Օսմանյան կայսրության ծաղկման շրջանում

Օսմանյան պետությունն ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա։ Նրա առաջնորդին (որը Ռումի սուլթանից տարածք էր ստացել՝ որպես կախյալ իշխանություն) հաջորդած որդին՝ Օսման բեյը (1281-1324 թվականներին), 1299 թվականից անկախ է գործել Ռումի սուլթանությունից։ Օսման բեյի նորաստեղծ իշխանությունը հետագայում նրա անունով կոչվել է Օսմանլը (Օսմանյան), բնակիչները՝ թուրք-օսմաններ։ Օսման բեյը Բյուզանդիայի տարածքների հաշվին իշխանությունն ընդարձակել է դեպի արևմուտք. 1301 թվականին նվաճել է Ենիշեհր քաղաքը և դարձրել իր նստավայրը։ Նրա որդին՝ Օրհան բեյը (1324-1359թվականներին), գրավել է Բուրսան (Բրուսա) և դարձրել մայրաքաղաք, այնուհետև՝ Իզնիք (Նիկիա), Իզմիթ (Նիկոմեդիա) քաղաքները և սահմանները հյուսիսում հասցրել մինչև Սև ծով, արևմուտքում՝ Մարմարա ծով ու Դարդանելի նեղուց, իսկ արևելքում նվաճել է (1356 թվական) Անկարա քաղաքը։

Օսմանյան պետությունը հզորության գագաթնակետին է հասել XVI դարի 1-ին քառորդին։ Սելիմ I Յավուզը (Ահեղ, 1512-1520 թվականներին), որը գահին տիրացել է՝ սպանելով հորը, 3 եղբայրներին և 10 ազգականների, հաղթել է Իրանի Իսմայիլ շահին, գրավել Հայաստանը, Միջագետքը, Սիրիան, Եգիպտոսը, Արաբիան և Ալժիրը։ Կայսրության սահմանները գրեթե կրկնապատկվել են՝ ի հաշիվ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում գրավված տարածքների։

Օսմանյան կայսրության ռազմավարական համակարգն ամրապնդվել է հատկապես Սուլեյման I սուլթանի օրոք (1529-1566 թվականներին), որին, բազմաթիվ օրենքներ ստեղծելու համար, անվանել են Սուլեյման Կանունի (Օրենսդիր)։ Կայսրությունը բաժանել է 21 վարչամիավորի՝ էյալեթի, նշանակել կառավարողներին՝ փաշաներին։

Օսմանյան կայսրությունը 1481-1683 թթ.

Թուրքերը նվաճել են Հռոդոս կղզին, Հունգարիան, պաշարել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, սակայն պարտություն են կրել և նահանջել։ 1535 թվականին Սուլեյման I-ը Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ I-ի հետ կնքել է ֆրանս-թուրքական դաշնակցային պայմանագիր։ 1555 թվականի Ամասիայի թուրք-պարսկական պայմանագրով Հայաստանն ու Վրաստանը բաժանվել են 2 մասերի։

XVI դարի վերջին կայսրությունն սկսել է թուլանալ։ Տնտեսության անկումն անդրադարձել է նրա ռազմական հզորության վրա։ Արևմտաեվրոպական տերությունների կողմից նոր ծովային առևտրական ուղիների հայտնաբերումը հնարավորություն տվեց խուսափել դեպի Արևելք առևտրի վրա օսմանյան վերահսկողությունից։ Այդուհանդերձ օսմնանյան առևտուրը Հնդկական օվկիանոսիավազանի հետ աճում էր և Կահիրեն վերածվեց արևտրի կարևորագույն կենտրոնի ։

Եվրոպայի հարավում Իսպանիայի Ֆիլիպ II թագավորի գլխավորած կաթոլիկական դաշինքը 1571 թվականին վճռական հաղթանակ տարավ օսմանյան նավատորմի դեմ Լեպանտոյի ծովամարտում։ Ճակատամարտը հիմնովին քանդեց օսմանցիների անպարտելիության առասպելը ու թեև նավատորմի քանակը կարճ ժամանակում վերականգնվեց, այն բավարար քանակով փորձառու նավաստիներով համալրելու խնդիրը մնաց անլուծելի։

Իվան IV (1533–1584) ցարի օրոք Ռուսական տերությունը, գրավելով շրջակա թաթարական խանությունները, ընդարձակվեց մինչև Վոլգա գետը և Կասպից ծովի ափը։ Դրան ի պատասխան` Ղրիմի խան Դևլեթ I Գիրեյը օսմանցիների օժանդակությամբ հարձակվեց և հրի մատնեց Մոսկվան 1571 թվականին։ Թեև հաջորդ` 1572 թվականին Դևլեթ I Գիրեյը ծանր պարտություն կրեց ռուսներից Մոլոդիի ճակատամարտում, Օսմանյան կայսրության վասալ Ղրիմի խանությունը շարունակում էր մնալ նշանակալից ուժ Արևելյան Եվրոպայում` պարբերանար ասպատակելով տարածաշրջանը ընդհուպ մինչև 17-րդ դարի վերջը։

XVI դարի 90-ական թվականներին սկսվել են ջալալիների ապստամբությունները, որոնք ամայացրել են Արևմտյան Հայաստանը։ 1639 թվականին Կասր ի Շիրինի (Կասրե-Շիրին) պայմանագրով Հայաստանը վերաբաժանվել է Պարսկաստանի և Թուրքիայի միջև։

1664 թվականին թուրքական զորքերը ծանր պարտություն են կրել Սան Գոթարդի ճակատամարտում՝ ավստրիական և հունգարական միացյալ, 1683 թվականին՝ Վիեննայի մատույցներում՝ լեհական և ավստրիական զորքերից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s