:
3.Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ — մինչև 1 տարեկան
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ — մեկից մինչև երկու տարեկան
3) կրտսեր առաջին խումբ — երկուսից մինչև երեք տարեկան
4) կրտսեր երկրորդ խումբ — երեքից մինչև չորս տարեկան
5) միջին խումբ — չորսից մինչև հինգ տարեկան
6) ավագ խումբ – հինգից մինչև վեց տարեկան։
- Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն` կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր:
Հոդված 8. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքայինխմբերի համալրումը
- 1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի ցանկի և հաստատության ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա. լիազոր մարմնի սահմանած կարգով.
- Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը):
- Օտարերկրյա քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող կամ երկքաղաքացու, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը` օտարերկրացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է ծնողը (նրանց օրինական ներկայացուցիչը)՝ անկախ ազգային պատկանելությունից:
- Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարունակության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները սահմանվում են կրթական ծրագրերով:
- Տարիքային խմբերի համալրումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը: Տարվա ընթացքում ազատված տեղերը համալրվում են ազատման պահից:
- Հաշմանդամություն ունեցող երեխաները օգտվում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից: