Քերականություն

Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
Իրադարձություններով աոավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անունի հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով:

Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքները ավարտելուց հետո պիտի իր գործը դառ­նար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստելու, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքով որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից:
Կուսական անտառի լիանաների հյուսվածքով խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտների ու ջրվեժների հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտում ներքև էր սուրում վայրի կիրճերով: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունը, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերով գետախորշերով, գետաբազուկներով: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությունից աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s